o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը թո՞ւյլ, թե՞ հիվանդ վարչապետ է

20.01.2020 11:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը  թո՞ւյլ, թե՞ հիվանդ վարչապետ է

Հերթական քաղաքական զոհի սպանությունը , իհարկե, ստվերել է Նիկոլի  օրերս արած այն հայտարարությունը, թե երկրի հեռուստատեսություններից երկուսը կոռումպացված են, եւ նրանց լոգոյի փոխարեն  կարելի է գրել «կոռուպցիա»: Սակայն այս հայտարարությունը չափից ավելի կարեւոր է: Բանն այն է, որ այստեղից հետեւում է, որ.

«Վեցնոցները դեռեւս վախենում են Կարեն Կարապետյանի հնարավոր վերադարձից»

1. Նոր նիկոլական Հայաստանում հեղաշրջումից գրեթե 2 տարի անց կոռուպցիա կա:

2. Նիկոլը գիտի կոռուպցիայի տեղը եւ կոռուպցիոներներին: Սակայն օրենքով սահմանված կարգով համապատասխան գործողություններ չի կատարում: 

Եվ այստեղ հարց է ծագում` ի՞նչն է պատճառը, որ Նիկոլը ոչ միայն գիտի կոռուպցիայի տեղը, այլ նաեւ հրապարակային հայտարարում է այդ մասին, սակայն  կոռուպցիոներների դեմ քրեկան գործ չի բացում, հանրությանը չի տեղեկացնում, թե ովքե՞ր էին այդ կոռուպցիոներները, կոնկրետ ինչո՞ւմ էր կայանում կոռուպցիան եւ այլն: Ավելին, այդ երկու կոռուպցիոներ հեռուստատեսությունները, ըստ էության, շարունակում են մոլորեցնել իրենց հեռուստադիտողներին եւ կոռուպցիայի ազդեցության տակ վերջիններիս հրամցնում են կեղծ ինֆորմացիա, այսինքն` «լվանում են հեռուստադիտողների ուղեղները»: Թվում է, որ Նիկոլը րոպե առաջ պարտավոր էր կասեցնել այդ հակաօրինական, հակահասարակական խիստ վտանգավոր երեւույթը: Միաժամանակ, դա նրան կտար կոռուպցիայի դեմ պայքարողի մեծ դափնիներ, եւ նա, ինչպես սիրում է գլուխ գովալ տարբեր ասպարեզներում,  իր սիրելի զբաղմունքի համար հիմնավորում կունենար:

Բայց չէ՛, Նիկոլը հայտարարեց, եւ այդպես անցավ-գնաց: Հետեւապես մենք իրավունք ունենք վերլուծել, թե ինչու չեն կալանավորվում  կոռուպցիոներները: Պատասխանները կարող են լինել հետեւյալը.

1. Նիկոլը` ինքն է թաղված  կոռուպցիայի մեջ եւ վախենում է, որ կոռուպցիոներները ի ցույց կդնեն Նիկոլի կոռուպցիոն գործարքները:

2. Նիկոլը թույլ վարչապետ է եւ չի կարողանում լրջորեն  կպնել հզոր կոռուպցիոներներին:

3. Նիկոլը հերթական անգամ ստեց, ոչ մի կոռուպցիոն հեռուստատեսություն էլ չկա, այլ կան Նիկոլին քննադատող հեռուստաընկերություններ, որոնց այսկերպ Նիկոլը շանտաժի է ենթարկում:

4. Նիկոլը խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ, որի արդյունքում ունենում է հալյուցինացիաներ եւ չի կառավարում իր ասելիքը:

Բոլոր վերոհիշյալ վարկածները կյանքի իրավունք ունեն, քանի դեռ պաշտոնապես չեն հերքվել եւ քանի դեռ չեն նշվել` կոնկրետ ո՞ր հեռուստաընկերությունների մասին է խոսքը եւ չեն կատարվել կոնկրետ գործողություններ կոռուպցիան բացահայտելու եւ պատժելու վերաբերյալ:

Միաժամանակ, պետք է փաստել, որ լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որոնց կհետեւեր նաեւ դատական հիմնավոր վճիռը, Նիկոլի օրոք այդպես էլ չեղավ: Եվ եթե անգամ մի երկու հատ մանր-մունր պաշտոնյա է դատվել, ապա այդ պաշտոնյաները նշանակվել էին հենց Նիկոլի օրոք: Բոլոր մնացած գործերը, որոնք քիչ թե շատ կարող էին առնչվել կոռուպցիային կա՛մ ջրվել են, կա՛մ մնացել օդում կախված, ինչպես հենց նույն Նիկոլի կողմից նշանակված վարչապետի  վերահսկողության վարչության  պետ Դավիթ Սանասարյանի գործը: Նիկոլի կողմից`  տարբեր ամբիոններից  կոկորդը ճղելով հայտարարությունները, թե  նախկին օլիգարխները  երկիրը թալանող հանցագործներ են, անմիջապես փոխվեցին 180 աստիճանով, երբ այդ նույն  «հանցագործները» սկսեցին ակտիվ մուծել հսկայական գումարներ Նիկոլի կնոջ հիմնադրամին, քաղաքապետարանին եւ որոշ այլ տեղեր, որոնց մասին  խոսում է ժողովուրդը: Պահել Նիկոլի եւ նրա կնոջ գլխին անձրեւանոց եւ կատարել այլ նիկոլահաճո գործողություններ: Մի շարք այլ գործարարների կալանավորում, եւ բաց են թողնում ինչ-որ անհասկանալի գործերով, ընդ որում, ինչպես անհայտ է մնում նրանց կալանավորման պատճառը, այնպես էլ անհայտ է մնում վերջիններիս բաց թողելու հիմնավորումը: Իրականում ոչ մի  գերհարուստ չի ունեզրկվել, եւ ավելին` Նիկոլին հարմարվելուց հետո նախկին օլիգարխների գործերը շատ ավելի լավ են, քան հենց նախկինում: Օրինակ` Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, ի վերջո, կառուցեց իր ամենամեծ առեւտրի կենտրոնը` Մեգա Մոլը, Նուշիկյանը` ստացավ Դալման ոչնչացնելու բոլոր թույլտվությունները, ՍԱՍ-ի Արտակի ընտրակեղծարարությունները մոռացան, եւ նրա եկամուտները կտրուկ աճ են ունեցել, եւ այդպես շարունակ:

Իհարկե, Նիկոլից այլեւս ոչ ոք չի էլ ակնկալում ո՛չ ճշմարտություն, ո՛չ արդարություն, ո՛չ էլ օրինականություն: Նիկոլը հայ իրականության մեջ ամենասուտասան վարչապետն է, սակայն սուտն ու զրպարտությունը նույնպես պետք է սահման ունենան, եւ այդ առումով կոռուպցիոներ հեռուստատեսությունների մասին Նիկոլի  ասածը չպետք է անհետեւանք մնա:

«ՀՀ առաջին նախագահի մտքին հնչեղություն է տալիս պարոն Փաշինյանը»

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА