Հայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներ Որտեղ է եղել Մարիամ Փաշինյանը երեկ. նա չի մասնակցել հարսանիքին (Տեսանյութ) Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը


ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ, ԿԱՄ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽՂՃՈՒԿ ԻՆՔՆԱՌԵԿԼԱՄ

Հասարակություն

Տեսնես Նիկոլը մի օր կհասկանա՞, որ լավ կանի, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին չթողնի խոսել: Լավ անի ասելով՝ հենց Նիկոլին նկատի ունենք, ոչ թե պետությանը, քանի որ երկրի համար միգուցե նույնիսկ լավ է, որ Քերոբյանը պարբերաբար իր «մտքի գոհարներն» է արտաբերում՝ դրանով ցույց տալով, թե իրականում որքան ողբալի վիճակում ենք:

Էկոնոմիկայի նախարարի հերթական հայտարարությունը եւս նույն ժանրի մեջ էր: Այսպես, հիշեցնելով, թե Հայաստանում գնաճի ինչ խայտառակ մակարդակ ունենք (սեպտեմբերին՝ անցած տարվա նույն ամսվա համեմատ 8.9 տոկոս, իսկ սննդամթերքի գնաճը մոտ կրկնակի ավել), Քերոբյանը սկսեց տրտնջալ. «Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետեւ մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը»: Թե իր այդ որ աշխատանքի մասին է խոսում էկոնոմիկայի նախարարը, երբ օգոստոսի դրությամբ (վերջին պաշտոնական տվյալը) արդյունաբերությունն աճել է ընդամենը 1 տոկոսով, այն էլ՝ այս գնաճի, աշխարհում մետաղների գների աննախադեպ աճի, վերջապես՝ անցած «մեռած» տարվա նույն ամսվա համեմատությամբ, մնում է միայն ենթադրել: Այսինքն, թվարկված գործոնները եթե հանենք, կունենանք էկոնոմիկայի ծանր անկում: Այսինքն, Քերոբյանն ուզում է ասել, որ եթե իր աշխատանքը չլիներ, ապա այդ անկումը մի քանի անգամ ավե՞լ էր լինելու...

Չնայած՝ անգամ իմաստ չունի խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ¥ասենք, նաեւ մյուս բոլորի¤ աշխատանքից, ՀՀ «հպարտ քաղաքացիները» դա ամեն օր սեփական մաշկի վրա են զգում: Ու Քերոբյանի խոսքին անդրադարձանք ընդամենը նրա հաջորդ միտքն ընդգծելու համար, որն «ինքնախոստովանական ցուցմունք» է: Այսպես, տրտնջալով գնաճից, Քերոբյանը սկսեց հպարտորեն նման փաստ ներկայացնել, թե այս տարի. «30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից: Այդ թիվն անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի եղել»:

Իսկ միգուցե նաեւ ավելացնե՞ր, թե այս տարի որքան է նվազել կարտոֆիլի բերքը: Ու այդ իրավիճակո՞ւմ են «աննախադեպ ծավալով» արտահանել: Բայց այդ դեպքում ո՞վ է մտածելու մեր ներքին շուկայի ու սպառողի մասին, երբ այս պահին կարտոֆիլի գները հասել են նույնքան ռեկորդային մակարդակի, որքան արտահանումն է: Կարճ ասած, Քերոբյանը խոստովանեց, որ ոլորտում որեւէ հսկողություն չկա, կարող են ամեն ինչ տանել դուրս, առանց անգամ մտածելու, բա ի՞նչ է լինելու մեր ժողովրդի վիճակը: Արդյունքում, եթե այսօր սուպերմարկետներում կարտոֆիլի գինը հասել է 350-400 դրամի, ապա ի՞նչ է լինելու ձմռանը: Եվ այն դեպքում, երբ մեր իշխանավորների «փայլուն» աշխատանքի արդյունքում կարտոֆիլը դարձել է շարքային քաղաքացու հիմնական սննդատեսակներից մեկը: Կարճ ասած, եթե այսպես շարունակվի, ձմռանը երկիրը կկարողանա՞ սովամահությունից պրծնել, դժվար է ասել: Բայց ոչինչ, կարեւորը Քերոբյանը տեղում է, ու արդեն չգիտես էլ՝  ինչերից է խոսում:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Հայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներՈրտեղ է եղել Մարիամ Փաշինյանը երեկ. նա չի մասնակցել հարսանիքին (Տեսանյութ)Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ