o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ․ ՌՈՒՍԱԿԱՆ MK-Ի ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

09.04.2020 10:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ․ ՌՈՒՍԱԿԱՆ MK-Ի ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ռուսական MK.ru-ն, գրում է, որ Հայաստանում սկանդալ է։ Կորոնավիրուսով հիվանդացած 881 անձանց շարքում կան Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ, ինչը հաստատվել է նաեւ ՀՀ Առողջապահության նախախարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի կողմից։ Հայաստանում եւ հանրությունը, եւ մամուլում հարցադրում կա, թե ինչպես կարող է պատահել, որ Պենտագոնի փողերով ստեղծված եւ ամենաժամանակակից սարքավորումներով եւ առաջավոր տեխնոլոգիաներով կահավորված լաբորատորիայում, որը կոչված է կանխելու Հայաստանում վտանգավոր ինֆեկցիաները, հնարավոր չի եղել զերծ պահել վարակումից սեփական աշխատակիցներին։

«Ժողովուրդ». Ինչու Լեւոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին

Ռուսական պարբերականն ապա շարունակում է, որ Հայաստանում ներկայումս գործում է կենսալաբորատորիաների մի ամբողջ ցանց, 12 լաբորատորիաներից բաղկացած, որոնք ստեղծվել կամ արդիականացվել են ամերիկյան ռազմական գերատեսչության փողերով «Կենսաբանական սպառնալիքների նվազեցման» (BTRP) ծրագրի շրջանակներում, որն իր հերթին հանդիսանում է ԱՄՆ «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրերի» (CBEP) մի մասը։ Ծրագիրը գործում է աշխարհի քսանհինգ երկրում եւ Հայաստանից բացի, հետխորհրդային տարածքում այն առկա է նաեւ Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում։ Հայաստանը այդ ծրագրին միացել է 2008 թվականին։ CBEP-ի հայտարարված նպատակը համաճարակների կանխումն է, վտանգավոր վիրուսների, բացիլների եւ այլ միկրոօրգանիզմների հայտնաբերումն ու դրանց արդյունավետ վնասազերծումը։ Ներկայումս Երեւանում գործում է երեք լաբորատորիա՝ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնում, Սննդամերթի անվտանգության պետական ծառայությունում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Մարզերում լաբորատորիաներ կան Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում եւ Մարտունիում։ Այդ ցանցի ստեղծման համար Միացյալ Նահանգները ծախսել է 50 միլիոն դոլար։ Կասկածներն առ այն, որ Հայաստանի լաբորատորիաները, ինչպես նաեւ հետսովետական տարածքի այլ երկրներում գտնվող համանման լաբորատորիաները կարող են լինել երկակի նշանակության օբյեկտներ՝ ռազմական եւ քաղաքացիական, առաջացել են դրանց ստեղծման պահից ի վեր։ Օրինակ, ցայսօր ոչ ոք դեռ հասկանալի բացատրություն չի տվել այն հարցի հետ կապված, թե այդ լաբորատորիների ստեղծումը ինչու է ֆինանսավորվել Պենտագոնի կողմից եւ ոչ թե ԱՄՆ Առողջապահության նախարարության, եւ ինչու ամերիկացի զինվորական վիրուսաբանները իրենց հետազոտություններն անցկացնելու համար պետք է այդքան հեռու ճանապարհ անցնեին, երբ նման լաբորատորիաների կահավորումը ԱՄՆ-ում շատ ավելի էժան է։

Եթե զուտ տրամաբանության օրենքներով շարժվենք, ապա պատասխանը կլինի հետեւյալը․ այնպես, ինչպես Գուանտանամոյում, այդ լաբորատորիաներում գուցե եւ զբաղվել են այնպիսի բանով, ինչով զբաղվելն օրենքով արգելված է ԱՄՆ տարածքում։ Եվ 2-րդ․ որեւէ մեկը երաշխավորված չէ, որ վտանգավոր վիրուսները կարող են պատահականության արդյունքում «դուրս նետվել ազատության մեջ», օրինակ երկրաշարժի հետեւանքով։ Կտուժի բնակչությունը։ Ուստիեւ ավելի լավ է, որ ռիսկային զոնայում տուժեն «այլոց մարդիկ»։ Մոսկվան բազմիցս է անհանգստություն հայտնել, կապված Հայաստանում այդ կենսալաբորատորիաների առկայության փաստի հետ։ Երեւանն էլ միշտ պատասխանել է, որ «ամեն ինչ վերահսկվում է»։

МК-ն շարունակում է, որ իրենք հարցազրույց են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եւ լաբորատորիաներին առնչվող հարցին նախարար Մնացականյանը հետեւյալ կերպ է պատասխանել․ «ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի կենսաբանական անվտանգությունը չափազանց ցածր մակարդակի վրա էր։ Մեր բժիշկները վախենում էին ցանկացած քամուց, որը կարող էր համաճարակների տարածման համար պայմաններ ստեղծել։ Այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին։ Դրանք ծառայում են բացառաբար Հայաստանի կենսաբանական անվտանգության շահերի համար եւ ոչ երբեք այլ որիշ շահերի։ Մենք համագործակցում ենք ռուս գործընկերների հետ, ովքեր այցելել են այդ լբորատորիաներ եւ հնարավորություն են ունեցել համոզվելու, որ այնտեղ ոչ մի վտանգավոր մշակում չի իրականավում»։ Հոդվածագիր Մարինա Պերեւոզկինան հիշեցնում է, որ անցյալ տարի ինքը ռուս այլ լրագրողների հետ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան նույնպես տրվել է կենսալաբորատորիաների մասին հարցը։

Փաշինյանի տեսակետը կայանում էր նրանում, որ ներկայումս այդ օբյեկտները գտնվում են Հայաստանի լիակատար հսկողության ներքո, հանդիսանում են Հայաստանի սեփականությունը եւ դրանցում աշխատում են հայ մասնագետները։ Հայաստանի վարչապետի խոսքերի համաձայն, նա ռուս մասնագետների համար թույլատրելի է դարձրել հասանելիությունն այդ լաբորատորիաների հանդեպ, ովքեր կարող են այցելել այդ լաբորատորիաներ ցանկացած պահի եւ համոզվել, որ այնտեղ Ռուսաստանի անվտանգության համար ոչ մի վտանգավոր բանով չեն զբաղվում։ Բայց ինչ կատարվեց Հայաստանում, որ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությանը պատկանող լաբորատորիայում աշխատանքը դադարեցվել է եւ իրականացվել է «վերջնական ախտահանում», իսկ մեկ շաբաթ անց հայտնի է դարձել, որ 14 աշխատակից դարձել են կորոնավիրուսով վարակակիր։ Իհարկե, Հայաստանում շատերի մոտ է հարց առաջացել, թե ինչպես կարող էին նրանք վարակվել։

Եղանակը Հայաստանում և Արցախում

Չի բացառվում, որ դա տեղի է ունեցել կորոնավիրուսային թեստեր վերցնելու ընթացքում։ Կամ էլ ինչ որ մեկը աշխատակիցներից «դրսից» է բերել վիրուսը եւ վարակել մյուսներին։ Սակայն այդ դեպքում ստացվում է, որ նրանք շփվել են բնակչության հետ եւ թեստավորում են անցկացրել, լինելով վարակվածներ։ Եւ լաբորատորիան էլ, որ կարծես թե ուներ բարձրագույն անվտանգություն, ինքն է դարձել ինֆեկցիայի տարածման օջախ։ Այս հարցերի պատասխանները հայաստանյան հանրությանը չի տալիս ոչ լաբորատորիաների ղեկավարությունը, ոչ Առողջապահության նախարարությունը։ MK.ru-ի հետ զրույցում հայ քաղաքագետ Արմեն Խանբաբյանը նույնպես համառոտ անդրադառնալով լաբորատորիաների խնդրին, հարցադրում է կատարել, որ անկախ ամեն ինչից, եթե այդ լաբորատորիաները չեն կարողացել իրենց աշխատակիցներին վիրուսից պաշտպանել, ինչպես են պաշտպանելու Հայաստանի բնակչությանը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА