ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՆ-ում քննարկվում է զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագիծը

05.01.2018 09:55 ԹԵՄԱ
ՊՆ-ում քննարկվում է զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագիծը

Հայաստանի ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, այսօր՝ հունվարի 4-ին, մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները:

ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր վերահսկելու հնարավորություն ունեն

ՊՆ-ից iravunk.com-ին հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում քննարկումներին մասնակցում են նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն նաեւ փորձագիտական շրջանակների ներգրավմամբ: Ամփոփիչ քննարկումներից եւ լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության եւ մարտունակության աստիճանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА