Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետի Կապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ Շահնազարյան Եղանակն առաջիկա 5 օրերին Մահացել է Ալեքսանդր Գրադսկին Արա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն Արայան Նոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութ Մեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. Ռաիսի Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ 30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկները Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին


Որեւէ սպառնալիք չունենք, բայց մարտահրավեր իհարկե ունենք. Շիրակ Թորոսյան

Ներքաղաքական

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» պարզեց ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ տեսակետը:

- Իրանա-ադրբեջանական լարվածության ֆոնին, Ձեր գնահատմամբ, ի՞նչ կարող է շահել Հայաստանը, թե՞ իշխանության «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգում ավելի «ձեռնտու է» շարունակել Ադրբեջանի հետ երկխոսությունը:

– Նայած այդ լարվածությունն ինչ հանգուցալուծում կստանա, եւ այդ սրումը մինչեւ ուր կհասնի: Եթե հասնում է մինչեւ պատերազմ, բնականաբար, ամենեւին ողջունելի չէ մեր տարածաշրջանում թեկուզ մեկ փամփուշտի կրակոցը: Բայց շատ բան մեզնից կախված չէ: Եթե լինի այդպիսի իրավիճակ, պետք է փորձենք առավելագույնս պաշտպանել մեր շահերը եւ, ինչու ոչ, օգտվել իրավիճակից: Բայց կրկնում եմ` ցանկալի չէ որեւէ պատերազմական իրադրություն: Պատերազմը մահ ու արհավիրք է եւ եթե տվյալ դեպքում ոչ մեզ, ապա մեր հարեւան ու բարեկամ Իրանի համար: Պատերազմից խոշոր հաշվով ոչ մեկը չի շահում: Անգամ հաղթող երկրներն են հաճախ, այսպես ասած, պյուռոսյան հաղթանակների փաստի առաջ կանգնում` անունով հաղթանակ, բայց իրականում հսկայական զոհեր, ավերածություններ, կորուստներ, որը որեւէ կերպ չի արդարացնում ինչ-որ հաղթանակ: 21-րդ դարում մտածողությունը պետք է փոխվի:

– Մեր շուրջն այս օրերին ակտիվ զորավարժություններ են տեղի ունենում, իրավիճակը գնալով ավելի է լարվում: Մինչդեռ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ձեռքերը ծալած զուտ դիտորդի կարգավիճակում է: Ինչո՞վ սա կբացատրեք:

– Մեղմ ասած` չեմ կիսում այդ կարծիքը: Օրերս ՀՀ տարածքում տեղի է ունեցել ՀԱՊԿ զորավարժություններ: ՀՀ ԱԳ նախարարը վերջերս տեսակցեց Իրանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարներին: ՀՀ վարչապետը Լիտվիայում հստակ դիրքորոշում արտահայտեց Իրանի հետ մեր վարած քաղաքականության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում լայնածավալ հանդիպումների շարք ունեցավ, որի հիմնական քննարկման խնդիրը տարածաշրջանի լարվածությունն էր եւ խաղաղության հաստատման մեր օրակարգի առաջ մղումը: Այնպես որ, ակտիվորեն դիվանագիտական լայնածավալ աշխատանք է ընթանում: Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ակտիվությունը, այն պայմանավորված է իրանական ակտիվությամբ: Այսինքն` Իրան-Թուրքիա եւ Ադրբեջան-Թուրքիա սրման հետեւանք է: Իրանն Ադրբեջանի սահմանում լայնածավալ զորավարժություններ է անում, նրանք էլ պատասխան են տալիս: Մենք ամենեւին այստեղ դիտորդ չենք եւ շատ հստակ մեր դիրքորոշումը ներկայացնում ենք: Այս ամենին զուգահեռ փորձում ենք նաեւ Իրանին ներգրավել Սյունիքում կառուցվող ճանապարհների կոմունիկացիոն հնարավորություններում: Ի դեպ, Իրանը պատրաստակամություն է հայտնել այդ առումով: Օրերս Հայաստանում էր գտնվում Իրանի տրանսպորտի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը, որը եւս հստակ արձանագրեց, որ Իրանը պատրաստվում է ինչպես Գորիս-Տաթեւ-Կապան ճանապարհահատվածի կառուցմանը մասնակցություն ցուցաբերել, այնպես էլ Հյուսիս-հարավ նախագծին: Չեմ կարծում, թե պասիվ ենք դիվանագիտության ոլորտում: Հնարավոր ամեն ինչ արվում է Հայաստանը պատշաճ կերպով տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներում ներկայացնելու համար:

– Ջավախքի կամաց-կամաց ադրբեջանացման դառը փորձը հաշվի առնելով` մտավախություն չունե՞ք, որ կոմունիկացիաների բացման դեպքում` Սյունիքն էլ են փորձելու ադրբեջանացնել:

– Սա ամենաքննարկվողն է այսօր հանրային խոսույթի մեջ: Կարծում եմ` ճիշտ գործիքակազմի կիրառման դեպքում` որեւէ սպառնալիք չունենք, իսկ մարտահրավեր իհարկե ունենք: Ճիշտ աշխատանքի դեպքում մենք դիմակայում ենք մարտահրավերներին եւ բացառում կամ նվազագույնի ենք հասցնում սպառնալիքները, ինչպես Ջավախքի հարցում: Ջավածքի հարցում, այո՛, ունեինք այդ խնդիրները, եւ երբ Կարծախի մաքսակետը բացվեց, որոշակի խնդիրներ առաջացան: Բայց մղվեց պայքար նաեւ դիվանագիտական ճակատում, եւ որոշակիորեն այդ առումով իրավիճակը կայունացած է այսօր: Այն նախնական մարտահրավերները եւ սպառնալիքները, որոնք թափ էին հավաքում, դրանց դեմն առնվել է: Իհարկե, առօրյա խնդիրներ անընդհատ լինում են, բայց կա նաեւ աշխատանք Վրաստանի հետ` ջավախահայության ակտիվ քաղաքացիական կեցվածքով` որպես Վրաստանի քաղաքացի, որպես Հայաստանի դաշնակից բարեկամ: Մենք բոլոր գործիքներն օգտագործել ենք, օգտագործում ենք ու պետք է օգտագործենք Ջավախքում թուրքական ազդեցությունը բացառելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետիԿապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ ՇահնազարյանԵղանակն առաջիկա 5 օրերինՄահացել է Ալեքսանդր ԳրադսկինԱրա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն ԱրայանՆոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութՄեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. ՌաիսիԱնահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկներըՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինՈչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը. Ճանաչված լրագրողը կիսվել է Նժդեհի հայտնի մտորումներովՎարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները72 տարեկանում ճամբարափո՞խ. Քոչարյանի խորհրդականը խորհուրդներ կտա նաեւ ՓաշինյանինԹրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանքԱդրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա.Ստեփան ԴանիելյանԱզատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հրաժարականըՄինչև Հայաստանի իրական ընդդիմադիր, երկու հիմնական բևեռները համակարգված փողոցային գործողությունների չանցնեն իշխանափոխություն չի լինելու.Նարեկ ՍամսոնյանԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն ԽանջյանինԿորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՉի բացառվում, որ կձերբակլվի նաեւ «Գնթունիք» -ի Կարենը.Newsmedia.amԱլիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիանԻնչո՞ւ չի կարելի ամեն օր մակարոն ուտելՆիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում էՌուս մարտիկը սպանել է բժշկին՝ պատվաստման պատճառովՊուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱյսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետԳինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համարՊուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. КоммерсантъՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»«Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա». Արմեն ԱշոտյանԼեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել ՀայաստանինՀայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային. Հովհաննես ԱվետիսյանՈւժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերի համար ավելի հեշտ լինի․․․ՎանգաՄինչեւ տարեվերջ կներդրվեն դելիմիտացիայի մեխանիզմները. Վլադիմիր ՊուտինՀնությունները թանկարժեք են լինում, բայց այս մեկն անգին է, որովհետև ամենուր ԴՈՒ կաս․ Նամակ մատաղ սերնդի օրինակ Ադամ Սահակյանին․ՖոտոՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացիԴեկտեմբերի 4-ին ապագան և անցյալն այլևս իմաստ չեն ունենա, կարևոր կլինի կենտրոնանալ կոնկրետ օրվա վրա․ Բացառիկ մանրամասներ է հայտնում հայտնի աստղավանըՎարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նա կալանավորվել էԴու ուժեղ ես, դու իսկական Հերոս ես,դու Սասունիս ոգով առսջնորդվող Հերոս ես, ես հավատում եմ քո ուժին տղես․ Հերոսածին մայրիկը գրառում է կատարելԱրցախցու մեջքը ՀՀ-ի դիրքորոշումն է կոտրել, ոչ թե Ալիեւն ու էրդողանը. Արցախի հերոսը Արցախի ապագայի եւ ապրելու բանաձեւի մասինԳորիս-Կապան ճանապարհին կառուցվում է ադրբեջանական SOCAR բենզալցակայան (լուսանկար)Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրելՍպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ․ Եղանակը Հայաստանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ