ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ԵՐԵՎԻ ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ ԱՐԵԼ»

11.07.2018 22:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ԵՐԵՎԻ ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ ԱՐԵԼ»

Նախօրեին գիշերը ոստիկաններն ի վերջո ազատագրեցին Մայր Աթոռի վեհարանը, որը կերուխումի վայրի էին վերածել եկեղեցու դեմ բողոքող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամները: Որքանո՞վ է ընդունելի եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունքը՝ փորձեցինք մեկնաբանություն ստանալ  Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻՑ, ով նկատեց.

Զգուշացե՛ք, Երեւանում ջեբկիրներն ակտիվացել են

- Ես առաջին իսկ օրվանից հայտնել եմ իմ դիրքորոշումը, եւ դա եկեղեցու տրամաբանության եւ էության մեջ է: Մենք մշտապես ասել ենք, քանի որ եկեղեցին կենդանի ապրող օրգանիզմ է, բնականաբար, անցյալից ժառանգված եւ ներկա ժամանակի խնդիրներ, մարտահրավերներ կան: Եվ այդ բոլոր հարցերը, ինչ աստիճանի էլ որ կան, միանշանակ պետք է արծարծվեն, քննվեն եւ լուծումներ գտնվեն եկեղեցու եւ եկեղացաբանական տրամաբանության մեջ: Չեն կարող փողոցում տեղի ունենալ այնպիսի երեւույթներ, որոնք մենք ցավալիորեն արձանագրեցինք այս քանի օրերին: Ընդհուպ մինչեւ` գրավել շենքեր, կասեցնել Մայր Աթոռի գործունեությունը, հարձակվել եկեղեցական թափորի վրա, փորձել մարդկանց զրկել գործելու, շարժվելու իրավունքից: Այդպիսի բան մեր պատմության մեջ երեւի միայն թշնամիներն են արել: Եվ, ըստ այդմ, մեր տարածաշրջանում` Տավուշ աշխարհում, այս շարժման յուրաքանչյուր անդամ, մինչեւ որ  չապաշխարի, չզղջա եւ վերադառնա սուրբ եկեղեցու գիրկը, զրկված է հաղորդությունից: Որեւէ մեկը, եթե իրեն կնույնացնի այդ շարժման հետ, ուրեմն զրկված է հաղորդություն ստանալուց` իմ Տավուշ աշխարհի հովվական տարածքից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА