КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող կառավարության ներկայացուցիչն իր պատասխաններով եւ հարցի ներկայացմամբ չգոհացրեց պատգամավորներին, ովքեր անդրադարձան իրենց ելույթներում եւ հարցերում:
ՍԻՄ նախագահ, ընդդիմադիր պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ մի շարք հարցերին եւս կառավարության ներկայացուցիչ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը պատասխանեց ոչ լիարժեք, կցկտուր:
Իսկ հարցերը հետեւյալն էին.
Վերոնշյալ հարցերին կառավարության ներկայացուցիչը չտվեց որեւէ կոնկրետ ու սպառիչ պատասխան: Նա միայն նշեց, որ հուլիսին ջրամբարներում կար 603 միլիոն խորանարդ մետը պահեստավորված ջուր:
Ինչ վերաբերում է ստացած էլեկտրոէներգիայի քանակին, այդ գումարը ծախսելու ուղություններին, արտաբյուջետային հաշիվներին, հանրային լսումներ չկազմակերպելուն ապա տիկին Գաբայանը հարցից անտեղյակ լինելով մեղքը գցեց ՀՀ Ֆինանսների, Բնապահպանության նախարարությունների վրա: Նա նաեւ չնշեց, գյուղացիության արդեն իսկ կրած վնասի չափը, իսկ այն, որ հանրային լսումներ չէին անցկացվել ընդունեց բացթողումը:
Անրդադառնալով ջրի մաֆիային տիկինը ասաց, որ կարծում է գոյություն ունի, բայց պետք է բացահայտենք, թե ովքեր են, ով է այդ մաֆիան:
Արձագանքելով կառավարության ներկայացուցչին պարոն Բաբուխանյանը ասաց, որ էլեկտրոէներգիայի հարցը «ձեր բերած նախագծի կեսն է, եթե դուք չպետք է պատասխանեիք մեզ, ուրեմն ձեզ հետ միասին ֆիննախից մարդ գար: Նույնը էկոլոգիական հարցերն են»:
Անդրադառնալով ջրի մաֆիային Բաբուխանյանը հարցրեց, թե ինչո՞ւ չեք բացահայտում: Առաջին հերթին պետք է մեկուսացնենք ջրից, որպեսզի ջրի դեւը գնա:
Մանրամասները տեսանյութում.
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ