ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երաժշտական գիշեր` Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

22.05.2018 12:37 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երաժշտական գիշեր` Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

Մայրաքաղաքի Նալբանդյան 21 հասցեում գտնվող շենքը 1926 թվականից Երևանի ճարտարապետական դիմագիծն ամբողջացնող պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձան է իսկ այդ շենքում գործող Ալեքսանդր Սպենդիարյանի արդեն 51-ամյա տուն-թանգարանը հիմնադրման օրվանից՝ 1967 թվականի նոյեմբերի 25-ից մայրաքաղաքի մշակութային կյանքն ամբողջացնող միավորներից է։  
Այն առաջիններից էր, որ միացավ «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։ Այս տարի էլ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ աշխարհի 30 հազար թանգարաններին է միացել ու որպես գերհաղորդակցվող թանգարան մի ամբողջ օր այցելուներին
կոմպոզիտորի կյանքի ու գործունեության ուշագրավ դրվագներին ծանոթանլու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն  է ընձեռել։  

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի

Իսկ տարվա հատուկ գիշերներից մեկը՝ «Թանգարանների գիշերը» շնորհիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երկու հաստատությունների՝ տուն-թանգարանի և երաժշտական մասնագիտական դպրոցի համագործակցության դարձել է ավելի երաժշտական։ Հայատանի առաջին երաժշտական տուն-թանգարանը և առաջին մասնագիատական երաժշտական դպրոցը ներկայացրել են 2800-ամյա մարաքաղաքի զարգացման փուլերը «Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում» խորագրով բացօթյա բազմաժանր համերգում։ 

Image may contain: 3 people, people smiling, people standing«Ամեն տարի ավելի ենք համոզվում որ այցելուներն ավելի ու ավելի են հետաքրքրվում այս միջոցառումներով և հատուկ սպասելիք ունեն նաև մեր թանգարանից։ Իսկ այս տարի առավել պատասխանատու էր մասնակցությունը քանի որ մեր միջոցառումները նվիրել ենք Երևանի 2800-ամյակին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին։ Փորձում ենք  հնարամտությամբ և ամենատարբեր համագործակցությամբ արդյունավետություն ապահովել և ստանալ այցելուի գոհունակությունը»,- մարդաշատ բացօթյա համերգի հնչունների ներքո փաստեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА