ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլիին դատարան են տեղափոխել

11.12.2017 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլիին դատարան են տեղափոխել

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևի Պեչերսկու դատարան է տեղափոխվել, որտեղ նրա նկատմամբ կանխարգելիչ միջոց կընտրվի: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն` Ուկրաինայի «1 + 1» հեռուստաընկերությանը հղումով:

ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Նախկին նախագահի դաշնակից Դավիթ Սակվարելիձեն ֆեյսբուքում կողմնակիցներին կոչ է արել գնալ և աջակցել Սաակաշվիլիին:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Սաակաշվիլիին ձերբակալել ու տարել են քննչական մեկուսարան։ Նրան մեղադրել են հանցախմբերի անդամներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА