o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի տնտեսական շահը սահմանները բացելու օգտին չէին

05.03.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թուրքիայի տնտեսական շահը սահմանները բացելու օգտին չէին

Պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ խոսքով` 2009 թվականին հայկական կողմի նախաձեռնությամբ սկսվեց  հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց եւ նախաստորագրվեց հայ-թուրքական արձանագրությունները:  Սակայն Թուրքիան Հայաստանին ընդառաջ գնալու փոխարեն առաջ քաշեց նախապայմաններ: Ըստ պատմաբանի, հասարակության մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ այդ նախապայմանների հետեւում ադրբեջանական ճնշումն է Թուրքիայի վրա, սակայն այդպես չէ. «Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման պատճառն առաջին հերթին այն է, որ Թուրքիայի համար Հայաստանի շուկան, որը բավականին փոքր է` հետաքրքիր չէ: Այստեղ առաջին պայմանը տնտեսական շահն է, ինչն այսօր հայ-թուրքական սահմանը բացելու օգտին չէր: Այս ամենին գումարվեց նաեւ ադրբեջանական գործոնը, որը բերեց նրան, որ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց պատմաբանը:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑՆ էլ հիշեցրեց, որ հայ-թուրքկանա հարաբերությունները բարելավելու համար, որպես նախապայման Թուրքիան 1992 թվականից առաջ է քաշում Արցախյան հիմնահարցը. «Ռոմանտիկայի ժանրից է մտածել, թե թուրքերն առանց նախապայմանների կվավերացնեն  հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք պետք է չեղարկեին 2015 թվականին: Մենք փորձել է բարիդարցիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն վերջինս չցանկացավ ընդառաջ գնալ դրան»,-փաստեց քաղաքագետը:

Մեր երկրի գլխավոր սպառնալիքները քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը չեն. Գեւորգ Պետրոսյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА