o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահազանգ. հանրությունը կերակրի աղի անվան տակ տեխնիկական աղ է սպառում

24.08.2018 17:59 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ահազանգ. հանրությունը կերակրի աղի անվան տակ տեխնիկական աղ է սպառում

ՀՀ-ում աղ արտադրող միակ ձեռնարկությունը՝ «Ավանի աղի կոմբինատը», որը սպառողին ապահովում է աղերի ողջ տեսականիով՝ կերակրի աղից մինչեւ տեխնիկական աղ, խնդրի առաջ է կանգնել, որի մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ահազանգեց կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանը: Նրա բնորոշմամբ՝ կոմբինատի արտադրանքի ծավալների ակնում է նկատվել, պատճառն էլ պարզել են: «Մեր ուսումնասիրությունները սարսափեցրել են:

Սննդի արտադրություններում օգտագործվում է թե´ յոդացված, թե´ չյոդացված կերակրի աղ. ՍԱՏՄ

Հունվարի մեկից մինչեւ օգոստոսի կեսը Հայաստան է ներմուծվել մոտ 2000 տոննա իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ: Մեր տվյալներով՝ այն գրեթե ամբողջովին օգտագործվում է սնունդ արտադրող ձեռնարկությունների կողմից՝ հաց, մսամթերք, ձկնեղեն, պահածոներ արտադրելու գործընթացում:

Քանի որ աղը տեխնիկական է, սահմանին դրա քիմիական բաղադրությունը չի ստուգվում: Այն մաքսազերծվում է ծիծաղելի գներով: Քանի որ այն 15 տոկոսով ավելի էժան է, առաջարկվում է սնունդ արտադրող ընկերություններին: Պարկերը գրառում չունեն, մարդիկ էլ ծագման մասին չեն մտածում ու օգտագործում են սնունդ արտադրելու մեջ»,-տեղեկացրեց Արեգ Ղուկասյանը: 

Նա շեշտեց, որ տեխնիկական աղը սննդի համար նախատեսված չէ. այն օգտագործվում է ձյուն-սառույց հալեցնելու, գործարաններում՝ ջրի փափկեցման, գյուղատնտեսությունում՝ կենդանիների կերակրման համար, մինչդեռ հանրությունը համատարած օգտագործում է տեխնիկական աղ՝ կերակրի աղի փոխարեն: Գործարարը հայտնեց, որ մի քանի ՍՊԸ-ներ, նաեւ՝ անհատ-գործարարներ են Իրանից տեխնիկական աղ ներկրում, որը մակնշում չունի. ընդ որում, «Ավանի աղի կոմբինատը» եւս արտադրում է տեխնիկական աղ, բայց, ի տարբերություն իրանականի, վերջինիս փաթեթի վրա առկա է «արգելված է օգտագործել սննդի մեջ» պարտադիր գրությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА