ՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Ինչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանում Մահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա Ուրգանտը Առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասին Պետության պարտավորությունն է օր առաջ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը, այլ ոչ թե սկուտեղի վրա լրատվականների ձեռքը հանձնելը. Կրպեյան Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները Եթե շատ վճարեն կգնամ այդ քայլին… ՋՈՒՍ Արկտիկայում թերակղզի է անհետացել Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (Photo)


Ի՞նչ է խոստացել Մոսկվայում Նիկոլը, որ նույնիսկ այդ ինֆորմացիան չի կարողանում գլխիվայր շուռ տալ. Մկրտչյան

Ներքաղաքական

Վարչապետի աշխատասենյակը զբաղեցնող անձը ոչ վաղ անցյալում ցանկացած հանդիպում օտարերկրյա գործընկերների հետ որակում էր՝ որպես աննախադեպ, իսկ ցանկացած քննարկում՝ որպես փայլուն հարաբերությունների միակ առհավատչյան: Սակայն արդեն բավական ժամանակ է Նիկոլ Փաշինյանն այլեւս ոչ աննախադեպության, ոչ էլ փայլուն հարաբերությունների մասին չի խոսում: Այս համատեքստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Փաշինյանի հանդիպմանը, մասնավորապես հետաքրքրվելով, թե «արդյոք Մոսկվայում ամեն ինչ այնքան վատ է անցել, որ խոսելու ոչինչ չկա դրա մասին կամ արդյոք որեւէ բան է խոստացել, որ անգամ մանիպուլատիվ իրականության մեջ, իր սովորության համաձայն, ներկայացնելու հնարավորություն չի տալիս»: Սակայն, կառավարության ներկայացուցիչների շարքերում այդպես էլ հարցի հասցեատերը «չգտնվեց», իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանկարծակիի եկած՝ ընդդիմադիր պատգամավորից էր հետաքրքրվում, թե ում է ուղղված հարցը: Այս եւ նիստի այլ մանրամասների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց հենց Ա. Մկրտչյանի հետ:

«ԱՅՍ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԻՆ ԳՆԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱ ԵՒ ԵԿԵԼ Է ՈՒ Ի՞ՆՉ, ՈՉԻ՛ՆՉ»

- ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, գումարվող յուրաքանչյուր հերթական ԱԺ նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում կառավարության անդամները պարտավոր են պատասխանել պատգամավորների բանավոր հարցերին: Ընդ որում՝ թե որ հարցին գործադիրի ներկայացուցիչներից ով կպատասխանի, որոշում են հենց իրենք: Ինչո՞ւ Ձեր հարցին պատասխանող այդպես էլ «չգտնվեց»:

- Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ հարցուպատասխանի ամբողջ էությունն այն է, որ պատգամավորի բանավոր հարցին պատասխանելն, այնուամենայնիվ, կառավարության պարտավորությունն է: Չնայած դրան՝ Ազգային ժողովում հայեցողական է սկսվել կիրառվել այն, մեկ Ալեն Սիմոնյանն է որոշում՝ ուզո՞ւմ է կառավարությունն այդ հարցին պատասխանել, թե՝ ոչ, մեկ՝ հենց կառավարությունը: Ամեն դեպքում, այն վերահսկողական մեխանիզմները եւ ԱԺ-կառավարություն փոխհարաբերությունը, որ իշխանությունների տարանջատման սկզբունքի հիմքում դրված է, այս պահին կարող ենք արձանագրել, որ ամբողջությամբ խախտված է: Ես այն մարդուն, ով եղել է Մոսկվայում, հարցնում եմ՝ այնտեղ ամեն ինչ այդքան վա՞տ է անցել, Ալեն Սիմոնյանն ինձ է հարցնում, թե հարցն ո՞ւմ է ուղղված: Միգուցե գյուղատնտեսության նախարա՞րն է հանդիպել Վ. Պուտինի հետ, ես տեղյա՞կ չեմ:

- Դուք Ձեր հարցի ձեւակերպման մեջ հավելել էիք, որ ԱԺ ամբիոնին չմոտենալն էլ ավելի խոսուն ու փայլուն պատասխան կլինի: Այդպես էլ եղավ, սա ինչի՞ մասին է փաստում:

- Ինչպես տեսնում եք, կառավարությունը մեկումեջ է պատասխանում իմ հարցերին: Երբ հասկանում են, որ ինչ-որ մանիպուլատիվ իրականություն կա, որը կարելի է ներկայացնել, ամեն դեպքում, մոտենում է Նիկոլ Փաշինյանն ամբիոնին: Իսկ երբ՝ ոչ, չեն պատասխանում: Կարծում եմ՝ հարցս շատ ուղիղ էր, թե ինչու հայ հանրությունը, որին ինքը սովորեցրել է տարբեր անհասկանալի իրավիճակներում անընդհատ «աննախադեպ» ստատուսներ կարդալուն եւ միշտ շողշողացող ձեւակերպումներով լայվերին, հիմա ոչինչի ականատես չի լինում: Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար այս ճակատագրական պահին գնացել է Մոսկվա եւ եկել է ու ի՞նչ, ոչի՛նչ: Որեւէ պաշտոնական լրահոս, որեւէ խոսակցության թեմատիկա, ոչինչ մեզ հայտնի չէ: Հարցս հենց դրա մասին էր՝ արդյոք ամեն ինչ այնքան վատ է, որ նույնիսկ մանիպուլիացիայի արքա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մանիպուլատիվ ներկայացնել այդ իրականությունը: Չմոտեցավ պատասխանելու՝ հասկանալով, որ ցանկացած արտահայտություն, որ կանի, իր իսկ դեմ է լինելու, բացահայտելու է այն ամենն, ինչն իրականում կա: Եվ այս դեպքում որեւէ ուրիշ մեկին մեղավոր հանել հնարավոր չէր:

«ԵՐԵՔ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՐԱԾ ՆԻԿՈԼԸ ԱՆԳԱՄ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ»

- Որքանո՞վ փարատեցին առկա մտահոգությունները, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է հերքում, թե նոյեմբերի 9-ին մի նոր կապիտուլիացիոն փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել: Չէ՞ որ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ ՀՀ նախագահն ու նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւս տեղյակ չէին, որ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվելու:

- Իսկապես, նախորդ անգամ որեւէ մեկը տեղյակ չէր, մինչդեռ Արարատ Միրզոյանն այնպիսի պատրաստակամությամբ է ասում՝ նման փաստաթուղթ չկա, որ տպավորություն էր, թե 2020 թ. նոյեմբերի 9-ին իրենք ամբողջ թիմով տեղյակ էին, որ ողջ հայ ժողովրդի մեջքի հետեւում վարչապետի աշխատասենյակը զբաղեցնող անձնավորությունն ինչ-որ բան է ստորագրում բունկերում: Այնպես որ, բացառել ոչինչ պետք չէ, իսկ այն, որ Արարատ Միրզոյանը հիմա հերթական աթոռին մնալու համար պատրաստ է կառավարությունից եւ անձամբ Նիկոլ Փաշինյանից ստացած ցանկացած հավաստիացում սփռել հայ ժողովրդի առաջ եւ հայ հանրությանը ներկայացնել իբրեւ թե ամեն ինչ նորմալ է, ակնհայտ է: Բայց իմ հարցն ամենեւին փաստաթղթի մասին չէր, ես հարցնում էի՝ Մոսկվայում ամեն ինչ այդքան վա՞տ է անցել, որ երեք տարի շարունակ Հայաստանը մանիպուլացրած, մի ամբողջ պատերազմը պաշտոնական քարոզչությամբ կեղծած եւ Արծրուն ստեղծած Նիկոլն անգամ ասելիք չունի: Այդ ի՞նչ է խոստացել Մոսկվայում Նիկոլը, որ նույնիսկ այդ ինֆորմացիան չի կարողանում գլխիվայր շուռ տալ:

- Կառավարության հետ հարցուպատասխանը Ազգային ժողովում վերածվեց խաշի ու սուրճի հրավերի իշխանության կողմից «Հայաստան» դաշինքի պատգամավորներին: Փակ ձեւաչափով հանդիպում-քննարկումներին Նիկոլ Փաշինյանը հրավիրեց նաեւ Ձեր խմբակցությանը: Կընդունե՞ք այն:

- «Հայաստան» դաշինքը բանավեճի հրավերն էր ընդունում: Ինչ վերաբերում է Ձեր նշած անձնավորությանը, նա շարունակ կեղծում է հայկական պետության 30-ամյա բանակցային ժառանգությունը, որի ավարտը եւ կուլմինիացիան մինչեւ իշխանազավթումը եղել են Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի համաձայնագրերը, որոնք, ըստ էության, հետաքննության մեխանիզմների մասին են: Դրանով, եթե չասեմ 100 տոկոս, որովհետեւ չեմ ցանկանա այդպիսի պնում անել, ապա 99 տոկոսով բացառելու էին որեւէ հնարավոր ագրեսիա Ադրբեջանի կողմից, իսկ ագրեսիայի դեպքում՝ հստակ ֆիկսվելու էր այն տեխնիկական միջոցների շնորհիվ: Այսինքն՝ փաստացի կարելի է ասել, որ Արցախի անվտանգության խնդիրը Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի համաձայնագրերով այդ ժամանակվա բանակցող Սերժ Սարգսյանի շնորհիվ լուծված էին: Սակայն, Նիկոլի վերելակային բանակցությունից եւ զրոյական կետից հետո՝ ունեցանք այն, ինչ ունեցանք:  Այս մանիպուլիացիաները հերքելու համար «Հայաստան» դաշինիքի բազմաթիվ պատգամավորներ դահլիճից իրեն հրավիրեցին բանավեճի եւ ոչ թե իր հետ սրճելու ու խոսելու: Իր հետ խոսելու ոչինչ չկա: Մարդ, ով Հայաստանը տարել է կապիտուլիացիայի եւ Ալիեւին անվանում է «կիրթ ու կառուցողական» ՀՀ վարչապետի աշխատասենյակում անելիք չունի: Այն մարդը, ում թիմում կա ինչ-որ մեկը, ով կարող է հայկական հողն անվանել «անկլավ», իսկ ինքը՝ վարչապետի աթոռին նստած, մեր տեղանուններն ադրբեջանական անուններով կոչի, դավաճան է եւ վերջ:

- Հարցին, թե Փաշինյանը ե՞րբ է հասկացել, որ պատերազմն անխուսափելի է, վերջինս ցիտեց Սերժ Սարգսյանին, թե նա է հայտարարել, որ պետք է պատրաստ լինել պատերազմի։ Ավելին՝ Փաշինյանն ասում է, որ իրեն եւս պարբերաբար տեղեկացրել են պատերազմի հնարավորության մասին, բայց, ըստ նրա. «երբ անընդհատ հնչում են հայտարարություններ, որ ռազմական ճանապարհով են հարցը լուծելու, դրանք դառնում են սովորական լրահոսի պես մի բան»: Այսինքն՝ օպերատիվ տվյալները, հետախուզության զեկույցները թողած՝ նա մամուլի՞ց է տեղեկացել, որ պատերազմ է սկսվում:

- Մամուլից տեղյակ լինելու մենաշնորհը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանն է՝ Արմեն Սարգսյանինը: Ինչ վերաբերում է այդ անձնավորության հայտարարություններին, վստահ եմ՝ կհիշեք Օնիկ Գասպարյանի հետ կապված դեպքը, երբ էլի իրարամերժ հայտարարություններ էր անում: Մեկ իրեն տեղեկացրել են պատերազմի մասին եւ այն իր համար սպասելի էր, մեկ իրեն ոչ մեկ չէր տեղեկացրել եւ անսպասելի էր, մեկ գիտեր, որ ռազմաճակատում ամեն ինչ շատ վատ է, մեկ ասում էր, որ իրեն զեկուցել են, որ ամեն ինչ նորմալ է, մեր բնագծերը պահպանված են եւ առաջխաղացում չկա: Այսքանից հետո Նիկոլին հավատա՞լ, գիտեք, ես այդ գործն իմ վրա չեմ վերցնում: Ըստ իս, իմ եւ ՀՀ յուրաքանչյուր գիտակից քաղաքացու գործառույթն այս իրավիճակում պետք է լինի օր առաջ սրան իր աթոռից վռնդելը: Իսկ քննչական մարմինները հետագայում ում կհավատան եւ ինչ ծավալով կհավատան, ինչը կընդունեն որպես հիմք եւ ապացույց, այդ գործընթացի մասին դեռ կխոսենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունըԻնչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանումՄահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա ՈւրգանտըԱռաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասինՊետության պարտավորությունն է օր առաջ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը, այլ ոչ թե սկուտեղի վրա լրատվականների ձեռքը հանձնելը. ԿրպեյանԴատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներըԵթե շատ վճարեն կգնամ այդ քայլին… ՋՈՒՍԱրկտիկայում թերակղզի է անհետացել Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (Photo)ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում. Էմիլ ՄարկոսյանԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենԱՀԿ-ից հայտնել են, որ «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանով մահվան դեպքեր դեռ չեն գրանցվելԻշխանությունը «ով էշ, իրենք փալան» կարգախոսով աշխատում են՝ սպասելով աշխարհաքաղաքական շաբաշների. ՆազարյանՄարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասինԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում շինարարական աշխատանքներինԼրագրող, ով իր գրիչով եւ պրոֆեսիոնալիզմով այն եզակիներից է, ով տարիներ շարունակ չփոխեց իր գրիչն ու ձեռագիրը, եւ, որ ամենակարեւորն է` սկզբունքներըԻր արտասահմանյան գործուղումներից ընդամենը կեսում է Ալեն Սիմոնյանը խոսել գերիների մասին. Հայկ ՄամիջանյանՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակԵղվարդ-Զորավանի երկնքում նկատել են անհասկանալի նյութ շաղ տվող ուղղաթիռի Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարարԹիվ 68 երթուղու վարորդը վիրավորել է հերոսածին մայրիկին, ով շտապում էր անմահացած որդուն վերջին անգամ տեսած զինվորին տեսակցելու100 հազար դրամը կմուծեն ու կկարողանան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարել․ ՏԿԵ փոխնախարարԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՀայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայտնի է Վարդուհի Վարդանյանի որդու երեխայի սեռը. նրանք տեսանյութ են հրապարակել.starnews.am2022 թվականին ԱՊՀ-ի Միջպետական բանկի Խորհրդի նախագահությունն անցել է ՂազախստանինԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՐԴՆ ՕՐԱԿԱՆ ՈՒՏԻ 1 ԿԻՎԻ Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. ընտանեկան բռնություն, խուլիգանություն, կաշառակերություն«Բարսելոնան» հունվարին ձեռք կբերի 2 ֆուտբոլիստիԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԺԱՅՌԻՑ ԵՎ ՄԱՀԱՑԵԼ Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան ԱբրահամյանԻսրայելը դադարեցնում է վիճելի տեխնոլոգիաների օգտագործումը «օմիկրոնը» վերահսկելու համարՈ՞ր մթերքներն են արգելված սրտի հիվանդությունների ժամանակԳերմանիայում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)Ռոնալդուն հատեց 800 գոլի շեմն իր կարիերայումCOVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման սխեման«Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրաՍերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցովՀայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդԻնչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. քաղաքագետ«Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքինԱստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարԴեկտեմբերի 3. Օրվա խորհուրդՍպասվում է առանց տեղումների եղանակՀնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասինԵկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարովԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ