ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու ռուս պատգամավորները բաժանվեցին բարեկամաբար

29.04.2018 13:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նիկոլ Փաշինյանն ու ռուս պատգամավորները բաժանվեցին բարեկամաբար

Քիչ առաջ ավարտվեց ռուս պատգամավորներ ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ, ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման  եւ հայրենակիցների  հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, Դոնի ամենազոր զորքի ատաման ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻԻ եւ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ, ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հանդիպումը, որը տեւեց ուղիղ մեկ ժամ: Կողմերը բաժանվեցին ձեռքսեղմումով ու ժպիտներով:

Իրանական գազը սահմանին 15 դոլարով թանկ է, քան՝ ռուսական գազը. Նախարար

«Իրավունքի» հետ զրույցում Լեոնիդ Կալաշնիկովն ասաց, որ իրենց ունեցած մտահոգությունները փարատվել են եւ Նիկոլ Փաշինյանը կառուցողական մոտեցում ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, մնացածն արդեն ժողովրդի որոշելիքն է: Ուշագրավ է այն, որ ռուս պատգամավորները, մինչ հանդիպումը, բոլորվին այլ տրամադրվածություն ուներ, մինչդեռ՝ այլ պատկեր էր հանդիպումից հետո:

Ն. Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ չի հետապնդում, իսկ մայիսի 1-ին պատրաստվում է ընտրվել ՀՀ վարչապետ: «Իրավունքի» հարցին, թե արդյոք գտնվել է այն 6 հանրապետական պատգամավորը, որ կքվեարկի իր օգտին, ասաց, որ նա ակնկալում է ոչ թե 6-ի, այլ՝ բոլորի ձայները:

Ի դեպ, ԱԺ-ում ներկաներից մեկը Ն. Փաշինյանից հետաքրքրվեց՝ գիտի՞, որ «Իրավունք» թերթին է հարցազրույց տալիս, այլապես չէր խոսի, նա էլ արձագանքեց, թե որեւէ խնդիր չունի «Իրավունքի» հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի հետ «Իրավունքի» բացառիկ հարցազրույցը կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА