ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ՞ր ԱԻՆ-ի չարաշահումներից

11.07.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ՞ր ԱԻՆ-ի չարաշահումներից

ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ավելին` կա հարուցված քրեական գործ, որի շրջանակում կան նաեւ ձերբակալված նախկին պաշտոնյաներ, որոնց անունները դեռեւս գաղտնի են պահվում: Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ձերբակալվածների թվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԻՆ նախկին փոխնախարար ՀԱՄԼԵՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ինչպես նաեւ ձերբակալված է ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից եւ ազատվեց այդ պաշտոնից մայիսի 17-ին` կառավարության որոշմամբ: Սա թերեւս ամենաուշագրավն է, որովհետեւ Գ. Հայրապետյանը փաստացի աշխատել է այդ ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար աշխատած ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հետ, որն այսօր շարունակում է պաշտոնավարել, որպես ՀՀ պաշտպանության նախարար: Ավելին` «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ չարաշահումների մի մասը վերաբերում են պարգեւավճարներին: Խնդիրն այն է, որ երջանկահիշատակ Ա. Երիցյանից հետո Դ. Տոնոյանը հայտարարել է, թե բյուջեում փող չկա, պարգեւավճարներ էլ չեն լինելու: Մինչդեռ մեր աղբյուրների պնդմամբ` դրանք եղել են, միայն թե հարց է, ում գրպանում կամ ովքերով են մեջ-մեջ արել:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА