o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան

05.12.2019 13:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան

Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային ելույթը կարող էր հիմք լինել, որ ցանկանային նրան լռեցնել, ես դա չեմ բացառում, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Այնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրները, և բնական է, որ դա չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել։
Բայց, լինելով իրավաբան, ես չեմ կարող հստակ պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պայմանավորված է բացառապես քաղաքական շահերով։ Դա չի բացառվում, բայց ես նման տեղեկատվություն չունեմ», - ասաց պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ իշխանությունները, սակայն, չեն կարող անվերջ շոուներով, անդադար ձգվող դատավարություններով ու կալանավորումներով կերակրել հասարակությանը, քանի որ մարդիկ իշխանափոխություն արել են ոչ թե շոուներով տարվելու, այլ ավելի լավ ապրելու համար։

Արման Բաբաջանյանը ոգեւորության հերթական փուլն էր ապրում.ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА