o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարմանդ գետ. 13 կանոն համեստ տղամարդու հետ հանդիպման համար

16.02.2020 12:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մարմանդ գետ. 13 կանոն համեստ տղամարդու հետ հանդիպման համար

Երեկույթին նա կանգնած է մի կողմում և խմում իր կոկտեյլը: Ոչ, նա չի ամաչում, ուղղակի այդքան էլ չի սիրում աղմուկ և ամբոխ, իսկ այստեղ է ընկերների հրավերով: Սակայն հարաբերությունների համար նա գանձ է:

8 բան, որ կարող են անել զույգերն իրենց հարաբերությունները փրկելու համար

Նրա համեստությունը չի նշանակում, որ նա ինքնավստահ չէ

Մի համեմատեք համեստուտությունը շփվելու վախի հետ: Նա գիտի ինչ է ուզում, նույնիսկ, եթե ոչ միշտ է դա ցույց տալիս: Նա ուղղակի իրեն չի ցուցադրում:

Նա անկախ է

Նրան այդքան էլ անհրաժեշտ չեն հարաբերություններ կամ ընկերակցություն ճաշի ժամանակ: Նա գոհ է իր շրջապատից: Գիտի իր կյանքի նպատակը և աշխատում է այն իրականացնել: Այդ պատճառով նա ժամանակ չի կորցնի այնպիսի մարդու հետ հարաբերությունների վրա, ով չի կարող առանձին գոյատևել:

Նրան անհրաժեշտ է անձնական տարածք

Ընթերցանությունը, սիրած երաժշտություն լսելը, ամեն ինչ է: Այդ ժամանակը նրանն է, այն մաքրում է նրա գիտակցությունը և հոգին, այդ պատճառով ավելորդ հարցեր մի տվեք:

Նա ամբողջությամբ չի բացվում

Եթե պատմում է ձեզ իր ընտանիքի, նպատակների կամ ինչ-որ այլ բանի մասին, ուրեմն նա ձեզ վստահում է և պատրաստ է լուրջ հարաբերությունների:

Ցանկանու՞մ եք նրան ներկայացնել ընկերներին, ընտանիքին: Արեք դա:

Սակայն պլանավորեք ոչ թե մեծ երեկույթ, այլ հանդիպում մի քանի ընկերների հետ, որպեսզի նրան անհարմար իրավիճակում չդնեք:

Նա չի սիրում լինել ուշադրության կենտրոնում

Այդ պատճառով դժվար թե գնա կարաոկե և առավել ևս՝ երբեք ելույթ չի ունենա:

Նա չի կարողանում բարեխոսություններ ընդունել

Այդ պատճառով պետք չէ նրան առանց պատճառի գովալ, այլապես նա կսկսի կոտրվել և ինչ-որ անհասկանալի բան փնթփնթալ:

Նա հիանալի կարողանում է լսել

Բոլորից լավ: Նա հիշում է ամեն ինչ, ինչ դուք ասում եք և երբեք չի ընդհատում:

Անակնկալ. նա դեմ չէ երեկույթների

Որքան շատ մարդ այդքան մեծ է հնարավորությունը ուշադրության կենտրոնում հայտնվելու: Բացի այդ, համեստությունը չի նշանակում, որ նա չի սիրում նոր մարդկանց հետ հանդիպել: Ուղղակի նրան ավելի շատ ժամանակ է պահանջվում իր թաղանթից դուրս գալու համար:

Մի հարցրեք նրան բարկանում է, թե ոչ

Ոչ, չի բարկանում: Նրա դեմքի արտահայտությունը միշտ չէ, որ արտացոլում է այն, ինչ կատարվում է ներսում:

Մի կարծեք, որ նա չի սիրում շփվել

Նա դժվարանում է, քանի որ ծանոթությունները նրա մոտ բուռն էմոցիաներ են առաջացնում, այլ ոչ նրա համար, որ նրան տհաճ է շփվելը:

Նա սիրում է նոր բան փորձել

Նրան հատուկ է ձգտումը իմանալ նոր իրողություններ:

Նրան չի կարելի միանգամից բացահայտել

Աստիճանաբար ճանաչումը կարող է որոշ ժամանակ խլել: Սակայն դա արժե նրան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА