ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոնդոնը խոստացել է ներկայացնել մանրամասներ Սկրիպալի գործի առնչությամբ

18.03.2018 21:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Լոնդոնը խոստացել է ներկայացնել մանրամասներ Սկրիպալի գործի առնչությամբ

Միացյալ Թագավորությունը երկուշաբթի` մարտի 19-ին մանրամասներ կտրամադրի Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությանը` նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի` նյարդապարալիտիկ նյութով թունավորված լինելու առնչությամբ հարուցված գործի վերաբերյալ:

Ադրբեջանում Սիրիայում ռազմական գործողությունների մասնակիցներ են ձերբակալվել Գյանջայի իրադարձությունների առնչությամբ. ՌԻԱ Նովոստի

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Ինչպես փոխանցում է Sky News-ը, Ջոնսոնը մասնավորապես ասել է, որ տրամադրվելիք նյութերը կուսումնասիրվեն համաշխարհային հեղինակություն վայելող լաբորատորիաների կողմից:

Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալն ու դուստրը` Յուլյան, թունավորվել էին ՄԹ Սոլսբերի քաղաքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА