ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճոյտը մուլտֆիլմի փակագծերը չի բացում, բայց խոստանում է. «Մենք հարեւաններ ենք», չտեսնված մուլտֆիլմ է»

13.01.2018 12:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ճոյտը մուլտֆիլմի փակագծերը չի բացում, բայց խոստանում է. «Մենք հարեւաններ ենք», չտեսնված մուլտֆիլմ է»

 «Ուրախությամբ պետք է ասեմ, որ իմ պլանավորած մուլտֆիլմը արդեն պատրաստ է, բոլոր աշխատանքները ավարտված են»-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով վաղուց բարձրաձայնած մուլտֆիլմի նկարահանումների մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոնյանը, նույն ինքը` Ճոյտը:

Երբ հանձնաժողովի նիստն ընթանում էր Մ. Մելքումյանի դիրիժորությամբ

- Խոսքը` ինչպես Դուք էիք ասել` «Ծառուկյան դաշինքի» այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան դաշինքի» ծրագրերից:

- Կնայեք, ինքներդ կդատեք, կհասկանաք:

- Կկոնկրետացնեք գոնե ինչի՞ մասին է մուլտֆիլմը:

- Դե չէ, արդեն անհետաքրքիր կլինի, որ թեկուզ փոքր փակագիծ բացեմ:

- Անունն էլ է՞ գաղտնի:

- Այո, բայց էդ մեկը, լավ Ձեզ բացառություն կանեմ ու կասեմ:

- Շնորհակալություն:

- Անունը հետեւյալն է. «Մենք հարեւաններ ենք», չտեսնված մուլտֆիլմ է:

- Քաղաքական ենթատեքստ ունի՞ մուլտֆիլմը:

- Դե նայած,  թե ով ոնց է կպատկերացնի:

- Ե՞րբ այն արդեն պատրաստ կլինի ցուցադրության:

- Արդեն պատրաստ է, դե հիմա բանակցությունների մեջ եմ, տեսնենք, երեւի շուտով:

- Իսկ հնարավո՞ր է , որ այս մուլտֆիլմն էլ արժանանան ֆիլմի ճակատագրիին:

- Չէ, չէ, հանգիստ եմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА