ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՕՍԿԱՐ»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ.ՈՎՔԵՐ ԵՆ «ՕՍԿԱՐԻ» ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐԸ (PHOTO)

02.03.2018 17:48 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՕՍԿԱՐ»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ.ՈՎՔԵՐ ԵՆ «ՕՍԿԱՐԻ» ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐԸ (PHOTO)

«Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ, որը տեղի կունենա մարտի 4-ին,: Ովքեր են «Օսկարի» ռեկորդակիրները: Մինչ  Բրեդ Փիթը, Թոմ Քրուզը, Ջոնի Դեփն ու մի շարք այլ աշխարհահռչակ դերասաններ այդպես էլ չեն ստանում բաղձալի արձանիկը, մեր ցանկի հերոսները «Օսկարի» են արժանացել  արդեն մի քանի անգամ:

Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահին. նախարար

Մեր ցանկն իր արձանիկների քանակով բացում է մարդ, ում ճանաչում են ողջ աշխարհի մանուկները ՝ մուլտիպլիկատոր, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ուոլտ Դիսնեյը, ով  «Օսկարի» անգերազանցելի ռեկորդակիր է: Նա «Օսկարի» է նոմինացվել 59 անգամ, որից 26 անգամն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակին: Ընդ որում՝  4 «Օսկար» նա ստացել է  նույն տարում:

LOS ANGELES - CIRCA 1955: Walt Disney poses for a portrait circa 1955 in Los Angeles, California. (Photo by Earl Theisen/Getty Images)

«Օսկարի» 6 արձանիկ ունի լեգենդար ռեժիսոր, սցենարիստ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, ով  մեզ պարգևել է  մի շարք կուլտային ֆիլմեր՝ այդ թվում՝ «Կնքահայրը» կինոեռագրությունը և Վիետնամի պատերազմի մասին «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը:

Francis-Ford-Coppola

5 «Օսկար» ունի իտալացի  սցենարիստ և ռեժիսոր  Ֆեդերիկո Ֆելինին:Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից մեկը  4 «Օսկար» է ստացել  «Լավագույն օտարալեզու ֆիլմի համար» և 1-ը՝  Համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար:Federico-Fellini-Birikina-8

«Օսկարի» քառակի դափնեկիր են  դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդն ու Վուդի Ալենը: 

17-1424168242-14 Cannes-2016

Որպես «Լավագույն դերասանուհի» Օսկարի ռեկորդակիր է Քեթրին Հեփբորնը:Դերասանուհին  12 անգամ առաջադրել է «Օսկարի» և 4 անգամ ստացել այդ բաղձալի արձանիկը: Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում դերասանուհին  հայտնվել է  պատվավոր 1-ին տեղում է։

440a269df35c752bc749cc534c09e069_01_kinopoisk.ru_katharine_hepburn

Բրիտանացի դերասան Դանիել  Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, ով արժանացել է «Օսկարի» երկու տարբեր դարերում, և միակն է, ով ստացել է 3 «Օսկար»՝ որպես լավագույն դերասան։ Մարմնավորել է Դանիել Պլեյնվյու` «Նավթ» (2007), Աբրահամ Լինքոլնին` «Լինքոլն» ֆիլմերում: Կինոքննադատները Դեյ-Լյուիսին համարում են բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը, թեպետ նրա խաղացած դերերը չեն հասնում 30-ի:

«Երևանի Կենդանաբանական այգին կարող է հաջողությամբ մրցակցել աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիների հետ». Տարոն Մարգարյան

940x1326_1_faf89afab9d6d7040dc0850374cd5c09@2127x3000_0xd42ee42a_720983171430304717

Մեր սիրելի Մերիլ Սթրիփը 20 անգամ նոմինացվել է  «Օսկարի» , ունի 3 արձանիկ՝  «Սոֆիի ընտրությունը», «Կրամերն ընդդեմ Կրամերի» և «Երկաթյա լեդին» ֆիլմերի համար։  Ի դեպ՝ նախորդ տարի Սթրիփը ևս նոմինացված էր որպես «Լավագույն դերասանուհի» «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» ֆիլմում Ֆլորենսի դերի համար:

strip15

3 «Օսկար» ունեն նաև դերասանուհի Ինգրիդ Բերգմանն ու  դերասան Ջեք Նիկոլսոնը։

4910-IngridBergmancf8835eefc8daef10fdfdc9cafbb4f5bc447ba98

Կրկնակի «Օսկարի» արժանացած հայտնիների թիվը բավականին մեծ է, նրանց թվում են՝ Բեն Աֆֆլեքը, Ջորջ Քլունին, Ռոբերտ Դե Նիրոն և այլոք:

George Clooney, Ben Affleck in the press room for The 85th Annual Academy Awards Oscars 2013 - PRESS ROOM, The Dolby Theatre at Hollywood & Highland Centre, Los Angeles, CA February 24, 2013. Photo By: Dee Cercone/Everett Collection

Նշենք, որ «Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 26-ին  Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։

Մեր նախորդ հրապարակումներում արդեն ներկայացրել ենք «Օսկար»-ի հավակնորդներին, ինչպես նաեւ մրցանակաբաշխությանը նոմինացված ֆիլմերի մեր ռեվյուները:

wnews.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА