«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔ Թուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում Հակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik Արմենիա Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին Սյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ Միակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանը


Սարսափելի է, երբ ազգին կիսում են ազգային գաղափարախոսություն ունենալու եւ չունենալու միջեւ. Մկրտիչ Մինասյան

Հանդիպում

Հետպատերազմյան շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ հնարավոր ելքերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ վեցերորդ գումարման նախագահի խորհրդական ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ Է ԳԵՂԵՑԻԿ... ԲԱՅՑ ՀԱՅԻ ՉԱՓՆ ԱՆՉԱՓՆ Է»

– Պարոն Մինասյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ չհաջողվեց ընդդիմությանը համախմբել Հայրենիքի փրկության շարժման շուրջ եւ միասնաբար հեռացնել պատերազմում պարտված եւ կապիտուլիացիոն հայտարարություն ստորագրած իշխանությանը:

– Որովհետեւ մեր ժողովրդի մեջ կամ մի մաս, որը նիկոլական է կամ Նիկոլի վկա է, անվերապահորեն հավատում է նրան: Չգիտեմ, ինչպես ուզում եք անվանեք, բայց նրանք նույնպես մեր ժողովրդի մի հատվածն են: Սակայն պետք է ընդունել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եւ այդ անսահման նվիրումն էլ անհասկանալի է: Դերենիկ Դեմիրրճյանը մի հետաքրքիր միտք ունի, ասում էր` հայի չափն անչափն է: Եվ հիմա էլ մարդիկ այդ անչափ էյֆորիայի մեջ են: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս` իսկ ի՞նչ պետք է լիներ, որ մեր ժողովրդի այդ հատվածը սթափվեր եւ ճիշտ գնահատեր իրավիճակը: Խոսքս ոչ թե սրան-նրան քննադատելու, այլ երեւույթներին առողջ բանականությամբ վերաբերվելու մասին է: Ցավոք, այս առումով որեւէ առաջընթաց չեմ տեսնում, թեպետ տենդենցը կա, օրինակ, շատերն իմ միջավայրից կամաց-կամաց ընկալում են եւ սեւ ու սպիտակի բաժանելը չեն ընդունում: Սարսափելի է, երբ փոքր ազգերին կիսում են ազգային գաղափարախոսություն ունենալու եւ չունենալու միջեւ:

– Ձեր գնահատմամբ` արտահերթ խորհրդարանական ընտրություններով կհաջողվի՞ հաղթահարել հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը:

– Եթե ընտրություններն ընթանան օրինական եւ ոչ սուբյեկտիվ մոտեցումներով, հնարավոր է, որ ելք լինի այս ամբողջից գոնե քիչ կորուստներով դուրս գալու համար: Ցավոք, ներքին կասկած ունեմ, որ, դժվար թե, լինի այն, ինչի մասին խոսում ենք, որովհետեւ, ուղիղ հակառակն է կատարվում: Իսկ եթե սուբյեկտիվությունը գլուխ բարձրացնի, դրանից օգուտ չենք ունենալու, որեւէ հարց էլ չի լուծվելու:

«ՃԻՇՏ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

– Փաստացի, ՀՀԿ-ն հակված է չմասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, ի՞նչ կասեք այս մասին:

– Կուսակցության կարծիքը ես չեմ կարող գնահատել, որովհետեւ խորհուրդն ու գործադիր մարմինը պետք է գնահատեն: Ես իմ կարծիքը կասեմ ՀՀԿ խորհրդի նիստերին, իսկ մասնակցել, թե` ոչ, իհարկե, երկուսն էլ կյանքի իրավունք ունեն: Եթե մասնակցել, ապա կուսակցության ներսում որոշակի կազմակերպչական տեղաշարժեր պետք է լինեն: Ներկուսակցական դեմոկրատիան եթե չպետք է զարգացվի, որպեսզի առողջ օրգանիզմի նման կուսակցությունը գործի, այդ դեպքում` անիմաստ է մասնակցել: Կարծում եմ` ՀՀԿ-ն ներքին ռեսուրսներ շատ ունի, լուրջ քաղաքական ու պետական գործիչներ մեր կուսակցության շարքերում շատ կան: Սակայն մի տեսակ բոլորը, կարծես, անակնկալի եկած են: Ըստ երեւույթին, միշտ այդպես է` իշխանական կուսակցությունը որոշակի ե՛ւ առավելություն ունի, ե՛ւ իր թերությունը, որ դժվար պահին միշտ չէ, որ արագ կողմնորոշվում է եւ, այսպես ասած, ադապտացվում նոր իրավիճակին: Այնպես որ, երեւի, ճիշտ են անում, որ չեն հայտարարում մասնակցության մասին, բայց սա չի նշանակում, որ քաղաքական գործունեությամբ չպետք է զբաղվել: Հիշեք, որ ՀՀԿ-ն ամենամեծ կառույցներն ունի երկրով մեկ եւ, բնականաբար, մեր կուսակցության ամենամեծ խնդիրը պետք է լինի այս ընտրություններում այդ կառույցները դարձնել ավելի թափանցիկ, արդար եւ ոչ վիճահարույց:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, ամենայն հավանականությամբ` երկու կուսակցությունով: Կարծում եք` կհաջողի՞:

– Քոչարյանը երկու ընտրությունների մասնակցել է նույնիսկ առանց կուսակցության եւ որեւէ կուսակցության անդամ չի եղել: Նա ճգնաժամային իրավիճակներում կառավարման իսկապես փորձ ունի, եւ սա փաստ է: Ճգնաժամային պահերին առանձնահատուկ կամային հատկություններ ունեցող քաղաքական եւ պետական գործունեության հսկայական փորձով մարդու կարիք կա: Իսկ Ռոբերտ Քոչարյանն իսկապես այդպիսին է` ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում ամենածանր պահերին նա է եղել ղեկավար եւ կարողացել է հաղթահարել այդ դժվարությունները: Հիմա առավել եւս ունի փորձ, հմտություն ու տարիքի հետ ավելի իմաստուն դարձած, ճանապարհ անցած մարդ է եւ կարող է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները` հասնելով նրան, որ ազգակործան բաժանարար գծերը վերացվի ազգի միջից: Այդ իմաստով` ճիշտ եմ համարում իր մասնակցությունն ընտրություններին:

«ՎԱՅՐԻՎԵՐԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՐԵՎԷ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՐԵԼ»

– Իսկ հնարավո՞ր է այդ բաժանարար գծերը վերացնել: Ժողովուրդը երբեւէ կների՞ հողեր հանձնած եւ կապիտուլյանտի պիտակը վաստակած իշխանությանը:

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր բոլոր դրսեւորումներով հանդերձ, համենայնդեպս, չկա մարդ, որ չընդունի, որ փորձառու եւ իմաստուն քաղաքական գործիչ է: Նրա գնահատականն այսպիսին էր, որ մեր ժողովուրդը երբեք չի ներելու: Իմ կարծիքով` դրա մեջ խորին իմաստ կա: Այլ հարց է, որ դեռեւս մի մասը էյֆորիայի մեջ է, բայց, միեւնույնն է, այդ ամենն անցնելու է, ամեն ինչ խաղաղվելու է, եւ պատմական գնահատականը տրվելու է:

– Հետադարձ հայացք նետելով 44 օրյա պատերազմին` ըստ Ձեզ, կարո՞ղ էինք խուսափել այդպիսի անդառնալի հետեւանքներից:

– Շատ հակասական է այն տեղեկատվությունը, ինչ մեդիայի միջոցով լսում ու տեսնում եմ: Վերջին հաշվով` ոչ միայն հակասություններ կան, այլ նաեւ, ցավոք, երեք տարվա իշխանությունները շատ հարցերում ժողովրդահաճո մտքեր են ասում, բայց դրանք` կա՛մ չեն կատարվում, կա՛մ մոռանում են, կա՛մ ի վիճակի չեն կատարելու կամ այլ բան են կատարում: Ամենակարեւորը` պետք է դիվանագիտությունը ծառայեր խաղաղությունն ապահովելու համար: Իսկ մենք վայրիվերումներով պատերազմն ավելի շուտ բերեցինք, քան դիվանագիությունը կկարողանար խաղաղություն ապահովեր բանակցային գործընթացով: Վայրիվերիությունը պետությունների քաղաքականության մեջ որեւէ լավ բանի չի կարող բերել:

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԵՐՋՈ»  ԿՀԱՂԹԵՆ»»

– Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա այս ընտրություններին վերարտադրել իր իշխանությունը, ի՞նչ է լինելու հետո:

– Ճիշտն ասած` հավատում եմ մեր ժողովրդի ընդհանրական իմաստնությանը... Հիմա կասեք` այդ դեպքում` ինչո՞ւ 3 տարի առաջ ժողովուրդն իմաստուն չգտնվեց: Բայց 3 տարի առաջ տեղի ունեցածը, ըստ երեւույթին, սթափեցնող էր բոլորիս համար, որ ինչ-որ բան ճիշտ չի արվում, եւ այդպես փողոցը կարող է անվերջությամբ փոխարինել պետությանը: Իմ ասած ներկուսակցական դեմոկրատիայի սկզբունքները եթե կիրառվեին լիարժեքորեն, մենք չէինք ունենա այն պատկերը, ինչ-որ այսօր ունենք: Իսկ թե ինչ կլինի, կտեսնենք: Ընտրողը պետք է գիտակցի, որ ժողովրդահաճո խոսք ասելը մի բան է, ժողովրդի համար ծառայելը եւ պետական գործունեություն իրականացնելն այլ է: Այս երկուսը, իհարկե, լավ կլիներ, որ համատեղվեին, բայց, ցավոք, այդպես չի լինում: Հույս ունեմ, որ իրատեսությունը ու քաղաքական հեռատեսությունը, ի վերջո, կհաղթեն:

– Որպես փորձառու քաղաքական գործիչ` ի՞նչ խորհուրդ կտաք այսօրվա քաղաքական դերակատարներին: Ո՞րն է ստեղծված իրավիճակի ելքը:

– Ինձ այդքան մեծ քաղաքական ու պետական գործիչ չեմ համարում, որ խորհուրդ տամ, սակայն կուզենայի, որ բաժանարար գծերը վերանային, իրատեսությունը գերադասվեր, ազգային արժեքները չոտնահարվեին: Այն անդառնալի կորուստներ է բերելու եւ մի սերունդով վերականգնել հնարավոր չէ, եւ մենք սա պետք է գիտակցենք: Ազգն ապրում է, գոյատեւում է իր մշակույթով, գիտությամբ եւ կրթությամբ, իսկ հիմա ես վախենում եմ ասել` մենք ա՞զգ ենք, թե՞ ժողովուրդ, իսկ եթե այսպես շարունակվի մենք ցեղ պիտի դառնանք: Ուզում եմ իմ ազգը տեսնել ծաղկուն, բարգավաճ, հզոր` իր պետականության շուրջ համախմբված, բարեկամների հետ մեկընդմիշտ բարեկամություն, հարեւանների հետ` նորմալ հարեւանություն անող: Բայց այն հարեւանը, որը քեզ ոխերիմ է, պետք է գիտակցես եւ ավելորդ քայլեր չանես, որպեսզի ոչ առավել դժգոհացնես, ոչ էլ առավել սիրաշահես, որի կարիքը չկա ու ոչ մեկին պետք չէ: Էլի եմ ասում` ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Ավետիք Իսահակյանն ասում էր` ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա: Այսինքն` անսահման ատելությունը սերմանում ենք մեր ժողովրդի մեջ, ինչպե՞ս ենք հետո վերացնելու, չափազանց դժվար է լինելու: Պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ այս հարցին, ազգը սեւ ու սպիտակի բաժանելն արդեն հոգեբանական խնդիր է: Սա ապագայում մեծ կորուստների պատճառ է լինելու: Պետք է առավել խորը գիտակցենք եւ փորձենք ձերբազատվել այդ տեսակ ոչ ազգանպաստ քայլերից: Բարին ընդ ձեզ եւ մեր ժողովրդին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔԹուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանումՀակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik ԱրմենիաԻնչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովՊատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնսԱՄՈԹ ԱՅՆ ՀԱՅԻՆ, ՈՐ ԱՆՁՆ ՈՒՐԱՑԱՎ. ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Newsmedia.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ