Ինձ հետ ամեն ինչ կարգին է, չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. Սոֆյա Հովսեփյան
Ներքաղաքական
«Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին , որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո , Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը: Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:
Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ: Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար: Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու: Պապս կասեր. «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա», - այս մասին գրում է պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որը երեկ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին: