o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնը բացատրել է՝ ինչու է որոշել փոխել Պուտինի հանդեպ վերաբերմունքը

16.01.2020 20:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակրոնը բացատրել է՝ ինչու է որոշել փոխել Պուտինի հանդեպ վերաբերմունքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ վերաբերմունքը փոխելու որոշումը «հասուն մտքերի պտուղ» է:

Հայտարարություններն արվել են RFI-ի լրագրողի եւ «Նովայա գազետա»-ի թղթակից Յուրի Սաֆրոնովի հետ կարճ երկխոսության ընթացքում մամուլին ուղղված Ֆրանսիայի նախագահի ամենամյա ուղերձից հետո:

Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

Հարցին, թե որ իրադարձությունն է նրան ստիպել փոխել Պուտինի հանդեպ վերաբերմունքը, Մակրոնը պատասխանել է. «Դա հասուն մտքերի պտուղ էր: Չէի ասի, թե դա հատուկ իրադարձություն էր: Դա հասուն որոշում էր, պատմական եւ ռազմավարական համոզմունք»:

Հարցին, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահը պատրաստվում հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, Մակրոնը պատասխանել է. «Ռուսաստանը գրավել է Ուկրաինան, եւ մենք միջոցներ ենք ձեռնարկել: Մենք սառեցված հակամարտությունների կարգավորման ճանապարհին ենք: Սակայն եթե սպասենք դրանց կարգավորմանը՝ առաջընթացի հասնելու համար, ապա ստիպված կլինենք երկար սպասել»:

Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ նորմանդական գագաթաժողովից հետո, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին Փարիզում, Ուկրաինայի եւ Ռուսաստանի գերիների «պատմական փոխանակում» է տեղի ունեցել, եւ անհրաժեշտ է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА