7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզ Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. Իոաննիսյան Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց է Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ Վանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Տեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին


ԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...

Վերլուծություն

Հիմա հասկացա՞ք, թե ինչ էր նշանակում իշխանազավթի` «Քաղաքացին տուգանքի մատերիլ չի» ասածը: Նշանակում էր, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, բայց միայն թուրքի թրքահպատակ օկուպացիոն վարչակարգի համար: Ու այն լուրը, որ ՀՀ քաղաքացի հայ վարորդը ՀՀ տարածքում տուգանվում է Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության կողմից, քաղաքական երկրաշարժ չհարուցեց: Ամեն ինչ կարծես նույն հունով շարունակվում է... Չնայած` այնքան էլ չէ, ԱԺ-ում «քաղաքակիրթ» քննարկվում է լրագրողների եւ ԶԼՄ-ների հնարավորություններն էապես սահմանափակող օրենք, իսկ կառավարության շենքի վրա սիմվոլիկ գրոհած «Հայահավաք» նախաձեռնության ցուցարարների քրեական մեղադրանքը ծանրացվեց: Մեկ էլ համավարակի դեմ պայքարի պատրվակով բիզնեսին եւ քաղաքացիներին ինքնամոռաց տուգանում են:

 

«ՆԱԽԿԻՆՆԵՐՆ» ԵՆ ՄԵՂԱՎՈՐ, ԶԻ ՍՐԱՆՔ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԵՆ

Թե ինչու է այդպիսի մեռելային կրավորականություն տիրում` բավականին պարզ բացատրում է քաղաքագետ, անվտանգության փորձագետ  Էդգար Էլբակյանը. «Ինչպես եւ կանխատեսել էի պատերազմի ժամանակ, պարտված Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ (դեռեւս), դրոշ ու օրհներգ ունեցող տարածքի, ավելի ճիշտ` տարածաշրջանային ավտոկայանի: Եվ հերթական անգամ, ինչպես 20-րդ դարասկզբին, դա տեղի է ունեցել հայկական էլիտայի թերահաշվարկների արդյունքում առաջ եկած հակահայկական կայսերական կոնսենսուսի արդյունքում: Հիմա արդեն Ռուսաստանն էլ 1 մլրդ ներդրում կանի, ԱՄՆ դեսպանն էլ Եռաբլուր կգնա, կոմպրադորներն էլ արյան հաշվին կհարստանան թուրքական փողերով»:

Ու կրկին ամեն լուսաբացին տագնապ` այսօ՞ր որ բարձունքը, ճանապարհահատվածը, հողակտորը կհայտնաբերենք կապիտուլյանտի կողմից թշնամուն նվեր տված վիճակում, սակայն ԱԱԾ-ն ու ՊՆ-ն կասեն, որ «մեր դիրքերի փոփոխություն չի եղել»:  Նաեւ տագնապներ` թե ինչ փորձանք են բերում ՀՀ անձնագրերի գլխին: Գործողության ժամկետը 10 տարուց 2 տարի դարձնելուց հետո արդեն մրցույթ են հայտարարել` անձնագրի եւ ID քարտի նոր դիզայնի համար` ուզում են թերեւս ջնջել «ատելի նախկինների» ժամանակվա անգամ փաստաթղթերի արտաքին տեսքը: Սակայն վերադառնանք ՀՀ քաղաքացու գլխավոր փաստաթղթին` անձնագրին: Ոստիկանությունը պարզաբանում է տվել, թե «հին նմուշի» անձնագրերն են 2 տարով տալու, իսկ թանկուկրակ կենսաչափականը շարունակելու են տրամադրել 10 տարով: Առաջին տպավորությամբ` ընդամենը «կենսաչափականներն» են «նաղդում» քաղաքացու վրա, սակայն` միայն առաջին տպավորությամբ: Անվտանգությանն առնչվող մի հասարակ հարց` ինչո՞ւ են շահագրգռված, որ հնարավորինս շատ քաղաքացու կենսաչափական տվյալներ այդ անձնագրերի միջոցով դուրս գան ՀՀ սահմաններից: Ի դեպ, բժիշկ, հանրային դաշտում միշտ չափազանց ակտիվ Հայկ Մանասյանն անձնագրերի վերաբերյալ նշում է. «Չմոռանալով, իհարկե, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր, որովհետեւ ներկաներն անմեղսունակ են ըստ էության, ուզում եմ հասկանալ, թե ինչ մութ խնդիր եք ուզում լուծել 2 տարուց, երբ բոլորս մեկ օրում կզրկվենք անձը հաստատող մեր փաստաթղթից: ...Կարելի է նենգաբար ենթադրել նաեւ, որ ադրբեջանցիների ձեռքն անցած անձնագրերն ամենեւին էլ շպյոնաժի ժանրից չեն, այլ ասենք «փախստականների վերադարձ» կոչվող օպերացիան էիք գաղտնի իրականացրել, Ալիեւին պատիվ տալով այնքան անձնագիր, որքան Սովետական Հայաստանում ադրբեջանցի կար»:

 

ՔՊ-ԱԿԱՆ ՆԱՎԸ ԵՎ «ԱՌՆԵՏՆԵՐԸ»

Սակայն ինչ-որ բան տեղաշարժվել է: Ճիշտ է, «ամբոխները խելագարված» դեռ փողոցում չեն, սակայն արդեն դեմ են քվեարկում կապիտուլյանտին, եւ պարտությունը Գյումրիում ու Սյունիքում փաստ է: Որ ԱԺ ընտրություններին զեղծարարություն է եղել` անվիճելի է, եւ ոչ միայն հիմիկվա իրական «ռեյտինգից» ելնելով, այլ օրինակ հարցադրելով` ինչպե՞ս 3 ամսում Գյումրիի ընտրողները պակասեցին 12 հազարով... Նաեւ հարց է ծագում` քաղբանտարկյալ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ազատ կարձակվի՞, թե կմնա բանտում եւ կապիտուլյանտը կնշանակի ԺՊ: Երկու դեպքում էլ ՔՊ-ի քաղաքական նավաբեկությունը կխորանա: Իսկ հաջորդը կլինի շատ շուտով, քանի որ նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան եւ Իջեւան համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին` միանգամից 36 համայնքում, այդ թվում` Աշտարակում, Վաղարշապատում, Գավառում, Սեւանում, Վանաձորում, Հրազդանում, Նոյեմբերյանում եւ այլն...

Որտեղ նավաբեկյալ նավ` այնտեղ առնետավազք: Գյումրիում տեղի ունեցած գզվռտոցից` այսպիսի արտահոսք. «Վեճը սկիզբ է առել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքից, որը մեղադրել է գյումրեցի ՔՊ-ականներին, թե «Նիկոլ Փաշինյանի նկարը դոշերիդ խփած` ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»: Ապա Կարեն Սարուխանյանն է մեղադրել մարզպետ Հովհաննես Հարությունյանին` վատ, ոչ թիմային աշխատանքի համար, վերջինս համարժեք արձագանքել է` նրան մեղադրելով տակից խաղեր տալու մեջ: Ընթացքում սեռական հայհոյանքներ ու քաշքշուկ է սկսվել: Փորձել է իր խոսքն ասել Նազելի Բաղդասարյանը, եւ նրան էլ են սաստել, թե` քո մեղքն էլ փոքր չէ պարտության մեջ. ազգուտակիդ մտցրիր ցուցակ, որի մեծ մասին մարդիկ չէին ճանաչում: Հետո Ֆեյսբուքում «լայվ է մտնում» Սուրո Թորոսյան անունով ինչ-որ մի մոլի նիկոլական... եւ ուղիղ եթերում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում Գյումրու ընտրություններում պարտված ՔՊ-ականների հասցեին, այդ թվում` Նազելի Բաղդասարյանի, Արսեն Թորոսյանի եւ այլոց»:

Անշուշտ, «ընտրությունների տասովշիկները», որոնք սպասարկում են բոլոր իշխանություններին, առաջինն են զգում «նավաբեկության» հոտը, ու մոտալուտ համայնքային ընտրություններին կասկածելի է, որ սպասարկեն ՔՊ-ին: Դրանց տեսակն է այդպիսին` օրինակ, 2018-ի ապրիլին նրանք վայրկյանական մոռացել էին, որ «բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով», եւ դարձել էին ամենաակտիվ փողոց փակողներն ու «Սերժին մերժողները»: Հիմա էլ նույնն է սպասվում` բայց... «գլխավոր ընդդիմության» պասիվության ֆոնին, ինչն արդեն հանգեցրել է քննադատությունների եւ մեղադրանքների Ֆեյսբուքում ու կայքերում: Նույնիսկ կասկածներ հնչեցվեցին, թե կա ստվերային համագործակցություն ՔՊ-ի եւ «Հայաստան» դաշինքի միջեւ: Բայց հարցերի հարցը ոչ թե «ով է մեղավոր»-ը, այլ` ի՞նչ անել: Արդյո՞ք մինչեւ կապիտուլյանտների վերջնական նավաբեկությունն ու կործանումը երկրից բան կմնա` ահա՛ հարցերի հարցը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանըԱՄՀ ղեկավարը գնահատել է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վրա օմիկրոն շտամի ազդեցությունըԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. Bloomberg
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ