ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սննդաբանի խորհուրդը` ուտելուց առաջ մի քիչ մտածել (Տեսանյութ)

10.01.2018 18:52 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սննդաբանի խորհուրդը` ուտելուց առաջ մի քիչ մտածել (Տեսանյութ)

Ամանորի ճոխ սեղաներից օգտվելիս, շատերը չարաշահում են սնունդը եւ օրեր անց մտածում նիհարելու եւ օրգանիզմը բեռնաթափելու մասին:
ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ սննդաբան ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով`Ամանորից հետո մարդկանց մոտ ամենամեծ խնդիրը ոչ թե ավել կիլոգրամներից ազատվելն է, այլ աշխատանքին վերադառնալը, աշխատունակության կարգավորումը եւ ռիթմի մեջ դնել մարսողական համակարգը, որը տոնական օրերին գերծանրաբեռնվում է ալկոհոլից եւ սննդից: Այս դեպքում սննդաբանը հորդորում է օգտագործել շատ հեղուկ, որն օգնում է օրգանիզմին ավելի դյուրին հարմարվել նոր ռեժիմին.«Հատկապես ալկոհոլից հետո, ջուրն անցկացնում է ջրազրկման երեւույթները: Օգտագործեք ոչ թե քաղցր, գազավորված ըմպելիքներ, այլ սովորական ջուր»,-ընդգծեց Վարդանուշ Պետրոսյանը:
Սննդաբանը նաեւ խորհուրդ տվեց`ուտելուց առաջ մի քիչ մտածել, քանի որ երբ շատ են ուտում, ապա հետագայում այն դառնում է սովորություն: Եթե ուտելու գայթակղությանը հնարավոր չէ դիմակայել, ապա պետք է հիշել, որ այդ ցանկությունը 5-10 րոպե է, որից հետո մարում է:
Մանրամասները` տեսանյութում

«Գեւորգ Յազիչյանը որեւէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում». պարզաբանում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА