o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ճամփաբաժանին»-ը երկխոսության էր կանչել հոլանդահայ երիտասարդներին

03.12.2019 23:19
«Ճամփաբաժանին»-ը երկխոսության էր կանչել հոլանդահայ երիտասարդներին

Օրերս Ամստերդամում տեղի ունեցավ RVVZ հիմնադրամի խորհրատու Հայկ Խանամիրյանի և “AGBU YP Amsterdam”-ի կողմից կազմակերպված հանդիպում-երկխոսություն Լոնդոնից Ամստերդամ ժամանած Նունե Ալեքյանի հետ։

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ»

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, IDeA հիմնարդանի, UWC Դիլիջանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ Ն.Ալեքսանյանը կյանքի են կոչել «Ճամփաբաժանին» ձեռագիրը

(հղումը՝ https://armenia2041.com/?fbclid=IwAR1BH8buys_u6S7T8v0Bs7s9e87oPG_qB95kzP_fAxP9Wh9c66fqbWXcP7Y

Ձեռագիրը հրավեր է երկխոսելու Հայաստանի և հայ ազգի ապագայի մասին: Հեղինակներն ընթերցողի հետ կիսվում են ապագային ուղղված իրենց տեսանկյուններով, նկարագրում սեփական ծրագրերը։ Ձեռագիը նպատակ է հետապնդում նպաստել Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին քննարկումների հորդորմանը, ինչպես նաև՝ հայերի և այլազգիների միջև կառուցողական բանավեճի հաստատմանը:

Նունե Ալեքյանի տեղեկացմամբ, սկզբում ձեռագիրն ուղարկվել է 200 հասցեատիրոջ՝ կարծիք ստանալու (ցուցակը կազմել են հեղինակները)։ Այդ 200 հասցեատերերը իրենց հերթին փոխանցել են ձեռագիրը իրենց ընկերներին և ծանոթներին։ Այսօր ձեռագիրն արդեն ունի մոտ 1600 ընթերցող, որից 40% ակտիվ համագործակցում է հեղինկաների հետ:

Հանդիպմանը ներկա երիտասարդները թեժ քննարկումներ ծավալեցին թեմայի շուրջ, հղեցին տարատեսակ հարցեր Ն.Ալեքյանին, փոխանակվեցին տեսակետներով։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА