Ադրբեջանական զորքերը զինված ժամը չորսի կողմն են ներխուժել Սոթքի հանքի շրջակայք, մոտ 100 հոգի կլինեն. Այս պահին ընթանում են բանակցություններ. Նոր մանրամասներ
Հանդիպում
«Ադրբեջանական զորքերը զինված ժամը չորսի կողմն են ներխուժել հանքի շրջակայք` մոտ 100 հոգի կլինեն: Այս պահին հայկական զորքերի եւ ՀՀ ղեկավարությունից մարդիկ են ժամանել` ընթանում են բանակցություններ: Նպատակը նրանց մեկն է` տիրանալ հանքին եւ Քարվաճառն ամբողջ երկայնքով իրենցով անեն»,-մեզ հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որտեղ գտնվում է Սոթքի հանքավայրը:
Համայնքապետի խոսքով.
- Խուճապը սկզբնական շրջանում էր, հիմա բնակչությունը հանգիստ է: Կրակոցներ չեն հնչել, պարզապես զինված մտել են: Կարծում ենք` կհաջողվի բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորել:
- Ռուս խաղաղապահները տեղո՞ւմ են:
- Այդ հարցերին անկեղծ տեղյակ չեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ