o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կան մարդիկ, ովքեր լքում են հայրենիքը չծառայելու համար, սրանք կիսակրիմինալ երևույթի զոհերն են

03.12.2019 16:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կան մարդիկ, ովքեր լքում են հայրենիքը չծառայելու համար, սրանք կիսակրիմինալ երևույթի զոհերն են

Այսօր Iravunk.com-ը զրուցեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ ներքաղաքական մի քանի հարցերի մասին։

Ովքեր են «Իմ քայլի» պատգամավորները, որոնք ներսից օգնում են Արթուր Վանեցյանին. «Իրատես»

- Պարոն Սաֆարյան, մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում էր,որ ներկայիս խորհրդարանն ունենալու է մոտ 2 տարվա կյանք։ Ի՞նչ եք կարծում, հիմա ևս ձեր դիրքորոշումը նույնն է։

- Չեմ կարծում պետք է թվեր նշել, քանի որ քաղաքականությունը մաթեմատիկական ճշտություն չէ,դա եղել է մեր վերլուծությունը։ Շատերի կարծիքով այս խորհրդարանն էֆեկտիվ չէ։ Մեր հայտարարությունը նաև այն մասին էր, որ նախորդ ընտրություններն անցկացվեցին նախորդ ընտրական օրենսգրքով, որը ունակ չէ թույլատրել իրական հեղափոխություն։ Շատ մարդիկ ՝իրավապահներ, քաղաքագետներ խոսում են այն մասին, որ ներկայիս Աժ կազմը չի բավարարում հեղափության տեսլականին։

- Հաջորդիվ կայանալիք ընտրություններից հետո, ի՞նչ եք կարծում «Սասնա ծռեր» կուսակցությունը կհայտնվի խորհրդարանում։

- Կարծում եմ, որ այո,որովհետև վերլուծելով այն արձագանքները, որ մենք ունեցանք նախորդ ընտրություններից հետո, կարծում եմ այո։ Մարդիկ ասում էին, որ այո մենք հավատում ենք ձեզ, սակայն կան նախորդները և այս թոհուբոհի մեջ ընտրում ենք իմ քայլականներին, որ նախկինները չվերադառնան։ Ցավոք սրտի ստեղծվեց սև ու սպիտակը և մարդիկ որպես սպիտակ տեսան Նիկոլ Փաշինյանին։ Հիմա արդեն էյֆորիան անցել է և մարդիկ առավել անկաշկանդ են։ Կարծում եմ բավարար քանակությամբ մարդիկ կընտրեն մեզ և «Սասնա ծռերը» կհայտնվի խորհրդարանում։

- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր մի նախագիծ,որում մասնավորապես ասվում է՝ վճարել 10 միլիոն դրամ,բանակում ծառայել մեկ ամիս։Ի՞նչ կասեք այս մասին։

- Կրկնեմ երևի թե Ժիրայր Սեյֆիլյանի խոսքերը, որ Հայաստանում երկրի պաշտպանությունն աղքատների խաչն է, սա կարծում եմ անթույլատրելի է։ Մի մեջբերում ևս, որ պետությունը պետություն է, մինչ պատերազմը, երբ սկսվում է պատերազմ, այն դառնում է հայրենիք և նվիրվում աղքատներին։ Ինչ վերաբերում է պաշտպանական համակարգին, պետք է ֆիքսենք, որ Հայաստանը չունի պաշտպանական համակարգ։ Հայաստանում պաշտպանությունը դրված է միայն բանակի ուսերին։ Սակայն դա համակարգ չէ։ Մեզ նման փոքր երկրներում բանակը ունակ չէ միայնակ զբաղվել երկրի պաշտպանությամբ։ Պետք է ստեղծվի պաշտպանական համակարգ։ Իսկ ինչ վերաբերում է սահմաններին, ապա սահմանների պաշտպանությունը պետք է հանձնել զինված ուժերի կազմում գտնվող սահմանապահ զորքերին, որոնք գոյություն չունեն։ Այսինքն ՝ պետք է ստեղծել։

Նշեմ որ պետք է սահմաններում ծառայեն բացառապես պայմանագրային զինծառայողներ։ Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը շատերին ստիպում է խոսափել ծառայությունից։ Կիսակրիմինալ արժեքները, որոնք մտցվեցին զիմված ուժեր, պետք է անպայման փոփոխվի։ Սրանք հայ ժողովրդին բնորոշ արժեքներ չեն։ Բանակում պետք է տիրի եղբայրական հարաբերութրուններ։ Կան մարդիկ, ովքեր լքում են հայրենիքը չծառայելու համար, սրանք կիսակրիմինալ երևույթի զոհերն են։ Պետք չէ մեղադրել նրանց։ Պետք չէ զարմանալ, որ զինվորները մարդավայել սնունդ են ստանում, զարմանալ է պետք, որ ունենք դիրքեր, որ պատրաստված են փայտից և ճյուղերից։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА