o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հերոս Ադամ Սահակյանի մայրն իր զորակցությունն է հայտնել 114 դպրոցի տնօրենին

07.06.2020 00:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Հերոս Ադամ Սահակյանի մայրն իր զորակցությունն է հայտնել 114 դպրոցի տնօրենին

«Իմ որդիները՝ Մուշեղն ու Ադամը սովորել ու ավարտել են Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը... Շատ շատերի համար կարծես ամեն ինչ ասված է՝ բարձրորակ կրթություն, հրաշալի մանկավարժ ուսուցիչներ... Շատ երկար կարելի է գրել, թե որքան թանկ է, մանավանդ հիմա այս դպրոցն ինձ համար։ Իմ որդին, ապրիլյան պատերազմի հերոս ՝ Ադամ Սահակյանն ունի իր անունը կրող դասարան... Մեր ընտանիքի համար 114 դպրոցը հավերժ մնաց որպես մեր երկրորդ օջախ ու երբ ոտք ենք դնում այդ օջախը, անմիջապես հանդիպում ենք տնօրենի՝ Ռուզաննա Կոստանյանի ջերմ, կիսախոնավ աչքերին...ու երբ հիշում եմ Ադամի ուսման տարիները, ես տեսնում եմ տնօրենի եւ իր ուսուցիչների ջերմ, սիրով լի հայացքները... Ես ցանկանում եմ միշտ տեսնել Ձեզ, տիկին Կոստանյան, երբ մտնում եմ մեր երկրորդ օջախը...», - այս մասին գրել է Ապրիլյան պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Սահակյանի մայրը՝ ԳԱՅԱՆԵ ԱՆՏՈՆՅԱՆԸ:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր դպրոցի ավարտական միջոցառման տեսանյութ, որտեղ երեւում էր, որ հավաքված շրջանավարտներն, առանց դիմակի եւ որեւէ այլ պաշտպանիչ միջոցի, պարում են տնօրեն Ռ. Կոստանյանի հետ միասին, որից հետո ԿԳՄՍ նախարարությունից աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջ են դրել տնօրենի առաջ:

Ձեր ապազգային, սորոսական ու եղկելի ձեռքերը հեռո՛ւ տարեք Հայ Եկեղեցուց. Գեղամ Պետրոսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА