o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դա իրականությանը չի համապատասխանում»․ Բայդենը հերքել է 27 տարի առաջ նախկին աշխատակցուհուն բռնաբարելու մեղադրանքը

02.05.2020 13:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Դա իրականությանը չի համապատասխանում»․ Բայդենը հերքել է 27 տարի առաջ նախկին աշխատակցուհուն բռնաբարելու մեղադրանքը

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հերքել է 27 տարի առաջ նախկին աշխատակցուհուն բռնաբարելու մասին մեղադրանքը։

«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում։ Ես միանշանակ հայտարարում եմ, որ նման բան երբևէ տեղի չի ունեցել»,- նշել է նա MSNBC հեռուստաալիքի եթերի ժամանակ։

Բայդենը լրագրողներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել իրեն առաջադրված մեղադրանքներում «ավելացող անհամապատասխանությունների քանակին»․ ըստ թեկնածուի՝ դրանցում անընդհատ տարբեր փոփոխություններ են ի հայտ գալիս։

Ջո Բայդենի՝ Թարա Ռիդ անունով նախկին աշխատակցուհին 2020 թվականի ապրիլին ԱՄՆ նախկին փոխնախագահին մեղադրել էր դեռևս սենատոր եղած տարիներին իրականացված բռնաբարության համար։

Այս դեպքից մեկ տարի առաջ ևս մի քանի կին հայտարարել էին, որ Բայդենը ոչ պատշաճ պահվածք է ցուցաբերել նրանց նկատմամբ՝ մի քանի անգամ խախտելով նրանց անձնական տարածքը։ Նման հայտարարություններին ի պատասխան՝ Բայդենը տեսաուղերձ էր պատրաստել, որում բացատրել էր, որ սոցիալական նորմերը փոխվել են և այժմ իր որոշ գործողություններ մարդկանց մոտ անհարմարություն կարող են առաջացնել, սակայն դա իր տեսակն է, և նա չի կարող իրեն որոշ սառն ու անհույզ քաղաքական գործիչների պես հեռու պահել այդ ամենից։

«Հեզբոլլահ»-ը հերքել է Բեյրութի նավահանգստում իրենց զենքի առկայության մասին տեղեկությունները

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА