ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիասքանչ Ղարաբաղի մասին ֆիլմով հարված հասցնենք Ադրբեջանի տխմարությանը». բլոգեր Ալեքսանդր Լապշին (տեսանյութ)

13.02.2018 16:57 ՄՇԱԿՈՒՅԹ
«Հիասքանչ Ղարաբաղի մասին ֆիլմով հարված հասցնենք Ադրբեջանի տխմարությանը». բլոգեր Ալեքսանդր Լապշին (տեսանյութ)

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ուրախությունն է հայտնել, որ Ադրբեջանում իր ձերբակալությունը նպաստել է Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության աճին: Այդ մասին նա գրել է իր puerrtto.livejournal.com բլոգում:

Մշակույթի նախարարը պատմել է, թե ինչու ընդունեց պաշտոն զբաղեցնելու մասին առաջարկը
18+Аниме игра которая поглощаетЯндекс.ДиректПерейтиСкрыть рекламу:Не интересуюсь этой темойТовар куплен или услуга найденаНарушает закон или спамМешает просмотру контента
Спасибо, объявление скрыто.

Լապշինը ասել է` հույս ունի, որ իր անունը երկար ժամանակով է «կպել» Ադրբեջանին՝ վարկաբեկելով նրա հեղինակությունը, և դա կշարունակվի դեռ երկար և կավարտվի ՄԻԵԴ-ում այդ երկրի դեմ մահափորձի համար մեղադրանքով: Նա նաև հավելել է, որ հայցն արդեն ներկայացվել է ՄԻԵԴ:

Լապշինը նշել է, որ սխալ է համարում «հաշվարկով կլանային ամուսնություններով միմյանց կապված և ադրբեջանական ժողովրդի նավթային ռեսուրսները յուրացրած հանցագործների խումբը» մարդկանց ասի, թե որտեղ նրանք կարող են ճանապարհորդել, որտեղ՝ ոչ:

«Այդ հիանալի տարածաշրջանի պատկանելությունը որոշում են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները, այլ ոչ Իսրայելից կամ Լատվիայից բլոգերները: Մենք սովորական զբոսաշրջիկներ ենք, որ ընդամենը ճանապարհորդում ենք աշխարհով մեկ և պատմում դրա գեղեցկության մասին այլ մարդկանց»,- գրել է Լապշինը:

Երաժշտական գիշեր` Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

Բլոգերը պատմել է, որ իր լատվիացի և լիտվացի ընկերներն արդեն ավարտել են Արցախի մասին ֆիլմի աշխատանքները`նշելով, որ ֆիլմը շատ պրոֆեսիոնալ է ստացվել:

«Մարքեթինգի տեսանկյունից՝ կարծում եմ, որ Ադրբեջանի ուշադրությունը հետաքրքիր, բայց մինչ այժմ համեմատաբար անհայտ բլոգերների նկատմամբ և մեզ ամենաբարձր մակարդակի բարձրացնելը լավ բան է: Լինի դա իմ համեստ անձը, թե իմ ընկերների: Նման գովազդի համար սովորաբար միլիոններ են վճարում: Մինչ նրանք չեն հասկանում, որ մեր մասին յուրաքանչյուր հրապարակում նրանց է իջեցնում, իսկ մեզ բարձրացնում, մենք բարձունքի վրա ենք: Վատ կլիներ, եթե նրանք ընդհանրապես մեզ ուշադրություն չդարձնեին, մենք գովազդի փող չունենք: Եվ այդ ժամանակ դժվար կլիներ պատմել Ղարաբաղի բնության և ճարտարապետության մասին: Ֆիլմը կդիտեր մոտ երկու հարյուր մարդ: Իսկ Բաքվի հիստերիայից հետո այն դիտել է մոտ հարյուր հազարը: Ժպտում եմ»,- գրել է Լապշինը՝ եզրափակելով. «Հիասքանչ Ղարաբաղի մասին ֆիլմով հարված հասցնենք նրանց տխմարությանը»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА