o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.03.2020 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Սա ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, ում իշխող կուսակցությունում շատ հարգում են եւ կոչում են «ձյաձ», նա աշխատում է ԱԺ-ում: Թվում է, թե այդ կերպարանքը պետք է գոնե սեփական սպիտակ մազերից քաշվեր, սակայն զարմանալիորեն նա կառավարության հասցեին բոլոր քննադատողներին ընդհանրական ծնող հայհոյեց: Դե ինչ ասես, քայլասերվածը մնում է քայլասերված, եւ նրան ուշքի չի կարող բերել ո՛չ պատկառելի տարիքը, ո՛չ էլ պաշտոնատար անձ լինելու հանգամանքը: Անդրադառնալով այդ զազրելի արարքի անթույլատրելիությանը, քաղհասարակության ներկայացուցիչ Արման Հայրապետյանը նկատում է. «Հիշեցնեմ, որ անգամ Առաքել Մովսիսյանն, ում անունն այդքան դուրս էր եկել, իրեն նման բան թույլ չի տվել»: Այո, սրանց համեմատ նույն Շմայսը իրոք բարեկրթության էտալոն կարող է համարվել, սակայն զարմանալի է քաղակտիվիստի լավատեսությունը, որ քայլասերվածների ԱԺ խմբակցությունում կարող է նորմալ քննարկում լինել անթույլատրելի արարքի մասին

ԶԱՐՄԱՆՔ

Երբ Վիտալի Բալասանյանը Նիկոլին բնութագրել էր «Ցռան Վերգո», երեւի չէր պատկերացնում, որ այդ բնորոշումը սազական է այս իշխանությունից շատ-շատերին: Մասնավորապես, ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ: Երեկ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալների մամուլի ասուլիսի ընթացքում մեր թղթակիցն ուղղեց հետեւյալ հարցը. «Շատ կանայք ստիպված են եղել վերցնել իրենց հաշվին արձակուրդ այս օրերին եւ մնալ տանը երեխաներին խնամելու համար, սակայն այսօրվա կառավարության նիստում, խոսք է գնացել միայն աշխատանքից հեռացված, մինչեւ 14 տարեկան երեխաներ ունեցող կանանց ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին: Ի՞նչ է լինելու այն կանանց ճակատագիրը, ովքեր վերցրել են իրենց հաշվին չվարձատրվող արձակուրդ, արդյո՞ք նրանք, կստանան որեւէ ֆինանսական աջակցություն»: Սակայն նախարարության մամլո խոսնակը պարզապես «ցրեց» հարցը, ասելով, որ իրենց դա չի վերաբերում:

ԶԱՐՄԱՆՔ

Մինչ մեզանում բոլորը տնից դուրս են գալիս բացառապես անիմաստ թերթիկներով, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մատնացույց է անում համավարակի հետ կապված գլոբալ զարմանալի հանգամանքներ. «Պատահական չէ, որ Թրամփը կորոնավիրուսին անվանում է «չինական վիրուս»: Սա ռասիզմ կամ քսենոֆոբիա չէ: Սրանով նա գլոբալ խնդիր է լուծում. 1. Հետկորոնավիրուսային աշխարհում Չինաստանից տնտեսական փոխհատուցման համար հող է նախապատրաստում: 2. Հետկորոնավիրուսային աշխարհում հեգեմոն դերի մրցակցությանն է պատրաստվում: 3. Հոգեբանական հարձակում է իրականացնում Չինաստանի ղեկավարության դեմ` գլոբալ պատասխանատվություն ստանձնելու համար: Չինաստանը հակագրոհում է. 1. Կորոնավիրուսի տարածման համար մեղադրում է ամերիկացի զինվորականներին: 2. Պետական (կորպորատիվ) պատասխանատվություն է ստանձնում եւ աջակցում է տարբեր պետություններին վիրուսի դեմ պայքարի գործում»: Սակայն զարմանալիորեն համապատասխան գերատեսչությունները այդ գործընթացները չեն ուզում նկատել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА