o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայ-ռուսական բարեկամության հիմքում հոգևոր-մշակութային ամուր կապերն են». Հայաստանում ՌԴ դեսպան

20.06.2018 16:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայ-ռուսական բարեկամության հիմքում հոգևոր-մշակութային ամուր կապերն են». Հայաստանում ՌԴ դեսպան

«Արտաքին գործերի նախարարից հետո Դուք առաջին նախարարն եք, ում հետ հանդիպում եմ Հայաստանում պաշտոնս ստանձնելուց հետո: Մի կողմից դա կարելի է վերագրել Ձեր ղեկավարած գերատեսչության օպերատիվ աշխատանքին, մյուս կողմից այս հանդիպումը կարելի է բնորոշել խորհրդանշական, քանի որ հայ-ռուսական բարեկամության հիմքում նախ և առաջ հոգևոր-մշակութային ամուր կապերն են»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Էս ի՞նչ երեւույթ է՝ շարժվել չուզող հարեւանի տրամաբանությամբ». Վարչապետը խոսեց հերթ կանգնելու մշակույթից

Նորանշանակ դեսպանի ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ առաջին հանդիպմանը նախարար Մակունցը կարևորեց ոչ միայն հայ-ռուսական մշակութային կապերի պահպանումը, այլև դրանց դինամիկ զարգացումը տարբեր ուղղություններով: Հանդիպմանը ձեռք բերվեցին պայմանավորվածություններ տարբեր նախաձեռնությունների, շարունակական բնույթ կրող ծրագրերի շուրջ:

Կողմերը բաժանվեցին երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերն ամրապնդելու գործում իրենց առավելագույն ներդրումն ապահովելու պայմանավորվածությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА