o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԴԵՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ԴԵՌ ՀՀ-ՈՒՄ ՉԿԱՆ»

25.03.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԴԵՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ԴԵՌ ՀՀ-ՈՒՄ ՉԿԱՆ»

Որքանո՞վ է արդյունավետ ՀՀ-ն պայքարում կորոնավիրուսի դեմ, ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում մասնագիտացված կենտրոնները, փորձեցինք հետաքրքրվել «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» տնօրեն ՎԻԳԵՆ ԹՈՓՈՒԶՅԱՆԻՑ: Մեր զրուցակիցը, անդրադառնալով իրենց գործունեությանը, ասաց.

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է, ԱՅՆ ԱՎԵԼԻ ՄԱՀԱԲԵՐ ՉԷ, ՔԱՆ ԳՐԻՊԸ»

Այս պահին, ցավոք, շատ նորություններ չեմ կարող ասել, որովհետեւ դրանք, ըստ էության, չկան: Կարող եմ ասել, որ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը» մի քանի առաջարկ է արել, երեւի ակադեմիան ամբողջական կհավաքի եւ կներկայացնի կառավարությանը: Օրինակ, մենք ունենք որոշակի դեղերի արտադրություն, որը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ տվյալ վիրուսը, այսպես ասած, «խեղճացնելու» նպատակով: Մասնավորապես Գանգլերոնը (Gangleron), որը սիրտանոթային համակարգի շեղումների դեպքում չափազանց օգտակար է: Բանն այն է, որ եթե մարդը վիրուսով վարակվում է, ապա դա միանգամից անդրադառնում է սիրտանոթային համակարգի վրա, արտահայտված շեղումներ է առաջ քաշում: Գանգլերոն (Gangleron) կարողանում է օրգանիզմին օգնել՝ այդ շեղումների դեմ պայքարել: Դրա համար մենք առաջակում ենք, որ բացի դեղատներից, նաեւ պետությունը պետական պատվերի շրջանակում եւս արտադրի, որպեսզի այն անվճար բաժանվի բնակչությանը: Ունենք նաեւ արյան հետ կապված միջոցներ: Մենք կարող ենք պետպատվերի շրջանակում նաեւ որոշ անտիսեպտիկներ արտադրել, որովհետեւ դրա պակասը գնալով շատանում է: Մենք կարող ենք դրանց արտադրությունը կազմակերպել Հայաստանում: Մենք ունենք նաեւ բավականին հետազոտական արդյունքներ, որոնք վերաբերում են վիրուսներին: Կառավարությունը կարող է աջակցել, որպեսզի դրանց հետազոտությունը ավելի խորքային մակարդակով իրականացվի:

Միայն «Դարոյնք»-ի մենեջերն է վարակված կորոնավիրուսով. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

- Կոնկրետ կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ ի՞նչ հետազոտություններ եք իրականացրել:

- Իմ ասած խորը ուսումնասիրությունները հենց դրան են միտված, որպեսզի կարողանանք կոնկրետ կորոնավիրուսի դեմ ինչ-որ դեղամիջոց գտնել: Ճիշտ է, դա բավականին երկար պրոցես է, բայց ինչքան շուտ սկսենք, այնքան շուտ կավատեք: Մենք միացություններ ունենք, որոնք ստեղծված են եւ ունեն որոշակի ակտիվություն, եւ արժե դրանք ստուգել: Հիմա սպասում ենք կառավարության արձագանքին:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել. վարակակիրը մեկուսացված է եղել

- ՀՀ-ում կա՞ն հակավիրուսային լաբորատորիաներ:

- Կան, բայց չեն աշխատում: Մեկ-երկու լաբորատորիա կար, որտեղ կարելի էր վիրուսի հետ աշխատանքներ իրականացնել: Կարճ ասած՝ ընդդեմ կորոնավիրուսի դեղ ստեղծելու կամ օտագործելու լուրջ քայլեր դեռ ՀՀ-ում չկան: Մինչդեռ պետք է քայլեր անել, ճիշտ է, կրկնում եմ, պրոցեսը երկար է, բայց գոնե աշխատել է պետք:

Facebook-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տվյալներ կհավաքի օգտատերերի տեղաշարժի մասին և դրանք կփոխանցի ԱՄՆ իշխանություններին. Politico

- Պարոն Թոփուզյան, արտասահմանյան շատ գիտնականներ ասում են, որ կորոնավիրուսը արհեսատածին է: Դուք ի՞նչ կարծիքի եք:

- Դշվար է հստակ ասել, ժամանակ եւ հստակ հետազոտություն է պետք՝ հասկանալու համար, բռնկման օջախը, որտեղից է սկսվել, ինչ պայմաններում եւ այլն: Իսկ մենք դրա հնարավորությունը չունենք: Մեր ինֆորմացիան ամբողջական չէ, դրա համար ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, որ այն արհեստածին է: Դա ապագայի խնդիր է: Իսկ ներկայիս համար 1 խնդիրն է՝ պակասացնել հիվանդների թիվը, համաճարակին դիմակայել: Մեղավոր փնտրելու վրա հիմա էներգիա ծախսել պետք չէ, բայց անխուսափելի է, դրա պատասխանը ստանալու օրը կգա, պետք է ճշգրիտ պարզվի այս վիրուսի ծնունդը: Եվ եթե պարզվի, որ դավ է մարդկության դեմ, ուրեմն պետք է պատժվեն դա անողները: Ցավոք, մեզանից շատերը լուրջ չեն ընդունում կորոնավիրուսը, բայց հաշվի առեք ամբողջ աշխարհում վիրուսից մահերի թիվը:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է գրանցվել, դեպքերի թիվը հասել է 195-ի

- Դուք Ձեր խոսքում նշեցիք համաճարակ տերմինը: Ինչո՞ւ:

- Համաճարակ է, բա ինչ է: Ես էլի բերեմ Եվրոպայի օրինակը. օրեցօր  մահերի թիվն է շատանում, բա դա ինչի՞ մասին է խոսում:

- Այդ դեպքում ինչո՞ւ պաշտոնապես չի հայտարարվում:

- Չգիտեմ ինչու, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք շփումների մեջ: Փառք Աստծո, խուճապ չկա, բայց ուշադիր լինելը շատ կարեւոր է: Փորձանքի բույն է այս կորոնավիրուսը, մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն:

Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА