«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասին Դըմփ-դըմ-հու գոռալով` 2018թ.-ին դուք իշխանության բերեցիք այսօր Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնողին Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Վրթանես սրբազանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան 20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծ Փաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. Իրավաբան Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ Գևորգյան


Փաշինյանը զբաղված է տնաքանդությամբ, սա էր իր «ավանդը» պետականաշինության գործում. Պետրոսյան

Ներքաղաքական

Ազգային ժողովը երկարատեւ թեժ քննարկումից հետո` երեկ այդպես էլ չընդունեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը: Այս եւ ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»

– Պարոն Պետրոսյան, ՀՀ պաշտպանության նախարարության նորաթուխ ներկայացուցիչը ԱԺ ամբիոնից պնդեց, որ ռազմական դրությունը դեռ պետք է մնա: Իսկ իշխանական պատգամավորները, ըստ էության, ավելի անկեղծ գտնվեցին եւ ակնարկեցին, որ ռազմական դրությունը պահպանվում է, որպեսզի ընդդիմությունը չպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ռազմական դրությունը հանելը նույնը կլիներ, որ իշխանությունը կտրեր ծառի այն ճյուղը, որի վրա բազմել է: Բայց այս դեպքում ինձ մոտ էլ հարց է առաջանում` ինչո՞ւ առողջապահության եւ պաշտպանության բնագավառների ներկայացուցիչների կարծիքները հակասեցին: Առողջապահության նախարարի առաջին տեղեկալը հայտարարեց իր ելույթի ժամանակ, որ հետպատերազմյան շրջանում ենք: Եթե հետպատերազմյան շրջանում ենք, եթե զորահավաք չկա, ի՞նչ ռազմական դրության մասին է խոսքը: Իսկ Պաշտպանության նախարարության ներկայացուցչին անձամբ չեմ ճանաչում ու չեմ ուզենա, որ սա ընկալվի որպես նրա անձի նկատմամբ վիրավորանք, բայց հավանաբար պատվեր կատարելու առաքելությամբ էր ժամանել Ազգային ժողով եւ արեց այլ հայտարարություն: Համենայնդեպս, մի բան ակնհայտ է, որ այսօր մենք դրանով չպետք է նաեւ ստվերենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ջանքերը: Այդ մարդիկ խաղաղապահ առաքելություն են իրականացնում ամենաբարձր մակարդակով, ես էլ եմ խոսում իմ ընկերների հետ, որոնք ասում են, որ այսօր իսկապես որեւէ կրակոց, որեւէ հարձակում չկա: Ուստի` պնդում եմ, որ ռազմական դրությունը պահպանելն այսօր Նիկոլ Փաշինյանին ընդամենը պետք է, որ օր ավել պահպանի իր իշխանությունը: Երեւի շատ է մեղքեր գործել եւ մտածում է` ինչպե՞ս անի, որ մի քանի օր հետաձգի, որպեսզի կարողանա այդ մեղքերը թոթափել: Բայց նա չի կարողանալու, որովհետեւ իր գործած մեղքերը շատ ծանր են: Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին չի հավատում: Եթե նա իմ ասածը կհերքի, հիմա թող առանց թիկնազորի դուրս գա հասարակական միջավայր, դուք կտեսնեք իր գլխի գալիքը:

– Այս փուլում ո՞րն էր իմաստը կառավարության կադրային փոփոխությունների, մի՞թե պատերազմի նման ելքի գլխավոր մեղավորներից մեկը, օրինակ, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էր, որը զրկվեց նախարարական պորտֆելից:

– Իհարկե` ոչ: Արայիկ Հարությունյանը ամեն ինչի մեջ շատ մեղավոր է, բայց ոչ պատերազմում պարտության: Նա պատերազմի հետ ընդհանրապես կապ չունեցող անձնավորություն է, իրեն որ ուշադիր նայեք, կհասկանաք: Իսկ կառավարության կոսմետիկ փոփոխություններով փորձել տպավորություն ստեղծել, թե իշխանությունը, այսպես ասած, ինքնամաքրվում է, ամրանում է, դառնում է ավելի դիմացկուն ու տոկուն, սա ձեւական բնույթ է կրում: Այդպիսի բան չկա, իշխանափոխության առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քանի դեռ նա վարչապետի աթոռին է, որեւէ լավ բան մեր երկրին չի սպասվում:

«ՉԵՄ ՉԱՐԱԽՆԴՈՒՄ, ԲԱՅՑ ԱԼԻԵՎԻ ՆՄԱՆ ՓԱԼԱՍԸ ԾԻԾԱՂՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎՐԱ»

– Հիմա էլ չկան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ, էլ ի՞նչ լծակներ է մնում ընդդիմությանը: Գուցե ժամանա՞կն է, որ խորհրդարանական ընդդիմությունը վայր դնի իր մանդատները: Ի՞նչ կլինի այդ դեպքում:

– Ըստ էության, այդ դեպքում առաջանում է խորհրդարանական ճգնաժամ, որովհետեւ գործող օրենսդրության համաձայն` ընդդիմադիր խմբակցության առկայությունն Ազգային ժողովում պարտադիր է: Բայց մեկ այլ տեսանկյունից, եթե տառացի մեկնաբանում ենք Սահմանադրության նորմը, ապա Ազգային ժողովի լիազորությունների դադարման այդպիսի հիմք նախատեսված չէ: Սա է խնդիրը: Եվ, ի վերջո, ինչո՞ւ պետք է ընդդիմությունը վայր դնի մանդատները, թող իրենք հրաժարվեն իրենց վարչապետից, որն ընդհանրապես` վարչապետ կոչվելու իրավունք չունի: Թող ընդդիմությունն ընտրի մի մարդ, ով ունակ է երկիրն այս վիճակից դուրս բերել` թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելով, թե՛ ներքին խնդիրները լուծելով, իսկ Ազգային ժողովն ընտրի այդ մարդուն: Հավատացեք, այստեղ բացարձակապես կուսակցական պատկանելությունը կարեւոր չէ, մեզ այս պահին չի հետաքրքրում, որ անպայման լինի «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն:

– ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վարչապետ ընտրվելու հավակնություն չունի...

– Պարոն Ծառուկյանը միշտ էլ ասել է, որ պաշտոնի հավակնություն չունի: Շատերն են նրա պայքարը նենգափոխել, փորձել ներկայացնել որպես սեփական դիրքերը ամրապնդելու,  պաշտոն ունենալու հավակնությունների դրսեւորում, բայց այդպես չէ: Եթե այսօր Ծառուկյանին պետք լիներ պաշտոն ունենալ, ապա հլու-հնազանդ կհամագործակցեր Նիկոլ Փաշինյանի հետ եւ ցանկացած պորտֆել իրեն կտրվեր: Բայց այսօր այդ մարդը վեր կանգնեց անձնական հավակնություններից ու ամբիցիաներից եւ ասաց` ժողովուրդ ջան, պետությունը կործանման եզրին է, եւ այդ իր արդարացի ու հիմնավոր մտավախությունը հիմք հանդիսացավ, որ իր նկատմամբ սկսվեն տարբեր տեսակի հետապնդումներ: Բայց ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ ուղեղ ունի, պետք է հասկանա, որ ոչ միայն Ծառուկյանին, այլեւ մյուս ընդդիմադիր քաղաքական գործիչներին, այդպես ռեպրեսիաներով, ձերբակալումներով, կալանավորումներով վախեցնել հնարավոր չէ: Եվ ամենակարեւորը` դրանց արդյունքում հարցեր չեն լուծվում երկրում: Ասենք, Ծառուկյանին տարան մեկ ամիս պահեցին, դրանով ի՞նչ հարց է լուծվում մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը, եթե մի քիչ ամոթ ունի, պետք է իր կարգավիճակն օգտագործի ռազմագերիներին եւ մեր զոհված հերոս երեխեքի դիերը վերադարձնելու ուղղությամբ, այլ ոչ թե զբաղվի Ծառուկյանին մանդատից զրկելով: Դե այդ մարդու անլրջությունը պատկերացրեք ինչքան է: Նման անլուրջ ղեկավար մեր երկրիը չպետք է ունենա: Ես շատ ազդվել եմ այդ տեսանյութը դիտելուց, անկեղծ եմ ասում, չեմ չարախնդում, բայց Ալիեւի նման փալասը, որին իր ընտանիքով եւ կեցվածքով ծաղրում է ամբողջ աշխարհը, հիմա Փաշինյանի վրա է ծիծաղում: Այդքանից հետո` Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ հարց եմ տալիս` եթե արժանապատվությունդ լրիվ չես գրպանել կամ շպրտել, դու ի՞նչ երեսով եւ որպես ի՞նչ ես գնալու բանակցելու: Քո հետ ո՞վ կբանակցի, քեզ նույնիսկ Ալիեւը չի թողնի, որ իր կառավարական ամառանոցի մատույցներին մոտենաս: Դու ո՞ւր ես գնում բանակցելու: Բանակցությունը ենթադրում է լիակատար կամ հարաբերական հավասարություն, այս պահին, ցավոք, ի դժբախտություն մեզ` լիակատար պարտված պետություն ենք այս պատերազմում: Սակարկելու բան էլ չի մնացել, ամբողջը տրվել է, ինչի՞ շուրջ բանակցել: Դրա համար մեզ պետք է արժանապատվություն ունեցող, ինքն իրեն հարգող ղեկավար, որպեսզի նա նաեւ հանրության մեծամասնության գոնե վստահությունն ունենա եւ նոր միջոցներ մտածի, նոր հնարքներ գտնի, որպեսզի կարողանանք մեր կորցրածը վերականգնել:

«ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՎ ԷԼ ԼԻՆԻ ԲԱՆԱԿՑՈՂԸ, ԱՎԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ»

– Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ընդդիմությունը բարձրաձայնի անուններ, թե ում է տեսնում այդ բանակցողի կարգավիճակում:

– Անուն տալը դժվար չէ: Ինձ համար, բնականաբար, առաջին հերթին ցանկալի է, որպեսզի նա լինի իմ քաղաքական ղեկավարը, բայց նորից եմ ասում` արդեն բանը հասել է նրան, որ իմ ու քոնի խնդիր չկա: Թող քաղաքական ուժերի ղեկավարները բանակցեն, որոշեն, բնական է, այդտեղ կլինեն նաեւ ներքին քննարկումներ, մենք էլ մեր կարծիքը կարտահայտենք: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանից բացի, ով էլ լինի բանակցողը, ավելի նպատակահարմար է լինելու եւ օգտակար մեր երկրի համար: Նիկոլ Փաշինյան անձի դեմ ոչինչ չունեմ, նա այդքան չկա, որ  իր դեմ բան ունենամ, բայց նա որեւէ ոլորտում հաջողություն չունի: Եթե Նիկոլ Փաշինյանը հաջողություն ունենար, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, տնտեսական զարգացման, առողջապահության ոլորտում, մենք կասեինք` դե լավ, այս ոլորտներում հաջողակ է, ռազմական գործում հաջողակ չէ, եկեք ռազմական ոլորտը վերցնենք, այն մյուսները թողնենք իրեն: Բայց նա որեւէ ոլորտում որեւէ հաջողություն չի արձանագրել: Այսօր գործազրկությունը շարունակում է աճել, մարդկանց կենսամակարդակը շարունակում է իջնել, չկա ընդհանրապես ապագայի հույս: Գիտեք, թե ինչքան մարդ է ասում, որ հենց պատերազմը դադարեց` Հայաստանից գնալու եմ: Ընդ որում` երբ մի ժամանակ մարդիկ գնում էին, կոնկրետ պայմանավորվածություններով էին գնում, ասում էին` եղբորս տղան այսինչ տեղն է, գնում ենք իր մոտ, հիմա հարցնում եմ` ո՞ւր եք գնալու, մեծամասնությունն ասում է` չգիտենք, պարզապես Հայաստանը լքելու ենք: Դուք հասկանո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը տնաքանդությանբ է զբաղված, սա էր իր «ավանդը» պետականաշինության գործում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասինԴըմփ-դըմ-հու գոռալով` 2018թ.-ին դուք իշխանության բերեցիք այսօր Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնողինԻնչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Վրթանես սրբազանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդՊարգեւ սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնիցԲաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծՓաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. ԻրավաբանԱյս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ ԳևորգյանՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումըԵս առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն ՄարուքյանԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել ՄինասյանՀայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարարԱրտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձըՈւՂԻՂ. Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսըԷքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրությունՓաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ ԱբրահամյանԱնկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆԵթե սա պատերազմ է ներքին թշնամու դեմ, ապա պետք է կանխագուշակել և հաշվարկել թշնամու բոլոր քայլերը. Գևորգ ԳրիգորյանՀռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք. մահացել է 6 մարդՇուշիի վերաբերյալ կարծեք թե մնաց ընդամենը մի բան, Բաքվի քարոզչամեքենայի մյուս գրեթե բոլոր բարբաջանքներն արդեն «հրամցվել» են մեր հանրությանը.Վարդան ՈսկանյանԻնչքան էլ դա դաժան հնչի, բայց ձեզ չեն խաբել․ Նիկոլը և իր թուրք ընկերներն ի սկզբանե ցույց են տվել, թե ուր են ձեզ տանելու․ Արա ՎարդանյանՕրվա խաղերի անոնս«Այդպիսի ծրագրեր դեռևս չկան».Սպիտակ տունը՝ Պուտին-Բայդեն հեռախոսազրույցի հավանականության մասինԶՂՋՈՒՄԻ ՊԱՀԸ«ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվելՍակարկությունների ընթացքում WTI տեսակի նավթի գինն աճում էՈսկին թանկանում էՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Ժողովուրդ». Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը«Ժողովուրդ». Անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել«Փաստ». «Շառից-փորձանքից» հեռու . ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել առողջապահության նախարարություն«Հրապարակ». Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից«Հրապարակ». Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ«Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում, որ իշխանության հեռանալը հրամայական էԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կա կուտակված 820 բեռնատարԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Հրապարակ». «Նիկոլ Փաշինյանը մի բան կարող է լավ անել՝ հավ պահել, որովհետև լավ կուտ է տալիս»․ Գևորգ Պետրոսյան«168 ժամ». Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարվածը իրականում ասֆալտին է փռել պետությունըԹրամփը Սպիտակ տնից հեռանալիս գրություն է թողել Բայդենի համար«Փաստ». Խոստումների և իրականության անդունդը․ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդինԳերագույն ստահակը եւ նրա ուսապարկերի բրիգադը այլևս չեն ունենալու հանգստություն. Ռուբեն ՄելիքյանԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում«Դուք «բիրիքով» եք դավաճան ու անբարոյական։ «Բիրիքով» էլ պատժվելու եք։ Նախարար առ նախարար». Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода