o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղն իր տղան կարող է լաց լինել, իսկ աղջիկը դառնալ մարմնավաճառ. Մանկավարժ

22.01.2020 16:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վաղն իր տղան կարող է լաց լինել, իսկ աղջիկը դառնալ մարմնավաճառ. Մանկավարժ

«Դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման ստորագրահավաքին ակտիվ մասնակցություն ունի նաև մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը: Վերջինս աշխատել է Երևանի թիվ 48 Միսաք Մանուշյանի անվան դպրոցում:
Գյուլնարա Ալեքսանյանի խոսքով կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան:Վերջինիս պնդմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի տիրապետում իրավիճակին:

Այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար. Գեւորգ Գորգիսյան


- Տիկին Ալեքսանյան,վարչապետ Փաշինյանը կառավարության առաջին նիստի ժամանակ քննարկեց սպասարկման ոլորտում առկա խնդիրների,մասնավորապես կեղտոտ զուգարանների մասին:Ի՞նչ եք կարծում կրթական հաստատություններում սանիտարական վիճակն ինչպիսի՞ն է:


- Մեկ բառով կասեմ՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի տեղյակ չէ ՀՀ-ից: Ցանկանում եմ նշել, որ Միսակ Մանուշյանի անվան 48 դպրոցի, երկրորդ մասնաշենքը սարսափելի վիճակում է:


- Տիկին Ալեքսանյան,ԿԳՄՍ-ն մի ծրագիր է մշակել,որի համաձայն բուհերում հայագիտական առարկաները կարող են դառնալ կամընտրական,սրա մասին ի՞նչ կասեք:


- Իմ գիտակցական կյանքի ընթացքում, ինչ ես դպրոց եմ մտել, խոսել եմ գրական հայերենով, մինչև հիմա էլ խոսում եմ այդպես: Ես շատ եմ հարգում իմ մայրենին և հիսուն տարի պայքարել եմ մաքուր մայրենիի համար: Ցավալիորեն պետք է ասեմ, որ նախարար Արայիկ Հարությունյանը ոչինչ չի հասկանում, ոչ էլ անգամ մեր բանասեր վարչապետ Փաշինյանը:


- Անբավարար գնահատական ստացող ուսանողն այսօր ընդունվում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ,ի՞նչ եք կարծում սա ո՞ւմ թերացումն է:


- Սա համարում եմ մեր ընդհանուր համակարգի թերացումը:Տպավորություն է,որ ով վճարունակ է նրան էլ ընդունում են:Ես շատ վեճեր եմ ունեցել,երբ պրակտիկայի էին գալիս մանկավարժականի ուսանողները:Պետք է փաստեմ,որ մանկավարժականի միայն երաժշտության բաժնի ուսանողներն էին գրագետ:Ես բանասիրականի բոլոր ուսանողներին բահով կշպրտեի ներքև:Եթե բանասիրականի ուսանողն ասում է «աղջի արի էթանք պեռաշկի բերանք» ինձ մնում է միայն լաց լինել:


- ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարեց, որ շատ մանկավարժներ այսօր կարծրացած են, ըստ Ղազարյանի ՝ պարզվել է, որ Շիրակի մարզում ուսուցչուհին աղջիկներին հորդորում է համեստ լինել, իսկ տղա աշակերտներին ասում է՝ մի լացեք, տղամարդ եք: Ի՞նչ կասեք այս մասին:


- Ապրի այն ուսուցիչը, որը դեռ պահում է մեր ազգային նամուսը: Ես չգիտեմ, թե ինչ կասի պատգամավորիկ Սոնա Ղազարյանը, բայց ես նրան խորհուրդ կտամ, որ մտածի, որ վաղն իր տղան կարող է լաց լինել, իսկ աղջիկը դառնալ մարմնավաճառ: 

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА