Պատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔ Թուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում Հակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik Արմենիա Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին


Ովքեր են կանգնած նորաստեղծ քաղաքական ուժերի հետեւում կամ առաջին շարքերում

Ներքաղաքական

«Իրավունքն» օրերս ներկայացրել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան շուրջ 14 կուսակցության հիմնադիր համագումարները: Իսկ թե ովքեր են կանգնած այդ քաղաքական ուժերի հետեւում կամ առաջին շարքերում, մեզ հաջողվել է որոշակի մանրամասներ պարզել: Այսպիսով` «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից ամենակարկառունը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նիկոլական «հեղափոխության» առաջամարտիկներից ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆՆ է: Նա լքեց իշխանական բուրգը, երբ իր դեմ հարուցվեց աղմկոտ քրեական գործ: Ի դեպ, սա Սանասարյանի արդեն երրորդ կուսակցությունն է, նա նախկինում եղել է նախ «ժառանգություն» կուսակցության, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Իսկ «Յանկի-փաբ» ակումբ-գարեջրատան տնօրեն ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ձեւավորում է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը: Նշենք, որ նա ժամանակին եղել է «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ: «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության անունը կապվում է «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ նա եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իսկ եղբոր որդին` Արթուր Գեւորգյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր: Արդեն հայտնի է, որ հնարավոր առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ազգային միացյալ նախաձեռնություն» կուսակցությունը, որի առաջին համարն է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նախկին դատապարտյալ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Թե ինչ դեմքերով է պատրաստվում ներկայանալ «Վան» ազգային-պահպանողական կուսակցությունը, առայժմ հայտնի չէ: Նրանք ամեն ինչ կբացահայտեն միայն ապրիլի 25-ին` հիմնադիր համագումարի ժամանակ: Նույնպիսի խորհրդավորություն են պահպանում «Հայրենասերների» կուսակցությունը:

«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցությունում դեռ հայտնի դեմքեր չկան, իսկ ղեկավար մարմինը բավական մեծ է: Նրանք խոստանում են, որ իրենց շարքերում լինելու են նաեւ ազատամարտիկներ: Իսկ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկը, կարծես թե, ստանձնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` նրան կաջակցի «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:

Մի խումբ երիտասարդ մասնագետներ հավաքվել ու ձեւավորել են «Անկախության սերունդ» կուսակցությունը: Նրանց պաշտոնական էջերից կարելի է ենթադրել, որ բավական հանդուրժող են եւ դեմ են միայն իրենց իսկ ձեւակերպմամբ` «ինֆոտեռորին»: Իսկ թե ինչ ձեւաչափով կմասնակցեն ընտրություններին, դեռ անհայտ է: Շուտով տեղի կունենա նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության անունն առնվազն հուշում է, որ այն լինելու է արցախյան «Միասնական հայրենիքի» հայաստանյան «ֆիլիալը»: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը ղեկավարում է Արցախի նախկին ԱԽՔ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ: Ի դեպ, մի «Միացյալ Հայաստան» էլ ձեւավորել է «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն ԵՐՎԱՆԴ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ: Հիշեցնենք, որ համանուն կուսակցություն կա նաեւ Արցախում` ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ ղեկավարությամբ: Թարվերդյանի կուսակցությունը եւս դեռ որոշում չունի` առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

Իսկ «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիրներից մեկը ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ է, մյուսը` ՌՈՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ այս օրերին իրականացնում է նորաստեղծ քաղաքական ուժի մարզային գրասենյակների բացումը:

ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված «Սասնա ծռերը» հիմա էլ պատրաստվում է ներկայանալ հանրությանը «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունով, իսկ Կապանում ձեւավորվող «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցությունը, կարծես թե, հստակ առաքելություն ունի` հակակշռել նույն մարզում նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը: Համենայնդեպս, կուսակցության հիմնադիրներից ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ Վահե Հակոբյանին վտանգավոր մարդ է համարում: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում էլ նախատեսվում է «Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիր ԳԵՎՈՐԳ ՄԱՋԱՐՅԱՆԸ, ով նշում է, որ նախկինում զբաղվել է հասարակական գործունեությամբ, խոստանում է բոլոր հարցերին պատասխանել ապրիլի 30-ին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Պատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԱդրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔԹուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանումՀակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik ԱրմենիաԻնչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ