o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատական մարմինը պետք է զերծ լինի քաղաքական ոտնձգություններից. Արիս Պապիկյան (Տեսանյութ)

17.04.2020 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Դատական մարմինը պետք է զերծ լինի քաղաքական ոտնձգություններից. Արիս Պապիկյան (Տեսանյութ)

«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի պատգամավոր, Կանադայի քաղաքացիական եւ ներգաղթի հայազգի նախկին դատավոր եւ Հայ դատի հանձնախմբի նախկին երկարամյա անդամ ԱՐԻՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ հետ: Ի դեպ, Կանադայում եւս երկարաձգվել է արտակարգ դրությունը 28 օրով:

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

«ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՂԻ ԷՐ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ»

– Պարոն Պապիկյան, լինելով «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների  համաժողովի  Կանադայի պատվիրակության անդամ՝ հետաքրքիր է Ձեր դիտարկումները Արցախում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Նախ պետք է շնորհավորեմ Արցախի ժողովրդին, որ իսկապես ժողովրդավարական գործընթացով իրենց մասնակցությունը բերեց այս ընտրություններին: Սա ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը խաղաղասեր է եւ հավատում է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ինչի համար էլ գնացին եւ իրենց պարտականությունը կատարեցին՝ ընտրելով երկրի նախագահ: Անշուշտ, սա քաջալերական էր, եւ շնորհավորում եմ նաեւ նորընտիր նախագահին՝ լավագույն մաղթանքներս հղելով իրենց աշխատանքներում: Ինչպես Կանադայում, այնպես էլ ամբողջ Սփյուռքի հայությունը հպարտ է Արցախով, մարդու իրավունքներին, ինքնորոշման իրավունքի սկզբունքներին հետեւող Արցախի ժողովրդով: Ես հպարտ էի, որ որպես պատգամավոր, մի քանի ամիս առաջ մասնակցեցի Արցախում տեղի ունեցած համաժողովին, որ կազմակերպվել էր Արցախի ԱԳՆ-ի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կողմից, որից հետո Օնտարիոյի խորհրդարանում  ելույթ ունեցա եւ կիսվեցի իմ տպավորություններով Արցախի խորհրդարանական աշխատանքի մասին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր հայրենակիցներին եւ լավագույնն եմ մաղթում:

Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, եւ նույնկերպ իր խափանման միջոց կալանքը չեն փոխելու. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Ինչպե՞ս կբացատրեք այն, որ Արցախի նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում հայտնվեց հայտարարություն այն մասին, որ Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Lեռնային Ղարաբաղի ընտրությունները:

Անկեղծորեն պետք է ասեմ, որ Անկարայում Կանադայի դեսպանի նման հայտարարությունն անտեղի էր եւ դատապարտելի, որովհետեւ դեսպանի այդ արտահայտությունը չի արտացոլում Կանադայի կառավարության, Արտաքին գործերի նախարարության կեցվածքը: Կանադայի կառավարությունը մշտապես համաձայն է եղել եւ սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ ոչ մի ձեւով այս կամ այն կողմի մասին դիրքորոշում չի հայտնել: Կանադայի Հայ դատի հանձնախումբն այս ուղղությամբ աշխատանքներ տանում է, ես էլ իմ հերթին ինչով կարող եմ օգտակար կլինեմ, որովհետեւ Կանադայի կառավարությունը եւ ԱԳ նախարարությունը պետք է սաստեն իրենց դեսպանին Անկարայում եւ, ինչու ոչ, եթե պետք է, հետ կանչեն նրան, որովհետեւ այս արարքն անընդունելի է: Չէ որ նախքան Արցախի կամ հայության հետ կապ ունեցող մեկը՝ նա նախեւառաջ իր պետության քաղաքականության դեմ է խախտում արել, որը չի կարող առանց նկատողության մնալ: Դեսպանն ինքն իրեն չի կարող որոշումներ կայացնել, այլ պետք է իր պետության երկրի արտաքին քաղաքականության որոշումներով առաջնորդվի: Ընդհանրապես, պետությունների մեջ պետական հաստատություններ կան, գործադիր եւ օրենսդիր իշխանություն կա, որոնց ընդունած որոշումները պարտադիր են բոլոր պաշտոնյաների համար եւ պետք է հետեւեն այդ ցուցումներին: Ես եղել եմ քաղաքացիության դատավոր եւ գիտեմ, թե ինչպես է պետությունը, կառավարությունը, նախարարությունը գործում: Այնպես որ, մենք՝ բարձր պաշտոնյաներս, բացարձակապես իրավունք չունենք հակասելու պետության արտաքին քաղաքականությանը:

Անտեսվածը

«ՉՊԵՏՔ Է ՃՆՇՈՒՄ ԲԱՆԵՑՆԵԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ»

– Որպես նախկին դատավոր՝ ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում դատարանների ու դատավորների դեմ սկսված գործընթացին, այդ թվում՝ նրանց վեթթինգի ենթարկելու մտադրությանը:

Դատական մարմինը որեւէ մի պետության համար ամենակարեւոր մարմինն է: Երկիրը պետք է առողջ դատական մարմին ունենա եւ գործի կարեւոր սկզբունքների հիման վրա, այն է՝ արդար լինել եւ որեւէ կերպ կողմնակալ չլինել, որոշումներ ընդունել՝ հիմնված փաստերի եւ վկաների հայտարարությունների հիման վրա: Եթե մենք ուզում ենք մեր հայրենիքը տեսնել առողջ ընթացքի մեջ, պետք է դատական մարմինը զերծ լինի քաղաքական որոշումներից, քաղաքական նախաձեռնություններից, քաղաքական ոտնձգություններից: Պետության մեջ ամեն ոք պետք է դատվի արդարության սկզբունքով, որպեսզի անհատը կարողանա զգալ, վստահություն ունենալ, որ եթե որեւէ հարց ունեցավ որեւէ անհատի  դեմ՝ լինի տնտեսական, անձնական, թե քաղաքական, գոյություն ունի մի մարմին, որն արդար պետք է լինի բոլորի նկատմամբ, կողմնակալ չպետք է լինի: Սա է ամենակարեւորը: Հիմնական հարցն այն է, որ պետք է գործադիր մարմինները հեռու մնան դատական մարմնի աշխատանքից, այսինքն՝  միջամտություն պետք է չլինի, ճնշում չպետք է բանեցվի դատական իշխանության վրա, որպեսզի  դատարանը նպաստի այս կամ այն կողմի որոշումների ընդունմանը:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Այս համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հայաստանյան իշխանությունները նախաձեռնել էին, ըստ էության, ՍԴ նախագահին պաշտոնից ազատելու համար հանրաքվե անցկացնել:

Անկեղծ պետք է լինեմ՝ այնքան զբաղված եմ վերջին ամիսներին, որ շատ մոտիկից չկարողացա հետեւել այդ հանրաքվեի գործընթացին: Հետեւաբար, զերծ կմնամ որեւէ մի արտահայտություն անելուց, որովհետեւ չեմ ուզում սխալ տպավորություն թողնել, քանի որ մանրամասներին քաջածանոթ չեմ:

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել․ «Ժողովուրդ»

«ՈՎՔԵՐ ՏԱԿԱՎԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՉԵՆ, ԿԱՐԵԼԻ Է ՓՈԽԵԼ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ»

– Համավարակի այս օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է, թե արդյոք չպետք է վերանայել կալանավայրերում գտնվող անձանց խափանման միջոց կալանքի հարցը, հատկապես, երբ խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Ի՞նչ կասեք այս մասին:

Միացյալ Նահանգներում եւ մի շարք այլ պետություններում նման որոշումներ ընդունվել են: Իհարկե, չի կարելի ասել, թե բոլոր կալանավորվածները ամբողջովին պետք է ազատ արձակվեն, որովհետեւ կան համապատասխան վճիռներ: Մեր առաջնահերթությունը, անշուշտ, երկրի ապահովությունն է, եւ ելնելով դրանից՝ պետք է նվազագույն վնասներով դուրս գանք այս համավարակից: Սակայն եթե կալանավորվածներ կան, որոնք տակավին չեն դատապարտված կամ դատապարտված են՝ շատ փոքր ոճիրների համար, ուրեմն՝ կարելի է եւ ազատ արձակել: Ամեն երկիր, իր պայմանների համաձայն, ինքն է որոշում, թե ինչպես վարվել: Սա այն հարցն է, որ չես կարող մեկ ընդհանուր սկզբունք ընդունել եւ պարտադրել, որ այդ որոշումը գործադրվի բոլոր երկրների վրա:

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

Ի դեպ, համավարակով պայմանավորված, Հայաստանում ընդունվեց օրենք, ըստ որի, արտակարգ դրության ժանանակ գաղտնալսում են մարդկանց հեռախոսազանգերը՝ տեղորոշելու անվան տակ: Կանադայում կա՞ն նման օրենքներ:

Ոչ, Կանադայում նման օրենքներ գոյություն չունեն, բայց կառավարությունը շատ խիստ հետեւում է, որ պահպանվի միմյանց միջեւ երկու մետրի հեռավարությունը, ինչպես նաեւ 5 հոգուց ավել արգելված է հավաքվել: Ոստիկանությունը շրջում է փողոցներով, հանրային վայրերով, պարտեզներով ու այգիներով, որտեղ հիմնականում մարդիկ հաճախում են, որպեսզի այդ օրենքները չխախտվեն: Խախտողների համար շատ խիստ տուգանք է դրված. 5 հոգուց ավել մարդկանցով հավաքվելու կամ 2 մետր հեռավորությունը խախտելու համար՝ 750 դոլար տուգանք է նախատեսված, որոնք արդեն կիրառում են քաղաքապետարանները: Ասեմ, որ Կանադայի ժողովրդի 98 տոկոսը հետեւում է առողջապահության մասնագետների եւ կառավարությունների թելադրանքներին եւ շատ փոքր տոկոսն է, որ նման խախտումներ է թույլ տալիս:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ

«ԱՅՍ ԱՄԻՍԸ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԱՄԻՍ Է»

– Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այս կապակցությամբ Կանադայում որեւէ արարողություն նախատեսվա՞ծ էր, եւ ի՞նչ եք պատրաստվում անել արտակարգ դրության պայմաններում:

Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով Կանադայի հայաշատ քաղաքներում  զանազան արարողություններ են տեղի ունենում: Բացի այդ, հայությունը գնում է մայրաքաղաք Օտտավա եւ Կանադայի խորհրդարանի առջեւ ցույց է իրականացնում՝ շնորհակալություն հայտնելով Կանադա պետությանը, որը  ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ապա ցույց է տեղի ունենում Թուրքայի դեսպանատան առջեւ, որտեղ կոչեր են հնչում, ճառեր արտասանվում, եւ պահանջագիր ենք փորձում ներկայացնել թուրքական դեսպանատանը: Դժբախտաբար, այս տարի այդ բոլոր ոգեկոչման միջոցառումները պետք է չեղարկվեն: Պարզապես, համացանցի միջոցով, փակ դռների հետեւում բանախոսություններ պետք է տեղի ունենան: Բայց պետք է նշեմ մեկ ուրիշ աշխատանք, որը որդեգրել է Կանդայի Հայ դատի հանձնախումբը: Այս տարի քանի որ ապրիլ ամիսը Կանադայում հռչակված է ցեղասպանությունների ոգեկոչման, դաստիարակման եւ դատապարտման ամիս, Հայ դատի հանձնախումբը համագործակցությամբ հրեական, ուրկրաինական, ռուանդական եւ այլ կազմակերպությունների, կոչով դիմեցին Կանադայի ողջ ժողովրդին, որպեսզի  քաջածանոթ լինեն, որ այս ամիսը ոգեկոչման եւ դատապարտման ամիս է ու իրենց  մասնակցությունը բերեն՝ մասնակից դառնալով ոգեկոչման զանազան նախաձեռնությունների:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА