o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱ՞ ԷՐ ԹԱՓԱՆՑԻԿ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ

04.02.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍԱ՞ ԷՐ ԹԱՓԱՆՑԻԿ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ

Այն, որ Ժնեւում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը առնվազն Հայաստանում լուրջ տագնապներ էր առաջացնելու, ենթադրելի էր անգամ այդ հանդիպումը դեռ չկայացած: Ազդակները, որոնք եկան Փաշինյանի կապանյան հայտնի ասուլիսից, հենց այդ մտքին էին տանում:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

 

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆ ԱՍՈՒՄ, ԹԵ ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԺՆԵՎՈՒՄ

Հիշեցնենք, Կապանում Փաշինյանը իր ղեկավարման օրոք Մինսկի խմբի կողմից պաշտոնապես ներկայացրած 3 սկզբունքներից եւ 6 կետից բաղկացած կարգավորման մեխանիզմը փորձելով հրամցնել, որպես «Սերժ Սարգսյանի ժառանգություն» եւ ձգտելով տպավորություն ստեղծել, թե այն իր համար անընդունելի է, այնուամենայնիվ, այնպիսի գեղեցկացրած երանգներով էր այն ներկայացնում, որ միայն հակառակ տպավորությունն առաջացավ: Արդյունքում, ինչքան էլ որ փորձեց ի ցույց դնել, թե ՄԽ-ի առաջարկն իր համար անընդունելի է, սակայն «տակից» այլ բան էր զգացվում, մոտավորապես սա՝ «Գոնե Արցախի նախագահացուներից մեկը մի թեթեւ համաձայնություն տա, որ հետո արդարանալու բան լինի...»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ու ինչպես ցույց տվեց Ժնեւը, նման համաձայնությունը շատ էր պետք, քանի որ ՄԽ-ի վեցկետանոց ծրագրի հետ կապված չբանակցելու տարբերակ, ինչպես ավելի վաղ քանիցս ենթադրել էինք, պարզապես չկար, եւ նման համաձայնությունը պարզապես կդառնար քարոզչական փրկօղակ: Սակայն նման խրախուսական հայտարարություն այդպես էլ չեղավ, եւ ներկայումս լիովին հասկանալի է դառնում այն համառ լռությունը, որը ՀՀ ԱԳՆ-ն եւ քանիցս թափանցիկ բանակցություններ խոստացած Փաշինյանը պահում են ինչպես բուն բանակցությունների ժամանակ, այնպես էլ՝ դրա հետագա օրերին: Այն դեպքում, երբ ՀՀ ԱԳՆ-ի միակ հակիրճ պաշտոնական հաղորդագրությունն արդեն իսկ գլխիվայր շրջեց մեր բանակցողների այն բազում հայտարարությունները, թե օրակարգում որեւէ լուրջ բան չկա, եւ որ քննարկում են միայն մանր-մունր ընթացիկ հարցեր: Չնայած, երեւի ՀՀ ԱԳՆ-ն հայտնի հակիրճ հայտարարությունն էլ չաներ, եթե դրան հաջորդելու չլիներ համանախագահների եւ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ մի փոքր բացում են չակերտները, ավելի ճիշտ՝ ֆիքսվում է, որ չնայած հայաստանյան բանակցողների պնդումների, այնուամենայնիվ՝ սեղանին դրված է բուն կարգավորմանը միտված հստակ բանակցային օրակարգ: Հիշեցնենք, ըստ այդ հայտարարության, Ժնեւում քննարկվել է հետեւյալը. «2019 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացումն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները եւ տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը եւ օրակարգը»:

ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽ, 14 ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ ԵՎ ՀԱԶԱՐ ԿՏՈՐԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Այն, որ «սկզբունքներ եւ տարրեր» ասվածի տակ հասկացվում է ՄԽ-ի հիշատակված 3 սկզբունքներն ու 6 տարրերը, որոնք Փաշինյանը հրամցնում էր «Սերժ Սարգսյանի ժառանգություն» անվան տակ, կասկածի տեղիք չկա. հակառակ դեպքում ՀՀ ԱԳՆ-ն եւ վարչապետը կարող են հերքել, թե բոլորովին այլ «սկզբունքների եւ տարրերի» մասին է խոսքը: Չնայած, նաեւ կարելի է հասկանալ, թե ինչու համանախագահները որոշեցին գնալ այդ կոնկրետացմանը. Փաշինյանն այնքան է սիրում խոսել բանակցային օրակարգի բացակայությունից, որ մնում էր ՄԽ- մակարդակով եւ ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ պաշտոնապես ֆիքսել, որ այդպես չէ:

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

«ԹՈՒԼԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼՈՒ» ՍԻՆԴՐՈ՞ՄԸ

Սակայն Ժնեւն արդեն անցյալ է, եւ օրակարգ է գալիս այլ հարց. ի՞նչ սպասելիքներ պետք է ունենանք առաջիկայում: ՄԽ-ն իր հայտարարությամբ նաեւ տեղեկացրեց. «ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում»: Սա նշանակում է, որ համանախագահները փորձում են պահել բանակցային գերակտիվ դինամիկան: Ասենք, նաեւ ժնեւյան հանդիպման մարաթոնային տեւողությունն էր այդ մասին թափանցիկ ակնարկ. հազիվ թե ԱԳ նախարարներն առանց պարտադրանքի նստեին ու 11 ժամ բանակցեին: Եվ ենթադրելի է, որ փորձելով պահպանել նման գերակտիվ տեմպ, համանախագահ երկրները, կամ առնվազն բանակցային այս փուլում ակնհայտորեն առաջին ջութակահար հանդիսացող ՌԴ-ն խնդիր ունի հնարավորինս արագ հասնել փաստաթղթի ստորագրման: Մյուս կողմից էլ չմոռանանք, որ ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական ԱԳ նախարարը կամա թե ակամա ենթարկվում են այդ գերակտիվ տեմպին: Դա հուշում է, որ երկուսն էլ, անկախ նրանից՝ սրտի խորքում կողմ են, թե՝ ոչ, առանձնապես մանեւրելու կամ դիմադրելու հնարավորություններ չունեն. մատնանշված է «օրակարգը եւ ժամանակացույցը», եւ երկուսն էլ գնում են առաջ՝ անկախ նրանից, թե այդ քայլերն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներքին հարթությունում ինչ ռեակցիա կառաջացնեն: Իսկ ռեակցիան, չմոռանանք, բացասական է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ՝ Ադրբեջանում. առաջարկված մեխանիզմը երկուսի համար էլ երազանքների գագաթնակետը չէ: Վերջապես, կարելի է ենթադրել նաեւ, որ գալիք շաբաթվա` ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների ավարտվելուն պես այդ տեմպերը շատ ավելի կակտիվանան: Այսինքն, որ ԱԳ նախարարների «մոտ ապագայում» սպասվող հանդիպմանը կհաջորդի Ալիեւ-Փաշինյան ուղիղ բանակցությունները, միանգամայն սպասելի է: Ընդ որում, անկախ ներհայաստանյան կամ ներադրբեջանական տարաբնույթ հնարավոր զարգացումներից կամ արցախյան թեմայով քարոզչական բնույթի հայտարարություններից:

ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ

 

ԿԼԻՆԵ՞Ն ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ

Կարճ ասած, ինչ-որ սենսացիաներ՝ բանակցային գործընթացի հետ կապված կարծես թե չեն սպասվում: Չնայած, ֆորս-մաժորային զարգացումների հնարավորությունը եւս չպետք է բացառել: Այսպես, վերջին օրերին էապես սրվել են ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայում: Սիրիական բանակը հունվարի կեսերից սկսած բավականին լուրջ հաջողությունների է հասել Սիրիայում` ահաբեկչական խմբավորումների վերջին բաստիոններից մեկը հանդիսացող եւ Թուրքիայի անթաքույց աջակցությունը վայելող Իդլիբի տարածաշրջանում: Սիրիական բանակը, հասկանալի է՝ ռուսական ուժերի աջակցությամբ, անցած շաբաթ տարածաշրջանում կարեւորագույն ռազմավարական դիրք ունեցող Մաարրետ-էն-Նուուման քաղաքի ազատագրումից ¥տե՛ս քարտեզը¤ հետո, հարձակումը շարունակում են Համա-Հալեպ հիմնական մայրուղու երկայնքով եւ պատրաստվում են ազատագրել նույնքան կարեւոր ռազմավարական նշանակության Սերակիբ քաղաքը: Այս զարգացումները լրջորեն անհանգստացրել են Անկարային, հաշվի առնելով, որ  Սերակիբը դեպի մարզի կենտրոն՝ Իդլիբ քաղաք տանող ճանապարհի խաչմերուկային դիրքում է՝ մոտ 15-20 կմ հեռավորությամբ, եւ հենց այդ ուղղությամբ էլ կշրջվի հարձակումը: Իսկ հաջող զարգացման դեպքում, հաշվի առելով, որ տարածաշրջանում գրոհայինների դիմադրողականությունը նվազում է օր օրի, տեսանելի է դառնում նաեւ Իդլիբի խնդրի վերջնական լուծումը: Որից հետո արդեն Թուրքիային քիչ պատրվակներ կմնան՝ Սիրիայի հյուսիսային գոտին օկուպացված վիճակում պահելու համար: Արդյունքում, Անկարան նախօրեին հայտարարեց Իդլիբ զորք մտցնելու մասին, եւ Սերբակի հատվածում արձանագրվեց սիրիական եւ թուրքական բանակների ուղղակի բախման փաստ: Ու հաշվի առնելով մինչեւ իսկ սիրիական բանակի հարվածային ստորաբաժանումներում ռուս զինվորականների առկայության փաստը, դա նշանակում է նաեւ ռուս-թուրքական անուղղակի բախում: Ճիշտ է, այս իրավիճակը զուգահեռաբար նաեւ դիվանագիտական հարթակում է զարգանում, սակայն ապագան միանգամայն անորոշ է: Եթե չգտնվեն դիվանագիտական լուծումներ, թուրքական եւ սիրիական բանակների մասշտաբային բախումը կդառնա գործնականում անխուսափելի: Իսկ նման իրավիճակում ո՞րը կլինի Մոսկվայի դիրքորոշումը, այս ամենը չի՞ հասցնի նաեւ ռուս-թուրքական բախումների: Այս ամենը ի՞նչ գլոբալ փոփոխությունների կտանի, կարո՞ղ է սրվել նաեւ հայաստանյան ուղղությամբ ռուս-թուրքական շփման գծում, ապա նաեւ՝ արցախյան հարթակում իրավիճակը: Այս հարցերի պատասխանները դեռ չկան, ուստիեւ ամեն մի հնարավոր սցենար մնում է օրակարգումԻհարկե, կարելի է տեսականորեն ենթադրել, որ Թուրքիան հազիվ թե ցանկանա՝ ռուսների հետ մտնել ուղղակի բախման մեջ: Սակայն ժամանակակից աշխարհում շատ հաճախ է ամեն մի անհնարինն աչքի առաջ դառնում հնարավոր: Ուստիեւ չբացառենք, որ չնայած փոքր հավանականության, սակայն այս իրավիճակը կարող է դառնալ այն ֆորս-մաժորը, որը կարող է իր փոփոխությունները մտցնել նաեւ արցախյան հիշատակված զարգացումների մեջ:

ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է «ՄԱՐՏԻ», ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՈՉ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА