o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրելու ենք կորոնավիրուսի, բայց ոչ Նիկոլի հետ

03.05.2020 19:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ապրելու ենք կորոնավիրուսի, բայց ոչ Նիկոլի հետ

Վերջապես բացահայտվեց, թե վերջերս ինչու քայլասերվածներն այդքան հաճախակի «գիտակցությունը կորցրած` Միքայել Մինասյանի անունն էին տալիս»: Թերևս կանխազգացել էին գլխներին գալիքը: Այդ գալիքին սպասում էին այն պահից սկսած, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլի հանձնարարությամբ հանդիպել է պաշտոնաթող դեսպանի հետ, և հանդիպման մանրամասներին տիրապետում են բացառապես իրենք երեքով:

«Մեկդ Նիկոլին բացատրեք, որ իր հումանիտար ու թերի բարձրագույն կրթությամբ բժշկագիտական հարցերի մեջ քիթը չխոթի». Արմեն Աշոտյան

Իշխանական ռեկետ, ուրիշ ոչինչ

Ավելի վաղ վարչախումբը նախաձեռնեց պաշտոնաթող դեսպանի քրեական հետապնդում, ստեղծելով այնպիսի իրավական խառնաշփոթ, որից ոչ մի իրավագետ գլուխ չէր հանում: Եվ ահա մի շարք հրապարակումներից հետո Մ. Մինասյանը հանես եկավ տեսաուղերձով, որն անոնսավորել է «Ստի վերջը» տեսաշարի առաջին մաս: Տեսաուղերձի բովանդակությունն էլ հետևյալն էր` ինչպես Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ եկել էր իր մոտ և փոխանցել Նիկոլի առաջարկությունը` Միքայել Մինասյանը մուծում է «սիմվոլիկ գումար», պարտավորվում է ՀՀ տարածքում դադարեցնել վարչախմբի դեմ ցանկացած գործողություններ ու երբեք չվերադառնալ ՀՀ, փոխարենը դադարեցվում է իր ազգականների շրջապատի քրեական հետապնդումը: Ինչը և մերժվել է պաշտոնաթող դեսպանի կողմից:

Խոշոր հաշվով, Մ. Մինասյանի ասածի մեջ նոր ոչինչ չկա: Փրկագին վճարելու պրակտիկայի մասին գիտեն գործնականում բոլորը` որ «մուծվելով» վատ օլիգարխները դառնում են օրինավոր խոշոր գործարար և շարունակում են գործել, «կոռումպացված» նախկին պաշտոնյաները ստանում են բյուրեղյա մաքրություն: Մերժողներն էլ հայտնի են` նրանք, ովքեր կալանքի կամ քրեական հետապնդման տակ են, հաճախ` ընտանիքով ու մերձավոր շջապատով հանդերձ: Իրավապահ մարմիններն էլ այդ պարագայում կատարում են ոչ թե իրավապահ, այլ բանդիտական գործառույթ, հաճախ կիրառելով նաև պատանդառության պրակտիկա:

Պաշտոնաթող դեսպանը սոսկ անվանապես հնչեցրեց այն, ինչը գիտեին բոլորը, ու դրանով հարուցեց վարչախմբի հիստերիան: Բոլորը գիտեին, բայց առաջին անգամ դա հնչեց պաշտոնապես: Ճիշտ այդպես բոլորը գիտեին, որ Արցախի հարցում Նիկոլը վարում է կենկրետ դավաճանական քաղաքականություն, սակայն Սերգեյ Լավրովն առաջին անգամ պաշտոնապես հնչեցրեց, որ բանակցությունների սեղանին դեռ 1998-ին մերժված փուլային տարբերակն է, և դա շոկային ազդեցություն թողեց:

Ինչ վերաբերում է հիստերիային, ապա քաղաքագետ Գագիկ Համբարյանն ուշագրավ է համարում, որ. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը, ով հասարակությանը ավելի հայտնի է որպես անձրևանոց բռնողով ման գալող տիկին և նրա նման ևս մի քանի իշխանամետներ, աչքի ընկան իրենց պրիմիտիվ և զավեշտալի գրառումներով, որոնցում մեդադրեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին Միքայել Մինասյանին հակաօրինական առաջարկներ անելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար... ԱԺ խոսնակի տիկինը և Co-ն մի բան հաշվի չեն առել... Այդ պահին ամնեզիայով տառապող տիկնոջը և էլի նրա նման մի քանի իշխանական սազանդարների հիշեցնեմ, որ այդ հակաօրինական առաջարկը Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանին արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից... Ավելին, Փաշինյանի անունից այդ առաջարկն անելու համար Վանեցյանը պետական գումարներ է ծախսել և գնացել է Մինասյանին տեսնելու՝ Փաշինյանի հանցավոր և հակաօրինական պատվերները հնչեցնելու համար` վատնելով նաև պետական գումարները»:

Պետական ռեկետի մասին, այսպիսով, ՊԱՇՏՈՆԱՊԵՍ խոսվեց առաջին անգամ: Մինչդեռ բոլորը գիտեն, որ ոչ մի հակաօլիգարխիկ կամ հակակոռուպցիոն պայքար չկա, կա սոսկ բանդիտական մեթոդներով ունևորների վրա «նալոգ դնելու» և անհնազանդներին ոչնչացնելու գործելակերպ: Կառավարման մեխանիզմներն էլ չեն փոխվել, պարզապես «հների» փոխարեն եկել են բացարձակ ապիկար և անկարող «նորերը», և իներցիայով արդեն երկու տարի «ուտում» են այն, ինչ ժառանգություն է մնացել «հանցավոր ռեժիմից»: Իսկ անհնազանդներին ոչնչացնելու մեթոդաբանությունն իր ողջ «պերճանքով» երևաց այժմ ընթացող «Ucom»-ի ռեյդերական զավթման և Խաչատրյանների ողջ գերդաստանի վայրագ հետապնդման գործընթացում, որին կնախանձեին 1920-21 թթ. բոլշևիկները:

«Մահվան առեւտուր» կամ Նիկոլի հերթական «ինքնախոստովանական ցուցմունքը»

Վարչախմբի հոգեվարքը

Բացի քարոզչամեքենայի և քայլասերվածների վնգստոցից, այլ արձագանքի ո՛չ Լավրովի և ո՛չ էլ Մինասյանի հայտարարությունները չարժանացան: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը զվարճալի է համարում հետևել, «Թե ինչպես է ամբողջ իշխանական քարոզչությունը փորձում դուրս գալ այսօրվա (մայիսի 2-ի-խմբ.) նոկդաունից։ Տղաներ եւ աղջիկներ, ձեր անիմաստ աշխուժությունը թարգեք։ Մինասյանի գիշերային օպերկոտին կարող է փորձել պատասխանել միայն Նիկոլը, եթե ասելիք ունի, իհարկե։ Թե չէ ձեր ակտիվիզմով ընդամենն ընդգծում եք այն փաստը, որ ձեր գերագույնը բացակա է։ Թեպետ ինչի՞ եմ զարմանում։ Օրեր առաջ էլ Լավրովին ասելիք չուներ»։

Իսկ Նիկոլն իրոք ասելիք չունի: Այս ամբողջ խատառակությանը նա պատասխանեց կիրակնօրյա լայվով Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի հետ, որի հիմնական ասելիքը հետևյալն էր` կորոնավիրուսի վարակի հարցում մեզ վրա հույս չդնեք, «ապակենտրոն» տարբերակով ինքներդ փրկեք ձեզ և մերձավորներին այդ վարակից: Մեկ էլ ԱԳ նախարարն անուղղակիորեն պատասխանեց Լավրովին «Հնազանդվում եմ» ոճով, Մամուլի ազատության համաշխարհային օրվա իր ուղերձը պղծելով հետևյալ դարձվածքով. «Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»:

Իսկ ինչու վարակի դեմ պայքարում իրենց վրա հույս չդնենք` նույնպես պարզ է: Իրենց արտակարգ դրությունը ռեալ կարանտին, այսինքն` մարդկանց ֆիզիկական շփումների նվազեցում, չապահովեց: Այն լուծեց սոսկ տնտեսությունը կոլապսի ենթարկելու, մամուլի ազատության դեմ ոտնձգություն կատարելու  և քաղաքացիներին էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար քշելու հանցափորձի խնդիր: Կարծում եմ, չենք սխալվի, եթե ենթադրենք, որ  քաղաքացիներին վարակից պաշտպանելու խնդիր իրենք չեն էլ դրել:

Ավելին, ակնհայտ է դառնում, որ քայլասերված իշխանությունն այլևս գոյություն չունի որպես միասնական թիմ: Եթե ոստիկանությունն անգամ չի լուծում քաղաքացիների «գժի թղթերը» ստուգելու խնդիրը, էլ չենք խոսում հանցավորության դեմ պայքարի մասին, եթե իշխանության տարբեր օղակների ասածներն իրար չի բռնում, եթե, ըստ ԶԼՄ-ներից մեկի տեղեկության, պարետ Ավինյանն ու «Նավակ ճոճող» մականունով անձը կառավարական ամառանոցում արդեն երկու անգամ հասցրել են «բոքսել զմիմյանս», եթե…

Իսկ վերլուծաբանները քանիցս հիշատակել են այն իրողությունը, որ Նիկոլի ու Ավինյանի միջև իշխանության համար սուր ստվերային պայքար է. առաջինը չի ուզում տալ իշխանությունը, երկրորդը սորոսական շրջանակների աջակցությամբ ուզում է խլել, ինչը արտացոլվել է Ավինյանի հրաժարականի մասին քանիցս հնչած և նույնքան անգամ կիսահերքված լուրով: Ժամանակին նույնն էր կատարվում և Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին լուրի հետ: Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրենը Մամուլի ազատության համաշխարհային օրվա իր ուղերձում թափանցիկ ակնարկ արեց լրագրողներին. « Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ավինյան խուլ հակամարտությանն, ապա դա արտացոլվելու է և «կորոնավիրուսի հետ ապրելու» գործընթացում: Այսպես, Նիկոլն ապահովում է տնտեսական գործունեության փաստացի բոլոր տեսակների թույլտվությունը, փորձում է պետբյուջեի ին-ինչ փողեր բաժանել ժողովրդին, ձգտելով խուսափել սոցիալական բունտերից: Իսկ պարետը սահմանել է գործատուների համար հակավարակային միջոցառումների մանրամասն ցանկ, որի մի մասն անիրագործելի է, ինքն իրեն հնարավորություն ստեղծելով «հարամելու» տնտեսական գործունեությունը տարբեր տեսչական մարմինների, ոստիկանության և «ազդարարող» քաղաքացիների միջոցով: Այստեղ, անշուշտ, կլինի մրցակցություն, թե ով ինչպիսի վարչական լծակների է տիրապետում, որպեսզի խանգարի մյուսին:

Լևոնը` Նիկոլի մասին. Տեսանյութ

Բայց այդ երկուսն էլ իրար արժանի են: Նիկոլն ամբողջովին վարկաբեկված է, իսկ Ավինյանի խարիզման զրոյական է: Գումարած դրան` ավելանում է Կրեմլից եկող ճնշումը Ռոբերտ Քոչարյանի գործով, որը հասավ այնպիսի ազդակի, ինչպիսին է ենթադրաբար ռեժիմի «սև դրամարկղն» ապահովող մաքսանենգ ծխախոտի բռնագրավումը: Արտակարգ դրության ավարտին պես լինելու է Սերժ Սարգսյանի` շատ փակագծեր բացող ասուլիսը: Համ էլ դեռ ինչեր կհրապարակայնացնեն շատ բան իմացող Մ. Մինասյանը և Ա. Վանեցյանը…

Այնպես որ, ապրելու ենք կորոնավիրուսի հետ, բայց առանց Նիկոլի: Թերևս նաև` առանց Ավինյանի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА