ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի նպատակը Հայաստանին տնտեսապես թուլացնելն է

14.03.2018 17:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի նպատակը Հայաստանին տնտեսապես թուլացնելն է

Նախիջեւանում ադրբեջանական բանակի զինումն ըստ փորձագետների մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Նախիջեւանի բանակին ու Հայաստանի անելիքներին, փաստեց, որ Ադրբեջանի ամբողջ նպատակն ու երազանքն այն է, որ տնտեսապես թուլացնի Հայաստանը, նվազեցնի մարդկային ռեսուրսները, որպեսզի կարողանա հեշտ հասնել իր նպատակներին. «Այսպես է եղել 100 տարի առաջ, երբ հայերը չեն կարողացել պաշտպանել իրենց շահերը, այդ ամբողջ պատմությունը միայն Սարդարապատով չի ավարտվել: Հայերը չեն կարողացել պահպանել Նախիջեւանը եւ Արցախը: Այսօր էլ կարող է նույն վիճակը ստեղծվել, երբ մենք այնքան թուլանանք , որ կրկին փաստի առաջ կանգնենք: Թե ինչ են անում մեր իշխանություններն այս ուղղությամբ` կցանկանայի իամանալ»,-նշեց Ա. Սարգսյանը եւ ընդգծեց, որ չի ցանկանում ժողովրդի մոտ խուճապ առաջացնել, ընդհակառակը պետք է զգոն լինել եւ  իշխանություններին պարտադրել այն, ինչ անհրաժեշտ է`հատկապես ամրացմնել ներքին իրավիճակը:

Պայքար Արթուր Վանեցյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջե՞ւ

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА