o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ու սրան անվանում են կորոնավիրուսի դեմ պայքար

01.04.2020 20:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ու սրան անվանում են կորոնավիրուսի դեմ պայքար

Սա Գյումրիի ուղղությամբ Երեւանից ելքն է (հակառակ՝ դեպի Երեւան ուղությամբ էլ է նույն վիճակը), սակայն նույն վիճակն է մայրաքաղաքից դուրս գալու այլ ուղղություններով եւս։ Այն է՝ ստեղծվել է բավականին մեծ կուտակում, քանի որ ոստիկանները, այսպես ասած, կորոնավիրուսային ստուգումներ են կատարում։ Չէ, լուրջ բան չկա․ մի թեթեւ նայում են մեքենաները, թղթեր հարցում եւ բարի երթ մաղթում․․․

«Վատ լուրեր ունեմ․ կորոնավիրուսի նոր դեպքերն արդեն 697 են»․ Նիկոլ

Միայն թե այդպես ալ հասկանալի չդարձավ, թե այդ գործողություններն ի՞նչ օգուտ են տալիս կորոնավիրուսի դեմ պայքար կոչվածին։ Ենթադրենք մեքենաներից մեկում կա վիրուսակիր, սակայն նա, ինչպես վարակվածների գերակշիռ մասը, որեւէ ախտանշան չունի։ Եթե նրա թղթերը նայեցին՝ առանց վարակի մասին անգամ պատկերացում ստանալու ու բարի երթ մաղթեցին, դա կնշանակի կորոնավիրուսի դեմ պայքա՞ր։ Գոնե պարետ Ավինյանը կարո՞ղ է բացատրել՝ ոստիկանական այդ գործողությունները, որի ժամանակ անգամ ջերմություն չի չափվում, ի՞նչ է տալիս։ Մինչդեռ նեգատիվի բացատրությունը կա․ պարզապես անիմաստ կուտակումներ են սարքել՝ ավելորդ անգամ քայքայելով մարդկանց նյարդերը եւ խլելով ժամանակը։ Սրա հետ, իհարկե, կարելի էր հաշտվել, եթե արդյունավետ աշխատանք լիներ։ Բայց արդյունավետությունը, կրկնում ենք, առնվազն տեսանելի չէ, իսկ ավելի ռեալ՝ զրո է։ Մի խոսքով, այն տպավորությունն է, որ փորձում են մարդկանց այսպես եւս համոզել, թե երկրում մոլեգնում է «կորոնավիրուսի տեռորը», իսկ չինովնիկությունը դրա դեմ պայքարի առաջնագծում է։ 

Ավելացնենք նաեւ, որ ոստիկաններին այս դեպքում մեղադրել չի կարելի․ նրանց դեմքերին նայելիս պարզ զգացվում էր, որ իրենք եւս զզվել են անձրեւի տակ այս անիմաստ գործից։

На изображении может находиться: небо, облако, дерево и на улице

На изображении может находиться: небо, облако, автомобиль и на улице

На изображении может находиться: небо, облако, автомобиль и на улице

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА