o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամաչում եմ, որ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է»

10.03.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ամաչում եմ, որ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է»

Հաշված շաբաթներ են մնացել Արցախի նախագահական ընտրությունների կայացմանը: Շարունակելով մեր ընթերցողներին ներկայացնել Արցախի 14 նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին՝ «Իրավունքն» այս անգամ զրուցել է ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ հետ, որը նախկին լրագրող է:

Սամվել Բաբայանը Արցախում նույն ձեռագրով սատարեց Մասիս Մայիլյանին ու կրկին տապալվեց. «Իրատես»

«ԿՈՒԶԵՄ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐԵՎԻՑԵ ՄԻ ԱՆԳԱՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԻՐ ԽՈՍՔԻՆ»

– Տիկին Լալայան, այն, որ Արցախի նախագահի թեկնածուների շարքում կան կանայք, բոլորի մոտ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ ինչպե՞ս եք պատկերացնում պատերազմական վիճակում գտնվող Արցախի ողջ խնդիրները կին նախագահի փխրուն ուսերին:

– Շատ հեշտ, որովհետեւ երբ 2016-ի ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 9-ին շատ տղամարդիկ ճամպրուկները հավաքած մտածում էին փախչելու մասին, ես արդեն Թալիշի դիրքերում էի, ու այդ ժամանակ ոչ մեկի համար տարօրինակ չէր եւ նման հարց չէր առաջանում: Այնպես որ, ոչ մի խնդիր չեմ տեսնում, այնքան էլ տարօրինակ չէ, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում կինը ղեկավարի, իհարկե՝ նայած կին:

– ՀՀ վարչապետ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, թե Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի թեկնածուի օգտին, որը դեմ է Հայաստանի իշխանություններին: Դուք երբեք աչքի չեք ընկել հայաստանյան իշխանությանը, այսպես ասած, քծնելով. կարելի՞ է համարել, որ այս հայտարարության թիրախում նաեւ Դուք էիք:

– Նախ կուզեմ, որ վարչապետ Փաշինյանը որեւիցե մի անգամ տեր կանգնի իր խոսքին: Մեկ ասում է` չեմ խառնվելու Արցախի քաղաքական կյանքին, մեկ՝ հակառակ հայտարարությունն է անում: Եվ երկրորդը` Արցախի ժողովուրդն ունի յուրահատկություն, որ կարող է լսի՝ առանց հակադարձելու, բայց վերջնական որոշումը միշտ ինքն է կայացնում: Երրորդ՝ եթե նույնիսկ ինձ նկատի ունի, ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Թող հայտարարի, ամեն օր էլ մեկը մյուսին հակասող մի հայտարարություն անում է:

«ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՄԵԿ ԿԱՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

– Կարծում եք՝ Ն. Փաշինյանն, ամեն դեպքում, խառնվո՞ւմ է Արցախի նախագահական ընտրություններին:

– Ելնելով լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններից եւ քաղաքական  կուլիսների հետեւում շրջանառվող խոսակցություններից` այո, կա այդպիսի բան: Այստեղ էլ Փաշինյանը կայուն չէ, ինչպես մնացած հայտարարություններում: Ասում են՝ մեկ մի թեկնածուին է աջակցում, մեկ` մյուսին: Համացանցում հայտնված նկարները, հանդիպումների մասին լուրերը հենց թեկնածուներից մի երկուսի հետ, խոսում է այն մասին, որ նա ակնարկում է, թե ում է ուզում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում: Սակայն սա ոչ մի էական նշանակություն չունի: Ի վերջո, Արցախի ընտրված նախագահը ծառայի Արցախի ժողովրդին, ոչ թե` Հայաստանի, ու պետք է Արցախի ժողովրդի սրտով լինի, նրանց սկզբունքներին համապատասխանի, ոչ թե Հայաստանի իշխանությունների: Այնպես, ինչպես Արցախն է չեզոք մնում Հայաստանի ներքաղաքական կյանքին, այդպես էլ Հայաստանը պետք է չեզոք մնա: Մնացած հարցերում խնդիր չկա, մենք պետք է սերտ համագործակցենք, խորհրդակցենք, կարծիքներ փոխանակենք, որովհետեւ, ըստ էության, մի պետություն ենք, նույն նպատակներին ենք ծառայում, նույն խնդիրները եւ նույն սահմաններն ունենք:

– Հանրության մեջ սեւ ու սպիտակի բաժանումը, կամաց-կամաց փորձում են ներմուծել Արցախ: Այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Հայաստանում պառակտվածությունը, թշնամանքը, ատելությունը տեսանք, թե ինչի հասցրեց: Եթե այն տեղ գտնի նաեւ Արցախում, դժվարանում եմ պատկերացնել մեր սահմանների ամրությունը նման պառակտվածության պարագայում: Բայց առ այսօր շատ կայուն ենք կանգնած մեր ոտքերի վրա՝ միայն այն պատճառով, որ սկզբունքային հարցում բոլորս համախմբված ենք, եւ թշնամանք, ատելություն, պառակտվածություն չկա:  Պարզապես, ճիշտ ճանապարհի վրա չենք, եթե ճիշտ ճանապարհի վրա լինեինք, կունենայինք Արցախում մեկ կամ առավելագույնը երկու կուսակցություն, որպեսզի երբեւէ ժողովուրդը պառակտված չլինի: Այդ դեպքում բոլոր քաղաքական ուժերի համար կլիներ հստակ ուրվագծված մի քանի խնդիր, իսկ մնացած խնդիրները կստորադասվեին: Ամեն մի կուսակցություն իր շահն է հետապնդում եւ մոռանում են պետության շահը, ազգային նպատակները: Մինչդեռ ում հետ խոսում ես, ասում է՝ իմ կուսակցությունը իմ ազգն է:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»

«ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԱԲԵՐԵՆՔ ՍՈՐՈՍԻ՞Ն, ՍԱ ԱԲՍՈՒՐԴ Է»

- Այլեւս գաղտնիք չէ, որ Արցախի նախագահի 14 թեկնածուները բաժանվում են երեք մասի՝ սորոսական, նիկոլական եւ ազգային: Առաջին երկուսում Դուք չկաք, այս դեպքում՝ ինչո՞ւ չփորձեցիք մեկտեղել ուժերը եւ հանդես գալ մեկ միասնական ուժով ազգային դիմագիծ ունեցող անձանց հետ: 

- Կարծում եմ՝ այնպիսի աշխարհագրական դիրքում եւ իրավիճակում ենք հիմա, որ պետք է յուրաքանչյուրս լինենք ազգային: Այսինքն՝ հանդես գանք ազգային դիրքերից, որովհետեւ հակառակ դեպքում համոզված եմ, որ գնալու ենք կործանման: Ժամանակի խնդիր է, թե երբ եւ ինչպես: Իմ դիրքորոշումը հայտնի է Արցախի թե՛ թեկնածուներին, թե՛ հանրությանը, թե՛ քաղաքական իշխանություններին: Երբ ես հայտարարել եմ, որ առաջադրվում եմ, իմ նպատակն այն էր, որ հաջողության դեպքում խիստ ազգային քաղաքականություն վարենք: Բայց ոչ մի առաջարկ չեմ ստացել խիստ ընդգծված ազգային դիրքորոշում ունեցող ուժերի կողմից: Այնուհանդերձ, հայրենիքի պաշտպանության, ազգային խնդիրների հարցում պատրաստ եմ համագործակցելու նույնիսկ այն մարդու հետ, որը երբեւիցե իմ համակրանքին, որպես քաղաքական կերպար, չի արժանացել: 

- Եթե ժամանակին մտահոգություն կար, որ սորոսականները կարող են մտնել Արցախ, հիմա նրանք արդեն այդտեղ են: Կհաջողվի՞ նրանց թելադրող դառնալ Արցախի հանրապետությունում:

- Չէի ուզի, որ դրսի ուժերին, մանավանդ Սորոսի ֆոնդից սնվող ինչ-որ մի գործիչ  հայտնվի ոչ միայն երկրի ամենաբարձր պաշտոնին, այլ ինչ-որ հարցեր որոշող պաշտոնում: Բոլորս գիտենք, որ որտեղ Սորոսն ինչ-որ կազմակերպություններ է բացել, այնտեղ խառնաշփոթ կամ քաոս է առաջանում: Ասեմ, եր Սորոսի հիմնադրամից սնվողները շատ շուտվանից են մտել Արցախ, նոր չէ: Ուղղակի, այն ժամանակ իրենք ստվերում էին ու, ինչպես ասում են, ջրից լուռ, խոտից՝ ցածր: Բայց հիմա Հայաստանը հասել է այն իրավիճակին, որ երկրի տարբեր ղեկավար պաշտոններում Սորոսի ֆոնդից սնվողներն են եւ, բնական է, որ Արցախում էլ է նրանց մոտ ինչ-որ հույսեր առաջացել: Այսպես ասած՝ «դուխ են» տալիս, չնայած այս բառն արդեն չեմ սիրում: Ամեն դեպքում, հույս ունեմ եւ գրեթե համոզված եմ, որ արցախցիները տեղ չեն տա նման երեւույթների: Հետեւաբար՝ ոչ, նրանք, չեն կարողանա թելադրող լինել Արցախում, որովհետեւ արցախցին շատ զգույշ է այս հարցում եւ գիտի, որ զոհասեղանին է դրված իր գոյությունը, որը մի կերպ թշնամու բերանից խլել ենք՝ պահպանելով մեր ինքնությունը, մեր գոյությունը, մեր ազգային ամեն ինչը եւ բերենք ու զոհաբերենք Սորոսին, սա աբսսուրդ է: Ու սա ցանկացած Արցախցի գիտի: Թեկնածուներից մեկի մասին վերջերս ամենալուրջ կերպով քննարկվում է, թե սորոսական է եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նրա համակիրներն էին, իրենց համար հիմա գլխավոր հարց է՝ այդպես է, թե՝ ոչ: Որովհետեւ եթե սորոսական է, իրենք դադարում են համակիր լինելուց: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով համարենք, որ ընտրությունների արդյունքում Սորոսից կամ դրսի ուժերից սնվող մեկը սկսի երկիրը ղեկավարել, շատ կարճ է տեւելու: Արցախիցները սթափվելու են: 

«ԵԹԵ ԻՆՔՆԱՍԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱ»

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդիպումներ են ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, կամաց-կամաց լեգիտիմացվում է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածը, որը փորձում են հավասարեցնել Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Էլ չեմ ասում Փաշինյանի «կիրթ Ալիեւ» ձեւակերպման ու պատմության շուրջ տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ դեբատի մասին: Այս ամենը վտանգավոր համարո՞ւմ եք:

Ինչու՞ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողով` բացատրելու Քառօրյա պատերազմի հրահրման` Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները. Արմեն Աշոտյան

– Ոչ միայն վտանգավոր, այլ առաջին հերթին խայտառակություն եմ համարում: Հաղթանակած երկիրը ներկայացնող մարդ չեմ տեսնում արցախյան հիմնախնդրի բանակցություններում: Երբ հաղթանակած երկրի ղեկավարը թշնամուն անվանում է կիրթ, պոզիտիվ, իսկ դավադիր ուժեր փնտրում է Արցախում, սա ոչ միայն մեծ վտանգներ է պարունակում իր մեջ, այլ նաեւ մեծ խայտառակություն է: Ես ամաչում եմ, որ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնող մարդը Նիկոլ Փաշինյանն է: Նա ոչ մի ծանրակշիռ փաստ չի կարողանում ներակայացնել, իսկ Ալիեւը հասել է այն աստիճանի, որ արդեն Նիկոլ Փաշինյանի դիմաց նստած լկտիաբար հայտարարում է, թե եթե ուզում եք պետություն ունենալ, գնացեք մի ուրիշ տեղ փնտրեք, այնտեղ պետություն կառուցեք ձեզ համար: Իսկ սրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պատմական լավ չուսումնասիրված ակնարկներ է անում, մինչդեռ պատասխանը պետք է կտրուկ լիներ: Այսպես ընկրկելով կամ խաղաղություն մուրալով՝ մենք ընդամենը դժվարացնում ենք մեր գործը: Միանգամից հետ ենք գնացել 20-30 տարի: Ոչ թե ունեցածը պահել ենք, այլ կարծես ամեն ինչ սկսել ենք զրոյից: Եվ հետո բանակցություններում ցանկացած մեկը, ով կներկայացնի հայկական կողմը, պարտավոր է խոսել հայ փախստականների մասին: Անընդհատ խոսում են Ադրբեջանի փախստականների մասին, մեկը չկա ասի՝ բա հայ փախստականնե՞րը, որոնք փախել են Բաքվից, Սումգայիթից: Երբ խոսոում են տարածքների մասին, ինչո՞ւ հայկական կողմը չի խոսում Ադրբեջանի վերահսկղության տակ մնացած մեր մնացած տարածքների մասին՝ Մարտակերտի շրջանի մի մասի, Գետաշենի, Շահումյանի եւ այլն: Բանակցություններում, կարծես,պաշտպանվողի դիրքում լինենք, որն անընդունելի է: Բայց մյուս կողմից ասեմ, որ այդ բանակցությունները կոնկրետ ինձ եւ Արցախում ապրող գրեթե ամբողջ ժողովրդի համար ոչ մի նշանակություն չունեն՝ այն առումով, որ գիտենք՝ մենք ապրում ենք այն հողի վրա, որն ազատագրել ենք հազարավոր կյանքերի գնով: Եվ բանակցությունների սեղանին Մադրիդյան փաստաթուղթ կլինի, թե Մյունխենի սկզբունքներ, միեւնույնն է, խնդիրը լուծվելու է Ստեփանակերտի սկզբունքներով եւ Արցախի ժողովրդի կամքով, որն առ այսօր չկա:  Իսկ մնացածն Արցախի ժողովրդի համար մեծ հաշվով ոչինչ չի նշանակում, ժողովուրդը գիտի, որ այն հողը, որի վրա ապրում է, իրենն է եւ ցանկացած հարցի այնպիսի լուծում, որն իրեն ձեռնտու չէ, բերելու է պատերազմի: 

– Դուք էլ նախկին լրագրող, ինչպես Փաշինյանը, այս առումով ընտրվելու դեպքում Ձեզնից լայվեր, բանաստեղծություններ, շոուներ... սպասե՞նք:

– Դուք ինձ առաջարկում եք, որ իմ աշխատանքը թողած՝ դերասանությամբ զբաղվե՞մ եւ ժողովրդին կերակրեմ էժանագին տեսարաններո՞վ, օրինակ, քյալլա ուտեմ, դնեմ Ֆեյսբո՞ւք: Հասկանում եմ, որ հիմա արժեքների կորուստ է եղել մարդկության շարքերում, առաջնայինը երկրորդականից, կարեւորն աննշան երեւույթներից չեն տարբերում, պահի տակ ինչ-որ էժանագին տեսարաններով հաճոյանում են, րոպեներ անցկացնում, հրճվում: Ցավոք, մենք շեղվել ենք մեր սկզբուքներից, չունենք ազգային գաղափարախոսություն: Եվ եթե երկրի ղեկավարը, ով ուզում է լինի, վաղը եթե ես էլ այդպես անեմ, պետք է ժողուրդը ձեռքիցս բռնի, շպրտի պետական ապարատից: Ես հասարակ լրագրող լինելով հանդերձ՝ չեմ հասցնում իմ գործերն անել, ինչպե՞ս կարող եմ երկրի ղեկավար լինել ու հասցնել փառատոններով զբաղվել, բանաստեղծություններ հորինել: Բանաստեղծություն գրելը պաստառ նկարել չէ, որ շաբլոնով տպես: Ամեն ինչը աղավաղեցինք, «հերոս», «հայրենիք», «գեներալ» բառի էությունը, ավանդական ընտանիքը, եկեղեցին ստորացրեցինք ու այդ թվում նաեւ  բանաստեղծ լինելը: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, եւ կրկնում եմ՝ եթե ես դառնամ ղեկավար եւ սկսեմ զբաղվել լայվերով, բանաստեղծություներով, ուտելիքներ ցուցադրելով՝ ժողովուրդը պետք է գա իմ ձեռքից բռնի ու աղբարկղը գցի, որովհետեւ սա նշանակում է, որ չեմ աշխատում, ժողովրդին խաբում եմ: Իսկ եթե ինքնասիություն ունի ժողովուրդը, պետք է թույլ չտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակելի...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА