o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմի օրերին պապիկս դուրս է եկել դպրոցից, որ իր ընտանիքը պահի. Թագուհի Թովմասյան

09.05.2020 00:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Պատերազմի օրերին պապիկս դուրս է եկել դպրոցից, որ իր ընտանիքը պահի. Թագուհի Թովմասյան

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ պապի եղբայրներն ու այլ հարազատներ:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

- Մեծ Հայրենական պատերազմին մասնակցություն են ունեցել պապիկիս երեք եղբայրները, պապիկիս հորեղբոր տղան եւ իմ այլ ազգակիցներ։ 1929թ. ծնված պապիկս՝ Օնիկ Պետրոսի Թովմասյանը, այդ տարիներին դպրոցական է եղել եւ պատերազմի օրերին դուրս է եկել դպրոցից, որ իր ընտանիքը պահի: 

Լուսանկարում՝ պատգամավորի պապն ու տատն են՝ Օնիկ ու Վերգուշ Թովմասյանները:

Պապիկիս եղբայրներից սերժանտ Սուրեն Պետրոսի Թովմասյանին (ծնված 1921թ. ք. Վարդենիս) եւ Հարություն Պետրոսի Թովմասյանին (ծնված 1924թ. ք. Վարդենիս) 1942թ. տարել են բանակ: Երկուսն էլ մարտնչել են Թամանյանի դիվիզիայում: Վերջին անգամ նրանց Կերչում են տեսել, եւ այլեւս լուր չի եկել, ոչ էլ «սեւ թուղթ» է եկել, որ մահացած են: Ի վերջո, Սուրեն Պետրոսի Թովմասյանը 1942թ. հունիսին եւ Հարություն Պետրոսի Թովմասյանը 1943թ. դեկտեմբերին համարվել են անհայտ կորած:  

Լուսանկարում՝ պատգամավորի պապիկի եղբայրն է՝ սերժանտ Սուրեն Թովմասյանը:

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

Պատերազմին մասնակցություն է ունեցել նաեւ պապիկիս 3-րդ եղբայրը՝ 1927թ. ծնված Գուրգեն Պետրոսի Թովմասյանը: Նա էլ, իր հերթին, շուրջ 7 տարի ծառայել է բանակում: 

Պապիկիս հորեղբոր տղան՝ ավագ սերժանտ Գուրգեն Գրիգորի Թովմասյանը, եղել է 89-րդ Թամանյան դիվիզիայի հետախույզ։ Բանակ է զորակոչվել 1942թեւ մարտական ուղին սկսել է Թաման թերակղզուց՝ ընդգրկվելով Թամանյան դիվիզիայում։ Որպես հետախույզ՝ նա մասնակցել է «Մալայա Զեմլյա», Կերչի, Թերեք գետի ճակատամարտերին։ 1943թ դիվիզիայի 526-րդ մոտոհրաձգային գնդի կազմում Գուրգեն Թովմասյանը կոմունիստ - կոմերիտականներ Պ Սարգսյանի եւ կապավոր Դ. Եսայանի հետ հանձնարարություն է ստանում ամրանալ Կերչի անանուն բարձունքում եւ շարքայիններ ԱԱ Հարությունյանի եւ ՍԿիրակոսյանի հետ կանխել թշնամու հակահարձակումը։ Գերազանց կատարելով մարտական հանձնարարությունը՝ Գուրգեն Թովմասյանը եւ իր մարտական ընկերները արժանանում են «Հայրենական պատերազմի Առաջին աստիճանի» շքանշանի։

Լուսանկարում՝ պատգամավորի պապիկի հորեղբոր տղան է՝ ավագ սերժանտ Գուրգեն Գրիգորի Թովմասյանը:

1945թ ապրիլին Քյունիսբերգի (Կալինինգրադ) մատույցներում մղված անհավասար մարտում Թովմասյանը վիրավորվում է արկի պայթյունից եւ որպես ավագ սերժանտ զորացրվում է։ Պատերազմից հետո մինչեւ 2000թ նա որպես ավագ հաշվապահ, գլխավոր հաշվապահ աշխատել է Վարդենիսի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։

Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

Գուրգեն Թովմասյանը պարգեւատրվել է «Հայրենական Մեծ պատերազմի Առաջին, Երկրորդ աստիճանի», «Հայրենական Մեծ պատերազմի», «Կերչի», «Սեւաստոպալի», «Գերմանիայի ազատագրման համար», «Վարշավայի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Գերազանց արտիլերիստ» Հայրենական մեծ պատերազմի 40, 50, 60-ամյակի հոբելյանական մեդալներով եւ շքանշաններով։  

Ներկայացնում եմ նաեւ Հայրևենական Մեծ պատերազմին մասնակցած իմ մյուս ազգականների տվյալները: Ցավոք, պատերազմին նրանց մասնակցության մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել կամ շատ քիչ են՝

Շարքային Զաքոյան Կոլյա Արզումանի/ 1912 թ. ք. Վարդենիս/ անհայտ կորել է 11.42թ.

Կապիտան Թովմասյան Հովհաննես Սարգիսի/ 1912 թ. ք. Վարդենիս/ զոհվել է 08.01.44թ.

Սերժանտ Թովմասյան Հայկ Սարգիսի/ 1918 թ. ք. Վարդենիս/ զոհվել է 08.41 թ.

Սերժանտ Թովմասյան Արմո Սարգիսի/ 1915 թ. ք. Վարդենիս/ զոհվել է 05.42 թ.

Սերժնատ Թովմասյան Սուրեբ Պետրոսի/ 1921թ. ք. Վարդենիս/անհայտ կորել է 06.42 թ.

Շարքային Թովմասյան Հարություն Պետրոսի/ 1924 թ. ք. Վարդենիս/անհայտ կորել է 12.43 թ.

Շարքային Թովմասյան Տիգրան Կարապետի/ 1913 թ. ք. Վարդենիս/ անհայտ կորել է 12.42 թ.

Շարքային Թովմասյան Ոսկան Հակոբի/ 1912թ. ք. Վարդենիս/ անհայտ կորել է 02.43 թ.

Շարքային Թովմասյան Հովհաննես Գեւորգի/ 1912թ. ք. Վարդենիս/անհայտ կորել է 08.42 թ.

Շարքային Թովմասյան Սաշիկ Սիմոնի/ 1921 թ. ք. Վարդենիս/ զոհվել է 10.42 թ.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА