ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

26.05.2018 20:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ այսօր մասնակցեց «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Սակայն, մինչ բուն միջացառումը կսկսվեր նախ շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին եւ կրթական հնարավորություններին: Գրադարանում էլ հետաքրքրվեց հայկական գրքեր առհասարակ կա՞ն եւ արդյոք ապահոված են հայկական գրքերի թարգմանությունները:

Միջազգային բալետային մրցույթում Հայաստանի մասնակիցն արժանացել է գլխավոր մրցանակի

Հուշերի գրքում էլ գրեց. «Դիլիջանի միջազգային դպրոց, տեղ, որտեղ կարելի է սովորել նաեւ սովորելու նորագույն մեթոդների մասին: Սովորելը մարդու ամենահետաքրքիր զբաղմունքն է ողջ կյանքի ընթացքում, եւ սա մի հոյակապ հանգրվան է այդ ընթացքի համար: Ամենայն բարիք նոր եւ տաղանդավոր ուսանողներ Հայաստանից եւ ողջ աշխարհից»:

Ի դեպ, դպրոցի բակում էլ անակնկալ էր սպասվում Ն. Փաշինյանին անվճար պաղապակներ բաժանող հեծանվորդն առաջարկեց վարչապետին հյուրասիրվել: Նա էլ հյուրասիրվելու փոխարեն, նախընտրեց ինքը պաղապաղակ բաժանել, հետո էլ հեծանիվ նստեց:

Իսկ դահլիճում Նիկոլ Փաշինյանին սպասում էին 104 շրջանավարտ՝ աշխարհի 63 երկրից, եւ իհարկե, հյուրերը:

Ողջունելով դպրոցի շրջանավարտներին` Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ ուրախ է  Հայաստանում նման դպրոցի առկայությամբ. «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց այս պահին հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»:

Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Կառավարության ղեկավարը նաեւ հավելեց, որ երջանիկ է տեսնելու օտարերկրյա ուսանողներին Հայաստանում. «Հույս ունենք, որ դուք կպատմեք մեր երկրի պատմությունը, երբ վերադառնաք ձեր երկրներ, կպատմեք, որ մենք փոքր երկիր ենք, բայց մեծ սրտով մարդկանց երկիր ենք, ժողովրդավար եւ համերաշխ»,- դիմելով շրջանավարտներին` ասաց վարչապետը:

Ուսանողներն էլ ՀՀ վարչապետին եւ հյուրերին զարմացրեցին իրենց կոմիտասյան կատարումներով ու հուզիչ ելույթներով:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА