«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ Աղասի «Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգով Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ Զաքարյան Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Россия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2 Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջ ԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ում


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳԻՐ. ՕՐ 11-րդ. 7 հոկտեմբերի 2020թ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի». Պուտինը նշել է, որ մշտական կապի մեջ է Փաշինյանի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի:
«Ինչպես դուք գիտեք, ես մշտապես աշխատանքային կենդանի շփման մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Եվ Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտականությունները կատարելու որակի վերաբերյալ ոչ մի հարց չի առաջանում»,- ասել է Պուտինը:

Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները «ողբերգություն» է անվանել՝ նշելով, որ մտահոգված է այդ առնչությամբ։

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահն այս մասին ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

 «Սա ողբերգություն է: Մենք շատ ենք մտահոգված, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ մեզ համար հարազատ մարդիկ են ապրում»,-ասել է Պուտինն ի պատասխան լրագրողի՝ ԼՂ շուրջ վերջին իրադարձությունները  գնահատելու խնդրանքին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը դեռևս հեռվում է, բայց պետք է անհապաղ դադարեցնել կրակը»,-հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ որևէ հարց չունի իր դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 280 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

   

 

ՆՈՒՅՆԻՍԿ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՅՍՆ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ վստահեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը, կկատարի իր կարեւոր դերը` այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:

 

– ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Առաջիկայում նման հանդիպում նախատեսվո՞ւմ է:

– Այդպիսի տեղեկություն ես չունեմ:

– Նիկոլ Փաշինյանն արդեն չորրորդ հեռախոսազրույցն է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք ի՞նչ են ակնկալում Ռուսաստանից այս պահին£

– Մենք վստահ ենք, որ մեր բարեկամները եւ առաջին հերթին` Ռուսաստանը տարածաշրջանում իր կայունացնող դերը կատարելու է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` «ՔԱՋ ՀԱՅՏՆԻ» ՍԽԵՄԱՅՈՎ

Հոկտեմբերի 5-ից Արցախից եկող ռազմական լուրերի հոսքը բավականին կտրուկ կերպով կանգնեց: Դրանից հետո հնչեց բախումների մասին մեկ-երկու հաղորդագրություն, իսկ երեկ առավոտյան  հայտարարվեց հանգիստ գիշեր եւ առավոտ ունենալու մասին: Երեկ եւս, օրվա առաջին կեսի դրությամբ  ռազմաճակատային լուրեր չկային: Եվ միայն երեկ, օրվա երկրորդ կեսին Ադրբեջանը նորից հարվածեց Ստեփանակերտին եւ հարձակվել հարավային ուղղությամբ: Սակայն ոչ այն մասշտաբայնությամբ, եւ այն տպավորությունն էր, թե ինչ-որ ակնարկ է:

 

ԱԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ է տեղի ունենում, չհայտարարված կիսատ-պռատ զինադադա՞ր, դեռ կտեսնենք: Նկատենք սակայն, որ այս իրավիճակին զուգահեռ կտրուկ ավելացան քաղաքական բնույթի լուրերը: Մի կողմից, Ադրբեջանի ԱԳ նախարարն էր ակտիվ շփումների մեջ համանախագահ երկրների ԱԳ նախարարների եւ այլ բարձրաստիճան գործիչների հետ: Մյուս կողմից, նմանատիպ քննարկումների մեջ էր Մնացականյանը, եւ նախօրեին` ուշ ժամի տեղեկատվություն եղավ Պուտին-Փաշինյան հերթական հեռախոսազրույցի մասին: Տեղեկատվություն եղավ նաեւ ՌԴ-ից ԻԼ-96ՊՈՒ (RA-96019) ինքնաթիռի ժամանման մասին, որով, ըստ որոշ խոսակցությունների, կարճատեւ այց է կատարել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն: Սակայն պաշտոնական մեկնաբանության չեղան, անգամ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը բան չասաց, թե ինքը տեղեկություն չունի: Վերջապես, երեկ Բաքու մեկնեց Չավուշօղլուն (ի դեպ, հենց նրա այցի մեկնարկին Ադրբեջանը կրկին հարվածեց Ստեփանակերտին), այն դեպքում, երբ այնտեղ գործում են թուրքական ռազմական ներկայացուցիչները: Բայց երբ գնում է ԱԳ նախարարը, դա եւս ակնարկ է, որ կան որոշակի քաղաքական գործընթացներ: Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը. նախօրեին ուշ ժամի հնչեց նաեւ համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն այդ գործընթացի ուղղվածության մասին որոշ պատկերացումներ կազմելու հնարավորություն տալիս է: Այսպես, ՌԴ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լե Դրիանը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն, նախ հիշեցնելով համանախագահ ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտնի հայտարարությունը, այնուհետեւ «վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ եւ վտանգավոր էսկալացիան»: Սա միանգամայն կոշտ տոնայնություն է, ասվածը «դիվանագիտական լեզվից թարգմանած» նշանակում է մոտավորապես սա՝ այս ի՞նչ բան է, մեր ղեկավարները պահանջում են՝ կանգ առնել, իսկ  դուք դեռ կրակո՞ւմ եք: Այնուհետեւ, ԱԳ ղեկավարներն ընդգծում են, թե իրենց հատկապես ինչն է այսքան անհանգստացնում՝ այս իրավիճակը «սպառնալիք է տարածաշրջանում կայունության համար»: Այսինքն, համանախագահ երկրներն ունեն այն համոզմունքը, որ  խնդիրը ոչ թե միայն Ղարաբաղն է, այլ կարող է պայթել ողջ տարածաշրջանը՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Կարճ ասած, ուզում են ժամ առաջ կանգնեցնել մի այնպիսի գործընթացի հետագա զարգացումը, որը կարող է համանախագահ եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երեք երկրներին էլ (եւ ոչ միայն) ամենալուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Վերջապես,ԱԳ նախարարներն ասում են, թե ինչ են պահանջում կողմերից՝ կրակը դադարեցնել եւ «առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին»: Սա նմանվում է վերջնագրային պահանջի՝ ստորագրել ՄԽ-ի առաջարկած կարգավորման հայտնի մեխանիզմը: Այսպիսով հասկանալի է, թե երեկվա դրությամբ (սա ընդգծենք, քանի որ  իրավիճակն ամեն վայրկյան  կարող է փոխվել այս կամ այն կողմ) ինչ իրավիճակ էր ստեղծվել արցախյան գործընթացի շուրջ: Այսինքն, մի կողմից համանախագահների նշված առաջարկն է եւ այդ ուղղությամբ այլ մեթոդներով առաջ գնալու սպառնալիք-ակնարկը: Մյուս կողմից, եթե առաջարկը չընդունվի հակամարտության անմիջական մասնակիցների կողմից (այդ թվում՝ Թուրքիայի, որի ավելորդ ապացույցներից է Չավուշօղլուի հրատապ Բաքու մեկնելը), մասշտաբային պատերազմն  այդ  դեպքում կարող է միանգամայն այլ տրամաբանություն ստանալ:

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Առաջին տարբերակի՝ համանախագահ երկրների պահանջը կատարելու շանսը կախված է երկու առանցքային գործոնից: Նախ, ի՞նչ գործնական մեթոդներ ունեն համանախագահները՝ որպես միասնական թիմ՝ կողմերին բանակցային սեղանի շորջ վերադառնալ եւ ՄԽ-ի առաջարկն ընդունել պարտադրել-համոզելու համար: Ամենապարզ մեխանիզմը, թերեւս, սա է. համանախագահ երկրների ԱԳ նախարարները նույն հայտարարության մեջ նաեւ հիշեցնում են, որ իրենք ունեն «միջազգային հանրության մանդատը»: Դա նման է պարզ ակնարկի, որ պետք եղած դեպքում թեման կարող է այլ միջազգային հարթակներ տեղափոխվել: Այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եւ, հաշվի առնելով, որ ԱԽ երեք առանցքային անդամի «կողմ» ձայնը արդեն իսկ ապահովված է, դժվար չէ ենթադրել, որ համանախագահ երկրների միջեւ համաձայնված ցանկացած պարտադրող բանաձեւ ՄԱԿ-ի ԱԽ-ն կընդունի: Սակայն այստեղ կա «մեդալի հակառակ կողմը». ասենք ընդունեցին ինչ-որ բանաձեւ, իսկ ի՞նչ են անելու, եթե Անկարան հրաժարվի անգամ նման բանաձեւին ենթարկվել: Նման դեպքերում կարող են գործել պատժամիջոցային եւ ուժային պարտադրանքի մեխանիզմները: Այս  դեպքում միակ  ուժային տարբերակ կարող  է լինել ռազմական գոտում խաղաղապահների տեղակայումը, ինչը, ի դեպ, մինչ այս եղել է համանախագահների հիմնական հակասություններից մեկը: Միակ ռեալ ուժը ռուսական խաղաղապահներն են, որին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան միշտ էլ, մեղմ ասած, վերապահումներով են մոտեցել: Բայց նաեւ, ներկայումս ունենք միանգամայն այլ իրավիճակ: Էրդողանն արդեն անթաքույց է գնում նեոօսմանիզմի ուղղությամբ, որը, ինչպես ցույց տվեց նաեւ թուրք-հունական բախումը, լուրջ գլխացավանք է դարձել նաեւ  ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար: Իսկ թե այդ գլխացավանքը որքանով կսաստկանա, եթե Էրդողանին հաջողվի դիրքերն էլ ավելի ուժեղացնել Արցախը գրավելու դեպքում, կարելի է ենթադրել: Արեւմուտքի համար, ինչ խոսք, միշտ էլ հրապուրիչ է եղել ռուսական սահմանների հարեւանությամբ անկայունություն տարածելը: Բայց դրան հասնել է Թուրքիայի գերուժեղացման միջոցով, թերեւս այն սահմանն է, որը Փարիզն ու Վաշինգտոնը չեն ուզում անցնել ¥համենայնդեպս,  դա  է  ցույց տալիս համանախագահների նման  սերտ գործակցությունը¤: Քանի որ, եթե դա Թուրքիային հաջողվի, ապա, կրկնենք, Արեւմուտքի համար կդառնա ծանրագույն գլխացավանք: Բայց մյուս կողմից, սա ՌԴ-ի համար այն հարցն է, որտեղ նահանջելը կնշանակի ոչ միայն վերջին տարիների ձեռքբերումների կորուստ, այլ՝ ահաբեկչական գրոհային խմբավորումներին անմիջապես իր հարեւանությամբ ունենալու հեռանկար: Եվ,դատելով ռուսական հեղինակավոր վերլուծաբանների գնահատականներից, Մոսկվան պարզապես պարտավոր է Թուրքիային կանգնեցնել, նույնիսկ անկախ նրանից, թե դրան ինչպես կվերաբերվեն հարավկովկասյան երկրները: Ու ի՞նչ կլինի, եթե  Անկարան փորձի նման զարգացումներին խառնել նաեւ ՆԱՏՕ-ին...

Մի խոսքով, ուրվագծվում է միանգամայն մռայլ ապագա, որից խուսափելու լավագույն տարբերակը Վաշինգտոնի եւ Փարիզի համար կարող է լինել համաձայնությունը, որ արցախյան ուղղությունը վերահսկեն ռուսական խաղաղապահները: Այսինքն, ՄԱԿ-ի ԱԽ նման բանաձեւը, եթե իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը կամ նրանցից մեկը դեմ գնան խաղաղապահների տարբերակին, միանգամայն իրատեսական է: Ընդ որում, ՄԱԿ-ի միջոցով խաղաղապահների տեղակայման տարբերակը ձեռնտու չէ նաեւ Անկարային եւ Բաքվին: Այս դեպքում Մոսկվան կմնա հաշվետու միայն ՄԱԿ-ին, այսինքն, գործնականում, ինքն իրեն: Իսկ ՄԽ-ի միջոցով նույն բանին հասնելը ենթադրում է, ինչպես ԱԳ նախարարները  ներկայացրին, վերադարձ մինչպատերազմյան բանակցային իրավիճակին՝ այն արագորեն հաստատելու հեռանկարով: Այս դեպքում նաեւ խաղաղապահները կունենան հստակ պարտավորություններ: Իհարկե, կա նաեւ այն տարբերակը, որ Անկարան չընդունի որեւէ առաջարկ եւ փորձի պատերազմը շարունակել: Բայց ի՞նչ է անելու, եթե խաղաղարար ուժեր մտնեն ռազմական գոտի, ազերի զինվորները կրակելո՞ւ են. այդ դեպքում հաստատ ռուսական տանկերը հարջորդ օրը կհասնեն Բաքու: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն պահին, երբ Նիկոլը որոշեց բնակչությունից «կասկա-բուշլատ» խնդրել, միանշանակ էլ ավելի թուլացրեց մեր երկրի քաղաքական դիրքերը. եթե վարչապետը ժողովրդից  մի քանի «կասկա» է խնդրում, էլ ո՞վ լուրջ կվերաբերվի: Եվ պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն շտապեց դրվատանքով խոսել համանախագահների` ԱԳ նախարարների հայտարարության մասին: Կարճ ասած, մտել ենք ամենավճռական փուլ, որից կախված է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլ՝ ողջ տարածաշրջանի ապագան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

 

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը` կուսակցության անդամների հետ միասին այս օրերին ակտիվորեն ներգրավված է մասնավորապես Արցախից Երեւան եկած կանանց եւ երեխաներին ապաստան տրամադրելու գործընթացում: Մինչ օրս ՍԻՄ կուսակցության անդամ Դավիթ Դովլաթյանի եւ ընկերների ջանքերով Երեւանում ապաստան են ստացել մեծ թվով արցախցի մեր հայրենակիցներ, որոնցից շատերը արդեն երկրորդ անգամ են, ցավոք, ստիպված լքում իրենց հայրենի հողը, տունը: Երեկ  ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ այցելել է ՍԻՄ-ականների կողմից ապաստան ստացած արցախցի մեր հայրենակիցներին` տեղում ծանոթանալով նրանց խնդիրներին: ՍԻՄ կուսակցության անդամ Դավիթ Դովլաթյանը, ով քսանչորս ժամ շարունակ փորձում է անել հնարավորն ու անհնարը, որպեսզի մեր հայրենակիցները իրենց օտար չզգան հայրենի հողում, «Իրավունքի» հետ զրույցում մասնավորապես ասաց. «Այս պահին կացարանում գտնվում են 31 արցախցի ընտանիքներ, որոնց, բացի կեցության խնդիրը լուծելուց, տրամադրվում են առաջին անհրաժեշտության սնունդ, հիգիենիայի պարագաներ` մինչեւ պատերազմի ավարտը: Հիմնական ծախսը իր վրա է վերցրել «Օֆսեթ.ամ» տպարանը: Մեզ այս հարցում աջակցում են մի շարք անհատ կամավորներ, բարերարներ, որոնցից շատերը չեն ցանկանում իրենց անունները հնչեցնել: Մեզ անվերապահ աջակցություն է ցուցաբերում նաեւ ՍԻՄ կուսակցությունը: Կուսակցության ղեկավարը մեր կողքին է օրվա ցանկացած ժամի»:

Թե ինչ պայմաններում են ապրում մեր հայրենակիցները, դիտեք  շուտով «Իրավունք TV»-ի տեսանյութում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Փաստաբանը եւս մեկնեց Արցախ

Լեվ գրուպ փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեվոն Բաղդասարյանը մեկնեց Արցախ։ Մինչ այդ ընկերության կառավարումը հանձնեց աշխատակազմի ղեկավարին,աշխատակազմին տալով համապատասխան հանձնարարականներ։ Ընկերությունն աշխատում է բնականոն հունով, առաջիկա օրերին գրաֆիկով նախատեսված բոլոր դատական նիստերն ինչպեա քաղաքացիական, վարչական ,այնպես էլ, քրեական գործերով տեղի են ունենալու ընկերության փաստաբանների միջոցով: 

Հիշեցնենք, որ օրերս փաստաբանի որդին եւս կամավոր մեկնել էր առաջնագիծ: 

Պատերազմական Ստեփանակերտը` լրագրողի աչքերով

Արդեն 11-րդ օրն է` ծանր մարտեր են գնում արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:Հայության հերոսական, ոչ խուճապային, արժանապատիվ պահվածքը ռազմական գործողությունների օրերին մեծ տպավորություն գործեց եւ հիացմունք առաջացրեց աշխարհի շատ երկրներում եւ արդեն օրինակ է ծառայում շատ ազգերի համար: 

Վիգենի ու մնացած հերոս տղաների շնորհիվ կշարունակվի կյանքը

Սակայն պատերազմի սկզբում, երբ մեկնում էի Արցախ, ճանապարհին այն մտատանջություններն ունեի, որ մեր երկրի ներքին ծանր դրությունը, կուտակված դժգոհությունը, իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը լուրջ խոչընդոտներ են, որ հայերը կարողանան այս մեծ վտանգի պահին համախմբվել եւ վերածվել մեկ հզոր բռունցքի:Ի՞նչ կտեսնեմ Ստեփանակերտում, այդ մտորումներով էլ տեղ հասա: Բարեբախտաբար, բոլոր կասկածներս հօդս ցնդեցին` դեռ հազիվ Ստեփանակերտ ոտք դրած:Հետագա օրերի ընթացքում էլ, թեեւ քաղաքին հասցվող հարվածները միայն ուժգնանում էին, ավելի ամրապնդվեց համոզմունքս` քիչ է ասել, թե հայությունը խուճապի չմատնվեց, չհուսահատվեց անգամ Թուրքիայի հաշվին թշնամու ուժերի բազմապատկումից հետո: Բացառիկ համախմբվածությունը, մեծից` փոքր, տղամարդ թե կին` տոգորված հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարով: Հենց այդ տպավորությունն էր Արցախ հասնելուց արդեն հաշված ժամեր անց, որ այստեղ ոչ թե ամորֆ, վախեցած ամբոխ է, այլ բարձրակարգ ազգ: 
Այս օրերին քանի-քանի անգամներ ականատես եմ եղել, թե արցախցիների հայրենասիրությունը ինչքան վարակիչ է հատկապես ռազմական գործողությունների ընթացքում... Մայրը պատմում է հայրենիքի փրկության համար զոհված որդու մասին, ընկերը խոսում է զոհված ընկերոջ սխրանքներից, հրամանատարը` մարտում ընկած իր քաջ զինվորի հերոսական կռիվն է գովերգում, հարազատին կորցրածը վիշտը հոգու խորքերում պահած, մի բան էլ փորձում է մեզ գոտեպնդել, թե լավ է, էս անգամ էլ քթները կջարդենք: Ու մեկ բան ես հասկանում, որ մեր հավաքական ուժի գիտակցումն ու մեր հաղթանակի հպարտությունը մխիթարության լույս է ոչ միայն ժողովրդի, այլեւ հայրենիքի ազատության կռվում հարազատ կորցրած մարդկանց համար:
Հետագա օրերին քաղաքի հրթիռակոծությունները գնալով միայն ուժգնացան, բնակչությունը ստիպված էր օրվա զգալի մասն անցկացնել պատսպարված: Շենքի նկուղները, որ անվանում էին ապաստարաններ, սկզբնական օրերին անփորձների համար ապահով վայրի տպավորություն չթողեցին: Բայց շատ արագ էլ մարդիկ այդ նկուղներն իրական ապաստարան դարձրին: Սկզբում աթոռներ ու նստարաններ հայտնվեցին, որ մարդիկ բերում էին իրենց մոտակա ավտոտնակից կամ առաջին հարկի բնակարաններից, ապա սեղանիկ հիշեցնող ինչ-որ բաներ, իսկ ավելի ուշ` մանկական մահճակալներ… Իսկ դրսում տղամարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, որտե՞ղ են եղել առաջին հարվածները, կորուստներ կա՞ն արդյոք: 
Աստիճանաբար քաղաքի կյանքը սկսեց հիշեցնել, որ պատերազմը հեռու չէ: Արդեն տեղեկություններ էին հասնում, որ թշնամին բոլոր ուղղություններով հարձակվել է, եւ ծանր մարտեր են գնում... Մարդիկ արդեն չէին կարողանում ընթացող մարտերի մասին տեղեկություններ ստանալ իրենց  «աղբյուրներից» ` կռվող տղաներից, զավակներից, բարեկամներից ու ծանոթներից: Միակ տեղեկատվությունը պաշտոնականն էր, դա էլ սահմանափակ դարձավ. երկրորդ օրից պարզվեց, որ լուրջ խնդիրներ կան կապի եւ ինտերնետի հարցում: Բարեբախտաբար, այսօր այդ հարցը կարծես թե լուծվել է` հեռախոսային ու ինտերնետային կապը վերականգնվել է:
Ապա սկսեցին խանութների եւ այլ հաստատությունների վրա հայտնվել` «փակ է» ցուցանակները: Մեր շրջապատում գտնվող զանազան մթերային եւ այլ խանութներից գործում էր միայն մեկը: Անմիջապես սպառվում էր ստացված հացը: Դրա հետ մեկտեղ էլ օդային տագնապները գնալով հաճախակիացան: Բայց էլի կյանքը շարունակվում էր. մարդիկ գնումներ էին կատարում, ոմանք փողոցներում փորձում էին հասկանալ, թե այս անգամ որն է «տագնապի» պատճառը: Դարձյալ անօդաչու թռչող սարքե՞ր են հայտնվել մայրաքաղաքի երկնքում, թե ավելի ծանր հարվածներ են լինելու: Ավելացան նաեւ քաղաքից հեռացողները` ծերեր, կին-երեխա. տանգապի պատճառ իրոք կար, գոնե նրանց էր պետք ապահովել: Սակայն մեկ է, թշնամու առաջ ծնկի չեկող, ավելին` նրան մեծ կորուստներ պատճառող եւ հակահարձակման հարմար պահի սպասող բանակի քաջությանը գումարվում է այդ երկրի գլխավոր հրամանատարի համարձակ եւ կշռադատված խոսքը, որ արցախցիներին հաղթել չի լինի: Եվ մարդիկ էլ պահպանում են իրենց վստահությունը` այս անգամ էլ ենք հաղթելու:
Ռմբակոծությունները պարբերաբար դադարում էին, հետո նոր ուժգնությամբ սկսվում: «Գրադների» դղրդյունի ներքո Արցախում հանդիպեցի որդեկորույս մի ծնողի, ով նոր էր լսել որդու կորստի գույժը, ու ում ձայնը, խոսքերը մինչեւ կյանքիս վերջը չեմ մոռանա... Վիշտն ու կսկիծը, տառապանքն ու կարոտը քարացնում էին հոգիս, նայելով որդեկորույս մոր ուժասպառ, անզոր հայացքին... Փարվել էր ու խնդրում, որ ասեմ սխալմունք է, որ որդին` Վիգենը, դեռ կվերադառնա:
Վիգենի ու մնացած հերոս տղաների շնորհիվ կշարունակվի կյանքը... Ամեն խաղաղ լուսաբացի ու լուռ գիշերվա համար պարտական ենք Ձեզ... 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ստեփանակերտ-Երեւան

 

Թուրքական F-16s կործանիչները Գյանջայի օդանավակայանում են (ֆոտոփաստ)

Ինչպես տեղեկացնում են թվիթերյան աղբյուրները, «New York Times»-ը վերլուծելով planetlabs արբանյակային խոշորագույն դիտարկման ցանցի տվյալները, Գյանջայի միջազգային օդանավակայանում հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրել են առնվազն երկու F-16s կործանիչների առկայություն Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանում։ Լուսանկարների հիման վրա աղբյուրը եկել է ենթադրության, որ  «կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական ՌՕՈՒ-ի կողմից»։ Օդանավակայանում ֆիքսվել է նաեւ CN-235 բեռնատար ինքնաթիռ, որը եւս, ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ կրնին պատկանում է Թուրքիային։

Թեեւ «New York Times»-ը մեղմացված տարբերակով միայն «ենթադրում» է, որ Ադրբեջանում են գտնվում թուրքական ինքնաթիռները, սակայն դժվար չէ կռահել, որ դա ուղղակի պնդում է։ Ամեն դեպքում, ինքնաթիռների առկայության փաստն անհերքելի է, եւ եթե դրանք թուրքական չեն, ապա Բաքուն պետք է բացատրի՝ ում են պատկանում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը նման ինքնաթիռներ չունի։ Իսկ եթե թուրքական են, ապա սա կդառնա ապացույցներից մեկը, որ թուրքական բանակն ուղղակի աջակցություն է ցուցաբերում Բաքվին։

Image

ՀՀ-ում գործող Euromax Armenia ընկերության ցանցի սեփականատերը Թուրքիայի հինգ խոշոր հարկատուներից մեկն է , Էրդողանի կուսակցության կարկառուն ներկայացուցիչը

Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված թուրք–ադրբեջանական պատերազմի ֆոնին Հայաստանում դարձյալ ակտիվացել է թուրքական արտադրության ապրանքների դեմ հանրային դժգոհությունը։

Գաղտնի չէ, որ Հայաստան ներմուծվող ապրանքների 4,2 տոկոսը բաժին է հասնում Թուրքիայի Հանրապետությանը, ինչը ներմուծումների թվով 6-րդ ցուցանիշն է մեր երկրի համար՝ կազմելով միջին տարեկան ցուցանիշով մոտ 200 մլն դոլար: Մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների գումարային թիվը տարեկան կազմում է մոտ 1,3 մլն դոլար, այսինքն ներմուծումները գերազանցում են արտահանումներն ավելին քան 150 անգամ:

Նման պատկերը Ցեղասպանություն տեսած ու Պահանջատիրության հարց բարձրաձայնող ժողովրդի համար ազգային ողբերգության նշան է, որքան էլ բիզնեսի համար շահավետ լինի թուրքական ապրանքների ներմուծումը, անընդունելի է երկրորդ պլան մղել ազգային արժանապատվությունը:

Քչերին է հայտնի, որ ՀՀ-ում շուրջ 15 տարի գործող Euromax Armenia ընկերության սեփականատերը Թուրքիայի հինգ խոշոր հարկատուներից մեկն է, ավելին Էրդողանի կուսակցության կարկառուն ներկայացուցիչը: Իսկ Հայաստանում վերոնշյալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հուսեին Օզդեմիր անունով ազգությամբ թուրք երիտասարդն է:

Թե ինչ նպատակներ են հետապնդում թուրքական ընկերությունները Հայաստանում` կարծում ենք, որ այս օրերին պետք է պատկան մարմիններին հետաքրքիր առավել, քան երբեւէ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ալիեւը վաձկանների է հավաքագրում Ուկրաինայում

 

Ըստ ռտուսական աղբյուրների, Ալիեւը սկսել է վաձկաններ հավաքագրել Ուկրաինայում: Ըստ աղբյուրի, շեշտը դրված է Դոնբասի դեմ իրականացված, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մասնակիցների վրա։

Հղում անելով Օդեսայի սեփական աղբյուրներին, «WarGonzo» անկախ լրագրողական նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը եւս հայտնում է, որ. «Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները ղարաբաղյան ճակատ ուղարկելու համար հավաքագրում են ուկրաինական արմատական-ազգայնական «Ազով» եւ «Աջ սեկտոր» (ՌԴ-ում ճանաչված է, որպես ահաբեկչական կազմակերպություն է) խմբավորումներից մարտիկներին: Առաջարկվում է 1500-ից 2000 դոլար աշխատավարձ»։

«Ընդհանուր առմամբ, զարմանալի չէ: Չէ որ 2014-ին Կիևի կողմում նկատվել են պատերազմող ադրբեջանցիներ»,- եզրափակել է Պեգովը։

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հերքում է Ղարաբաղ ուղարկելու նպատակով Օդեսայում վարձկանների հավաքագրման մասին WarGonzo-ի տեղեկությունները

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հերքել է WarGonzo նախագծի այն հաղորդագրությունը, որ ադրբեջանցիները Օդեսայում հավաքագրում են ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» )«Правый Сектор») խմբավորումների մարտիկներին՝ ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու համար:

Aysor.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, որի տրամադրած հերքման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2020 թվականի հոկտեմբերի 7-ին ձեր կայքը հրապարակել է « WarGonzo. Ալիևը զինյալներ է հավաքագրում ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» խմբավորումներից»: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս տեղեկատվությունը տարածում է «WarGonzo» ռուսական «տեղեկատվական» ալիքը, որը մասնագիտանում է կեղծ լուրերի պատրաստման ու տարածման գործում: Այս տեղեկատվությունը կեղծ է և տարածվում է ռուսական «աղբյուրների» կողմից՝ իրենց գործատուների շահերից ելնելով:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին, Ուկրաինան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսել և կարգավորել հակամարտությունը, իսկ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի հակամարտության կողմերին»:

Ուկրաինան արդեն մասնակցում է Ղարաբաղի պատերազմին

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ուկրաինան պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանին տրամադրել «Ստուգնա-Պ» հակատանկային համալիրի 54 տեղակայանք եւ 324 հրթիռ: Ըստ մի շարք աղբյուրների, նման որոպում ուկրաինական Գլխավոր շտաբի կողմից ընդունվել է։ Ճիշտ է, պաշտոնապես Կիեւը հերքեց, սակայն աղբյուրները պնդում են, որ Ուկրաինան արդեն ապահովում է նաեւ այլ զենքի մատակարարումը։

Ըստ աղբյուրի․ «Ավելին, Նիկոլաեւում արդեն պատրաստվում է ռազմատեխնիկական օգնության հերթական խմբաքանակը ուղարկել՝ 14 միավոր մարտական զրահապատ մեքենաների տեսքով։ Պարզվել է նաեւ, որ գործարքն իրականացվում է թուրքական կողմի հետ «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գծով։

Եթե այս ամենի մեջ Թուրքիայի դիրքորոշումը շատ հասկանալի է, ապա Ուկրաինայի դերն ու դիրքորոշումը, մեղմ ասած, կասկածելի է թվում։ Ուկրաինան, որը նաեւ տարածքային վեճեր եւ անավարտ վեցամյա հակամարտություն ունի երկրի արեւելքում եւ հարավում, կանոնավոր կերպով ճնշում է իր, այսպես կոչված, «գործընկերներին»՝ խնդրելով ֆինանսական եւ ռազմական օգնություն իր սեփական հակամարտության լուծման համար»:

Հայաստանն ադրբեջանական նավթամուղին չի հարվածել

Հայաստանն ադրբեջանական նավթամուղին չի հարվածել։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբության էջում․

- Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։

Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն։

 

Ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցով ՀՀ գլխավոր դատախազը նամակ է հղել Իրանի գործընկերոջը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում:

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով ՀՀ և ԱՀ պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ:

Շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում նաև միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու, վերոնշյալ այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ և ակտիվ դատավարական գործողություններ են իրականացվում այդ հանցագործությունների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց նաև միջազգային իրավունքի համատեքստում քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու համար:

Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Սանտոս Պայսին ուղղված նամակում Արթուր Դավթյանը նաև ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու նշանակությունը և շեշտել կիրառված միջանկյալ միջոցառումների անհապաղ կատարման կարևորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում) պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից:

 

Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով գործադրվող ջանքերին:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ և ԵՄ անդամ պետությունների դատախազություններ ներկայացված նամակներով բարձրացվել է հատկապես ահաբեկչության դեմ պայքարին առնչվող բազմակողմ միազգային պայմանագրերով սահմանված կարգով ահաբեկիչների, ինչպես նաև խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ապահովման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակը ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին, ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացվել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազին հղված Արթուր Դավթյանի նամակով:

Միայն մեկ հարց մեր իշխանություններին. այն պարգևավճարները, որ ժողովրդից փախցրեցիք, գուցե այսօր պետք գար կռվող բանակին. Նիկա Բաբայան

-------------------------------------------

Հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են հազարավոր վարձկաններ, նաև՝ ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ, հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:

Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարների ու տեսանյութերի մասին:
Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:

 «Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտմեբրի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:

Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

 

 

Իրանից կա պատասխան, և ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով. Հովհաննիսյան

Այո՛, Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այլ բան չեմ կարող ասել, դա վերաբերում է այլ պետությանը և նուրբ հարց է», - ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԲ-ն հայտարարել էր, որ արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Վերջին տվյալով Արցախի բանակը ոչնչացրել է Ադրբեջանի մի ամբողջ մեծ զորամաս. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբաջանական բանակի համար կենսական նշանակություն ունեցող նավթամթերքի բազայի ոչնչացման հետևանքով սպանվել է մոտ 200 ադրբեջանցի զինծառայող: Նրանց զորանոցը գտնվել է նավթամթերքի բազայի հարևանությամբ: 
 
«Վերջին տվյալով ոչնչացվել է մոտոհրաձգային մեկ գումարտակ ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով: Դա կազմում է մի ամբողջ մեծ զորամաս», - հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 
 
Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստ է ոչնչացել։

Նավթամթերքի բազայի կողքի զորանոցում հակառակորդն ունի մոտ 200 զոհ. Արծրուն Հովհաննիսյան

Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք, Facebook-ում գրել է ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11 րդ օրն է...», - գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստ է ոչնչացել։

Հակառակորդի խոշոր կուտակման ոչնչացումը Ջաբրայիլ մտնելու փորձի ժամանակ

Հայկական զինված ուժերը շարունակում են իրենց հաջողությունների շղթան. Արծրուն Հովհաննիսյան

 

Ստեփանակերտում հրթիռակոծություն կա, մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ են հասնում խաղաղ բնակիչներին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Միջազգային որևէ պետություն կամ կառույց, որը Ադրբեջանի կողմից դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպություններն օգնում են Ադրբեջանին՝ Թուրքիայի ձեռամբ, - ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական զինված ուժերը շարունակում են իրենց հաջողությունների շղթան։

«Սա մեզ համար չափազանց կարևոր և ոգևորիչ է, բայց պատերազմ է, ծանր պատերազմ է։ Իրավիճակներ կան, որ կարող են լինել հաջողություններ, կարող են լինել նաև դժվարություններ, նահանջներ, շրջանցումներ։ Բայց, հաղթանակը մերն է լինելու», - ասաց Հովհաննիսյանը

Ադրբեջանական ԶՈՒ-ն դիմում է սադրանքի․ փորձում է արցախյան կողմին հրահրել կրակ բացել փաստացի Իրանի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն, պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Sky news» հեռուստաալիքին, որը ներկայացնում է ՀՀ կառավարությունը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունն, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի:

Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության այս վերջին սրացումը համարում է քաղաքակրթական խնդիր:

Նիկոլ Փաշինյանը «Sky News»-ին ասաց.

«Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն»:

Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը:

Նա ավելացրեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:

Պարոն Փաշինյանը նաև մեղադրում է Թուրքիային Ադրբեջանին սատարելու մեջ՝ «հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու և այդ երկրի ծավալապաշտական նկրտումները զարգացնելու համար»:

Նա ասաց. «Եկեք նայենք, թե ինչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Ինձ համար կասկած չկա, որ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու և թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է»:

ՀՀ վարչապետը կրկնեց իր բանակցային դիրքորոշումը, այն է՝ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Թուրքիայի ներկայիս կեցվածքը նոր հարթություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ որպես տարածքային վեճ, որը չի կարգավորվել Հայաստանի նախորդ կառավարությունների և հայր ու որդի Ալիևների դինաստիայի կողմից:

Չնայած հրադադարի ռեժիմի միջազգային կոչերին, մենք ականատեսն ենք ահագնացող բռնության, ինչն արդեն իսկ հանգեցրել է քաղաքացիական անձանց մեծաթիվ կորուստների»:

Նիկոլ Փաշինյանը TIME-ին տված հարցազրույցում ասել է, թե որ դեպքում է հնարավոր հրադադար

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ։

Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա, իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:

Փաշինյանն ասել է, որ որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:

Նա պնդել է, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին:

Ըստ Փաշինյանի, ներկայում Ադրբեջանում կան 1500–2000 ահաբեկիչ:

 

Турецкий капкан на Алиева. Эрдоган готовит аншлюс Азербайджана

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՁՐԻ ՊԱՆՐԻ ՍԻՆԴՐՈՄ

 

ՀԱՅ ՊԱՏԱՆՈՒ ՄՏՈՐՈՒՄԸ

– 20 տարվա մեջ էդքան հորս չեմ լսել, ինչքան էս քանի օրը Արծրուն Հովհաննիսյանին:

 

ՊՈՒՏԻՆ-ԻԼՀԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Քեզ ո՞վ դրդեց Ղարաբաղի վրա հարձակվել:

– Ոչ մեկ չդրդեց, Էրդողանը բրթեց:

 

ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ԱՇՈՏԻԿԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Կենտրոնական հավաքակայանից հայտնում են. քանի որ Աշոտ Նիկոլիչը վաղուց արդեն առաջնագծում է, նոր կամավորագրյալ Աշոտը նրա կրկնօրինակն է:

 

ԳՌԶՈՅԻՆ ԳԶՈՒՄ ԵՆ (ԳՌԶՈՆ` ԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԱԾ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Այ տենց եք անում, որ խիյարը թարս ա բուսնում:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ(ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ` ՃԱԿԱՏ ՉՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՔՊ-ից հայտնում են, որ իրենք իրենց ճակատը չեն էլ լքել, էլի մարտնչում եւ անվերապահորեն կատարում են Սորոսի հանձնարարականները:

 

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ ինչքան էլ Աննան Մեհրիբանին Ստեփանակերտում սպասի, միասին մուղամ լսեն, նա չի գա, քանի որ նա արդեն ամեն օր բայաթի է լսում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ (ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱՋՄՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Իյա՛,իրո՞ք, միայն աշխատավարձե՞րը, թե պրեմիաներն ու հավելավճարներն էլ:

ԶԱՐՄԱՆՔՔՊ-ԱԿԱՆՆ 8-ՐԴ ԱՆԳԱՄ ՄԵՐԺՎԱԾ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ՄԻ ՀԱՅ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ ԱղասիԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...«Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգովՆրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերինՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունիՀայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ ԶաքարյանՈր ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկըРоссия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ումՈ՞ւմ մտերիմն է Ալեն Սիմոնյանի նորանշանակ օգնականը Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները (Photo, Video)«Կխնդրեմ ժողովրդին` շատ զգույշ լինել եւ կրել դիմակներ». ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԺողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը.Starnews.amԻ՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետոՌուսաստանն՝ Անդրկովկասում. ՌԴ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է ոչ թե զգացմունքների և պատմական հիշողության, այլ պետական արժեքների և որոշակի ազգային շահերի վրա. RegnumՄամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութովՀայկոյի մահից առաջ Վլադիմիր Պողոսյանն ու Հայկոն կոնֆլի՞կտ են ունեցել. երգիչը մեկնաբանում է.starnews.amՀայոց Բանակի Լեգենդար հետախույզները, որոնք զոհվեցին պատերազմումԱնձնագրերի վավերականացման վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի բացատրություններից՝ նախկիններն են մեղավոր.Կարեն ՎրթանեսյանԵվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՁկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհըՊեսկովը խոստացել է ուսումնասիրել «մի բուռ» երկրների մասին Էրդողանի արտահայտությունների «նրբությունները»Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2022»-ին«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԳնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ․ սյունեցիԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազիԱֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ ԼավրովԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն ԱշոտյանՍահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանՎանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողովՖրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ ենՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով«Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ)Հայաստանում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, այդ թվում՝ անձին կորոնավիրուսով վարակելուՄեսսին 123 գոլ է խփել ՉԼ-ում․ միայն մեկ ֆուտբոլիստ ունի ավելի լավ ցուցանիշՍթափվեք, հարգելի քաղաքական և պետական այրեր... Արմեն Դանիելյան Ի՞նչ է կատարվում Կապանի բարձունքում՝ Փայլասարում (Video).Նաիրի ՀոխիկյանՀեյդար Ալիեւը Թեհրանում մաքրել է իրանցիների կոշիկները. սկանդալային հայտնություն ԻրանիցՀերթական թալանը. ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են. մանրամասներ՝ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարիցՄարկ Ցուկերբերգը մտադիր է փոխել Facebook-ի անունը. աղբյուրԱլիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է կորոնավիրուսով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ