o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

29.05.2020 02:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ մանրամասներ է ներկայացրել, թե ինչո՞ւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխության մասին նախագիծը հակասահմանադրական Է համարվում:

«Հայ եկեղեցու պատմության» դուրս մղումը հանրակրթական համակարգից հակաիրավական է եւ ոչ միայն. Վահե Թորոսյան

«ՀՀ ԱԺ-ում քննարկման է դրվել ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծով նախատեսվում է սահմանադրական օրենքում փոփոխություն, որն ի դեպ, ԱԺ-ին թույլատրում է ուժը կորցրած ճանաչել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն:

Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյանի էջում նոր լուսանկար է հրապարակվել

Հիշյալ նախագիծն Ազգային Ժողով բերելով «Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի Սահմանադրական դատարանը «մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»:

Փաշինյանի կառավարության ձախողման գլխավոր մեղավոր նշանակված է Ռուսաստանը. Նիկողոսյան

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ին ներկայացված նախագիծը ինչպես արդեն երեւում է նախագծի խորագրից («Հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքը՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին») նախատեսում է «Սահմանադրական օրենքում» փոփոխություն, ինչը համաձայն ՀՀ Սահմանադրության վերը հիշատակված հոդվածի պահանջում է ՍԴ-ի համապատասխան որոշումը:

Շնորհավորում եմ և մեր ժողովրդին մաղթում եմ ամենագլխավորը՝ խոհեմություն. Արամո և Էմմա Պետրոսյան

Իհարկե, սա առաջին անգամ չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը խախտում է Սահմանադրության հիշյալ կետը: Անցած փետրվարին, 213-րդ հոդվածում փոփոխության հարցով հանրաքվե անցկացնելու նախագծի դեպքում էլ բացակայում էր ՍԴ-ի եզրակացությունը: Տվյալ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը դա պատճառաբանեց նրանով, որ ՍԴ-ն չի կարող կարծիք հայտնել մի նախագծի մասին որն ուղղակիորեն առնչվում է իր ճակատագրին:

«Հայ Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, նախատեսված է ՀՀ օրենքով. Գ. Դանիելյան

Եթե նույնիսկ ընդունենք հիշյալ պատճառաբանությունը (որի հետ չեմ կարող համաձայնել) նույն տրամաբանությունը չի կարող տարածվել վերջին նախագծի դեպքում: Հակառակ հանրաքվե անցկացնելու մասին նախագծին որն ուղղակիորեն վերաբերում էր ՍԴ-ին, վերջին նախագիծը որեւէ առնչություն չունի ՍԴ-ի ճակատագրի հետ եւ ընդհանուր առմամբ վերաբերում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենք»-ին, ինչը պարտադիր է դարձնում ՍԴ-ի եզրակացության գոյությունը», - շեշտել է Ռ. Մարգարյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավերի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА