ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂՐԻՄԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

30.04.2019 16:22 ՍԻՄ 30
ՂՐԻՄԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ, Ղրիմի բարեկամների միջազգային ասոցացիայի համակարգող խորհրդի անդամ Հ. Բ. Բաբուխանյանին

Հարգելի Հայկ Բորիսի

Շնորհավորում եմ Ձեզ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության 30-ամյա հոբելյանի առթիվ: Այդ տարիների ընթացքում Ձեր կուսակցությունը հետեւողականորեն անցկացրել է քաղաքականություն, որն ուղղված է Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության եւ ռազմավարական դաշինքի ամրապնդմանը: Ձեր կուսակցությունը ծանրակշիռ ներդրում ունի մարդասիրական, միջխորհրդարանական, մշակութային, ռուս-հայկական կապերի գործում, նպաստում է Հայաստանի քաղաքացիական հասարակության ճշմարիտ եւ օբյեկտիվ տեղեկացմանը Ռուսաստանի եւ Ղրիմի մասին: Ձեր կուսակցությունը միշտ ակտիվորեն առաջ է տարել տեղեկատվական գործընթացները Եվրասիական տարածքում, ակտիվ կողմնակիցն է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի: Առանձնահատուկ կարեւորություն ունի Ձեր գործունեությունը Ղրիմի բարեկամների հայկական ակումբի ղեկավարի դիրքերում, որը վերջերս Հայաստանում անցկացրեց Ղրիմի գարնան հնգամյակին նվիրված վառ միջոցառումներ:Մաղթում ենք Ձեզ անձամբ եւ Ձեր ղեկավարած կուսակցությանը հաջողություններ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ Ղրիմի Հանրապետության հետ հանրային կապերի հաստատման գործում:

Ղրիմի Հանրապետության ղեկավար
Ս. ԱԿՍՅՈՆՈՎ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА