o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա առաջին դեպքն է, երբ այս մակարդակի ապարատը խոցվում է․ Ալեքսանդր Լապշինը

15.07.2020 09:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սա առաջին դեպքն է, երբ այս մակարդակի ապարատը խոցվում է․ Ալեքսանդր Լապշինը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրում է․ «Այսօր մամուլում գրվեց, որ հայկական զինված ուժերը խոցել են գերժամանակակից եւ թանկարժեք, մինչեւ 30 միլիոն դոլար արժեքով Elbit Hermes 900 իսրայելական արտադրության անօդաչու։ Այն շատ լուրջ սարքավորում է, որն առկա է տասնյակ երկրների բանակների զինանոցում, եւ կարող է ազատորեն գտնվել օդում երեսուն ժամ։ Պետք է ասեմ, որ սա հարվածային անօդաչու չէ, դրա վրա չկան սպառազինություններ։ Այս անօդաչուի խնդիրը այլ բան է՝ իրականացնել հետախուզություն, ռադիո-որսիչ գործողություն, խոչընդոտների ստեղծում հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար։ Դրանք արտադրվում են սկսած 2009 թվականից եւ լավագույնս են իրենց դրսեւորել։ Ադրբեջանում նման 10-15 հատ կա։ Հիմա մեկով նվազել է։ Փաստորեն սա առաջին դեպքն է, երբ այս մակարդակի ապարատը խոցվում է։ Մինչ այժմ դա անել ոչ մեկին չէր հաջողվել, չնայած այն բանին, որ այս սարքերը մշտապես օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Սուդանում եւ Աֆղանստանում ծավալվող մարտական գործողություններին։ Բացի այդ, այս սարքերը վերահսկում են ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանները, մոնիթորինգ անելով թմրավաճառներին։ Վաղուց այս սարքերը աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ ապստամբների եւ թմրավաճառների դեմ պայքարի համար։ Այնպես որ հայ զինվորներին բրավո։ Տղաներ, կեցցեք։ Ես այստեղ հարցրեցի դեպքի մասին ընկերոջս, ով եղել է Elbit Systems իսրայելական ընկերության ինժեներ-կոնստրուկտոր եւ զբաղվել է այդ եւ այլ անօդաչու սարքերի հավաքմամբ։ Նա հայտարարել է, որ միայն կատարյալ տխմարը նման «թռչող ուղեղը» կդնի հարվածի տակ։ Տրամաբանական է։ Սա նրանց համար զինվոր կացնահարել չէ Բուդապեշտում, ոչ էլ չորս հոգով բլոգերին խեղել՝ Բաքվում»։

Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА