o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.03.2020 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԱԺ-ում Հայաստանը էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի վերածող նախագծի քննարկման ժամանակ բազում զարմանալի մտքեր են հնչել դեղնակտուց նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻ շուրթերից: Է՛լ ամեն մի` ինքնամեկուսացման ենթակա քաղաքացու դռանը անհատական ոստիկան կանգնեցնելու մասին, է՛լ հավակնությունները տոտալ վերահսկողություն ապահովել ՀՀ բոլոր քաղաքացիների հեռախոսների նկատմամբ... Սակայն ընդամենը մեջբերենք Առողջապահության նախարարության մի փոքրիկ հաղորդագրություն. «Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջի թարմացումը չի կատարվում»: Լավ, եթե ընդամենը մեկ, այդքան առանցքային կայք չեք կարողանում անխափան աշխատացնել, ապա զարմանալի է, այդ ինչպե՞ս եք հավակնում ամբողջ երկիրը հսկայական կալանատան վերածելու, քայլասերված տղաներ եւ աղջիկներ: Բայց ամենազարմանալին այն է, թե ինչ պատճառաբանություն բերեց Բադասյանը կորոնավիրուսով հիվանդների դիակները չհերձելու անհեթեթ նախագծի առնչությամբ... Դե արի ու մի ասա, յա՜, իրո՞ք:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա մի զարմանալի մանր ժուլիկության մասին: Վերը հիշատակված խայտառակ նախագծի առնչությամբ հիմնավորման մեջ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ գրել է հետեւյալը, որ «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի եւ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»: Դրա վրա եփած հավի ծիծաղն էլ կգա, քանզի ինչպես առանց ծախսերի ավելացման պետք է հեռահաղորդակցության տոտալ հսկման համակարգ ստեղծել: Երեւի Նիկոլը զարմանալիորեն գտե՞լ է իր կախարդական փայտիկը: Մենք մազաչափ իսկ կասկած չունենք, որ այդ մանր ժուլիկությունն արվել է ընդամենը օրենքն անցկացնելու քվորումի շեմն իջեցնելու համար: Մինչդեռ այդ նախագիծը ոչ միայն անընդունելի է, այլեւ` հակասահմանադրական, ուստի հարց ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին` ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված էս տոտալիտար աղբը ուղարկելո՞ւ եք ՍԴ` հակասահմանադրական ճանաչելու: Եթե դա չանեք, ապա այլեւս չհամարձակվեք ձեզ կոչել ընդդիմադիր կուսակցություն: Ընթերցողը թող չզարմանա, թե ինչու նույն հարցադրումը չենք ուղղում ժպտերեսիկ նախագահ Արմեն Սարգսյանին` նա ընդամենը փաստաթուղթ ստորագրելու կենդանի գրիչ է:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Գերմանիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ամենացածրն է աշխարհում, եւ դա պայմանավորված է լայնածավալ տեստավորումներով: Դրա առնչությամբ ԵՊՀ ուսանողների հետ աշխատանքի կենտրոնի տնօրեն ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆԸ արձանագրել է մի զարմանալի իրողություն. «Լրիվ անիմաստ տեստավորվում են սորոսական այն խմբակները, որոնք իբրեւ թե Արցախում դիտորդական առաքելություն են իրականացնելու, իսկ իրականում` խառնակչությամբ են զբաղվելու, մեծ խառնակչությամբ: Սա հենց այն խմբակներն են, որոնք ամիսներ առաջ Արցախում դիտորդական առաքելության անվան տակ միլիոնավոր դրամներ ստացան կառավարությունից»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА