ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՔԵՆԱՅԻ ԳԱԶԱԲԱԼՈՆՆ ԷԼ Է ԴԱՌՆՈՒՄ ՓՈՂ ՊՈԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

20.04.2018 21:50 ԹԵՄԱ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՄԵՔԵՆԱՅԻ ԳԱԶԱԲԱԼՈՆՆ ԷԼ Է ԴԱՌՆՈՒՄ ՓՈՂ ՊՈԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ կառավարության քննարկման է ներկայացրել ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը եւ հետագա վերահսկողությունը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության եւ ընթացիկ ստուգման վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի այն, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի:

Արտակ Շաբոյանը «թռավ»

Ամենաուշագրավը հետեւյալն է՝ փաստաթղթերի բացակայության դեպքում օրենքով նախատեսված են բավական լուրջ տուգանքներ՝ 100 հազարից մինչեւ 1 մլն դրամի չափով: Չէ, նկատի չունենք, որ մեր չինովնիկական դասն այդպես էլ չհասկացավ, որ իրենց պես միլիոններ գրպանելու հնարավորություն չունեցող շարքային մահկանացուները, 100 հազար դրամ տուգանք վճարելով, այդ ամիս սովամահ կլինեն: Պարզապես անհասկանալի է, թե հանուն ինչի են նման աստղաբաշխական տուգանքներից խոսում: Ինչ խոսք, ավտոմեքենայի գազաբալոնը պետք է անվտանգ լինի: Բայց ողջ հարցը սա է՝ գազաբալո՞նն է մեր ամենամեծ խնդիրը: Իհարկե, գազաբալոնների վթարներ, պայթյուններ հաճախակի են լինում: Բայց կա՞ ուսումնասիրություն, թե հիմնական պատճառը բալոնի մաշվածությո՞ւնն է, թե թույլատրելի չափից նկատելիորեն ավելի բարձր ճնշմամբ լիցքավորելը: Այսինքն, նախ գազալցակայանները կարգի բերեք, եւ եթե վթարների էական անկում չլինի, նոր մտածեք գազաբալոնների, այսինքն՝ վարորդների գլխին հերթական ֆինանսական պարտավորություն բարդելու մասին: Չնայած, պատկերացնո՞ւմ եք, թե գազաբալոն ստուգելով` ինչ փողեր կարելի է աշխատել, ուրեմն անգամ ամոթ է, որ մինչ այժմ այդ փողերն «անտեր» են մնացել: Այսպիսով, ինչո՞ւ հենց հիմա առաջացավ նմանատիպ օրենսդրության կարգավորման հարցը, արձանագրված պայթյուններից քանի՞սն են իրականում հենց գազաբալոնների անսարքության պատճառով արձանագրվել: Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» տնօրենի առաջին տեղակալ ՎԼԱԴՄԻՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ:

- Օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացավ այն բանից հետո, որ մեր կատարած ուսումնասիրություններն ու հետազոտություններն արձանագրեցին, որ վերջին տարիներին արձանագրված դժբախտ պատահարների մեծ մասը, այսպես ասած,  առյուծի բաժինը, հասնում է մաշված գազաբալոններով երթեւեկող վարորդների մեքենաներին: Վարորդների մեծ մասը օգտագործում են մաշված գազաբալոններ՝ առանց հասկանալու դրա օգտագործման հհետեւանքները: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեր վարորդների մեծ մասը շատ հազվադեպ կամ առհասարակ չեն տանում մեքենաների գազալոնները ստուգելու: Ավելին, մեքենաների վրա օգտագործում են չստուգված, համապատասխան փորձաքննություն չանցած գազաբալոններ, ինչի արդյունքում էլ արձանագրվում են մեծ թվով դժբախտ պատահարներ: Սա է պատճառը, որ անհրաժեշտություն առաջացավ` օրենքով այս հարցը կարգավորելու:

Արմեն Երիցյանը հանձնարարել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը

- Բայց ո՞րն է երաշխիքը, որ այս օրենքը կլուծի Ձեր նշած խնդիրը:

- Մենք գրեթե վստահ ենք, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլեւս չենք հանդիպի այնպիսի մենքենաների, որոնց վրա տեղադրված կլինեն չփորձարկված, համապատասխան ստուգում չանցած գազաբալոններ: Իսկ եթե գազաբալոնը փորձակված է, արդեն իսկ դժբախտ պատահարների հավանականությունը վստահաբար կհասնի մինիմալի, եթե ոչ՝ զրոյի:

- Պարոն Հովսեփյան, բայց ոչ բոլոր մեքենաների պայթյունների պատճառներն են, չէ՞, գազաբալոնները, Դուք ունե՞ք հստակ վիճակագրություն այդ մասով:

- Այո, մեքենաների պայթյունների գրանցված դեպքերի 90 տոկոսը չփորձարկված բալոնների հետեւանքով են տեղի ունենում, բալոնները լինում են մաշված: Հստակ թվերով չեմ կարող ասել, բայց արձանագրված դեպքերի մեծ մասն արձանագրվում են գազաբալոնների մաշվածության պատճառով: Եվ հետո, ըստ իս, մարդկանց անվտանգության համար ցանկացած նոր մեխանիզմի ներդրում անհրաժեշտ է եւ շատ կարեւոր:

- Որքա՞ն ժամանակը  մեկ պետք է վարորդը փորձարկման հանձնի գազաբալոնը, եւ իրավունքը ունի՞ արդյոք վարորդը ինքը որոշի, թե որտեղ պետք է ստուգի այն:

- Իհարկե, վարորդը ինքն է որոշելու, թե որ կազմակերպություններում ինքը կփորձարկի գազաբալոնը: Նմանատիպ բազմաթիվ ընկերություններ կան:

- Այստեղ վարորդները ավելորդ ծախսերի առաջ են կանգնելու, իսկ արդյունքն էլ, ի վերջո, երաշխավորված չէ:

-  Նախ` գազաբալոնների փորձարկման աշխատանքները պետք է իրականացվեն երկու տարին մեկ: Եվ փորձարկման աշխատանքները այսօր միջինը 12 հազար դրամ արժե` մեկ բալոնի համար: Ընթացքում, կարծում եմ, պահանջարկից ելնելով, այդ կազմակերպությունները կշատանան, եւ գինն էլ մատչելի կդառանա: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ որեւէ վարորդի համար երկու տարին մեկ 12 հազար դրամը  մեծ գումար է:

- Բայց կան հենց նույն տեխնիկական անվտանգության հետ կապված բազում այլ խնդիրներ, որոնց մեջ գազաբալոնների ստուգումը երեւի ամենավերջին տեղում է:

- Համամիտ եմ, բայց կոնկրետ մենք գործ ունենք վտանգավոր օբյեկտների՝ գազալցակայնների եւ գազաբալոնների հետ: Մենք այսքանով ենք կապված այդ հարցի հետ: Մնացած օբյեկտների տեխնիկական անտվանգության հետ կապված` մեր կառույցը չի զբաղվում, դրանով զբաղվում է տեսչությունը:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА